Ռեդյարդ Կիպլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռադյարդ Կիպլինգից)
Picto infobox auteur.png
Ռեդյարդ Կիպլինգ
Kipling nd.jpg
Ծնվել է դեկտեմբերի 30, 1865({{padleft:1865|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2]
Ծննդավայր Մումբայ, Bombay Presidency, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել է հունվարի 18, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2] (70 տարեկանում)
Վախճանի վայր Լոնդոն, County of London, Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, վիպասան, լրագրող, մանկագիր, ինքնակենսագիր, սցենարիստ, լրագրող, գիտաֆանստաստիկ գրող և hymnwriter
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներ Ջունգլիների գիրքը, Կիմ և Եթե
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Ամուսին Caroline Starr Balestier
Զավակներ Ջոն Կիպլինգ և Էլսի Բամբրիջ[6]
Ռեդյարդ Կիպլինգ Վիքիքաղվածքում
Rudyard Kipling Վիքիպահեստում

Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ (անգլ.՝ Joseph Rudyard Kipling, դեկտեմբերի 30, 1865({{padleft:1865|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2], Մումբայ, Bombay Presidency, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 18, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2], Լոնդոն, County of London, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։

Քիփլինգի վաղ մանկությունը շա՜տ ուրախ ու անհոգ էր Հնդկաստանում, բայց հինգ տարեկանում նա իր քույրիկի հետ մեկնեց Անգլիա ուսում ստանալու: Վեց տարի շարունակ Ռեդյարդն ապրեց հանրակացարանում, որի տիրուհին շատ վատ էր վերաբերվում նրան: Այս ամենն այնքան վատ անդրադարձավ նրա վրա, որ գրողը մինչև կյանքի վերջ տառապեց անքնությունից:

12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան տարան ուսումնարան, որպեսզի հետո նա անպայման ընդունվի շա՜տ հեղինակավոր ռազմական ակադեմիա: Ուսումնարանի տնօրենը Ռեդյարդի հոր մտերիմ ընկերն էր: Եվ հենց նա էլ տղայի մեջ սերմանեց հետաքրքրություն ու սեր դեպի գրականությունը: Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող :

1882 թվականին Քիփլինգը վերադարձավ Հնդկաստան ու շարունակեց զբաղվել լրագրությամբ՝ երբեք չմոռանալով, սակայն, գրել բազմատեսակ հեքիաթներ: Իսկ 80-ականները Ռեդյարդ Քիփլինգի կենսագրությունում հայտնի են որպես ճանապարհորդությունների տարիներ: Շրջելով գրեթե ամբողջ աշխարհով՝ Քիփլինգը 1889 թվականի հոկտեմբերին եկավ Լոնդոն, ամբողջությամբ նվիրվեց գրականությանը և հենց այդ պահից էլ ճանաչում ձեռք բերեց: 1892 թվականին էլ նա ամուսնացավ: Նա իրար հետևից հրատարակել է ամենատարբեր գրքեր՝ «Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները, «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկները: Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» վեպերը: Ավելի հանրահայտ են, սակայն, երեխաների համար Քիփլինգի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի` Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895):

1907 թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) պատմվածքների ժողովածուն, «Քիմ» (Kim) վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եթե» ("If") բանաստեղծությունը։ Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերենի զարգացման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են