Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն
գերմ.՝ Rudolf Christoph Eucken
Ծննդյան անունգերմ.՝ Rudolf Christoph Eucken
Ծնվել էհունվարի 5, 1846(1846-01-05)[1][2][3][…]
ԾննդավայրԱուրիխ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1926(1926-09-15)[2][5][6] (80 տարեկան)
Վախճանի վայրԵնա, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4]
ԳերեզմանAurich Stadtfriedhof
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և արձակագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն,  Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան և HU Berlin
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Corps Frisia Göttingen? և StMV Blaue Sänger Göttingen?
ԱշխատավայրԵնայի համալսարան, Հարվարդի համալսարան և Բազելի համալսարան
Պարգևներ
ԱմուսինIrene Eucken?
ԶավակներՎալտեր Օյքեն
Изображение автографа
 Rudolf Eucken Վիքիպահեստում

Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն (գերմ.՝ Rudolf Christoph Eucken, հունվարի 5, 1846(1846-01-05)[1][2][3][…], Աուրիխ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4] - սեպտեմբերի 15, 1926(1926-09-15)[2][5][6], Ենա, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գրող և փիլիսոփա։ 1908 թվականին նրան շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ՝ «ճշմրատության նրա անկեղծ փնտրտուքների համար, նրա մտքի թափանցող ուժի և նրա լայն մտահորիզոնի և ոճային այն տաք և հզոր ներակայացման համար որոնց շնորհիվ իր ստեղծագործություններում նա զարգացրել է կյանքի իդեալիստական փիլիսոփայությունը»։

Ծնվել է 1846 թվականի հունվարի 5-ին Աուրիխում։ Նրա հայրը՝ Ամո Էյքեն մահացել է, երբ նա դեռ երեխա էր, և նրան միայնակ դաստիարակել է իր մայրը՝ Իդա Մարիան։ Նա սովորել է Աուրիխում որտեղ նրա ուսուցիչներից մեկը եղել է դասական բանասեր և փիլիսոփա Լյուդվիգ Վիլհելմ Մաքսիմիլիան Ռոյթերը (1803–1881)[9]: Հետագայում նա իր ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ նրա դասախոսներից է եղել Հերման Լոթցեն, իսկ ավելի ուշ նա սովորել է Հումբոլդտի համալսարանում։ Էյքենը դոկտորական է ստացել դասական բանասիրության և անտիկ պատմության բնագավառում Գյոթինգենի համալսարանում 1866 թվականին։

1871 թվականին, այն բանից հետո, երբ հինգ տարի աշխատեց որպես ուսուցիչ Բեռլինի, Հուսումի և Ֆրանկֆուրտի դպրոցներում, նրան նշանակեցին Բազելի համալսարանի փիլիսոփայության դասախոս, այդ պաշտոնում նա փոխարինեց իր նախկին դասախոսներից մեկին՝ Գուստավ Թայշմյուլլերին։ Նա աշխատեց այնտեղ մինչև 1874 թվականը մինչև որ նման մի պաշտոն ստանձնեց Ենայի համալսարանում։ Նա աշխատեց այնտեղ մինչև 1920 թվականը, 1920 թվականին Էյքենը անցավ թոշակի։

Էյքենը մահացել է՝ 1926 թվականի սեպտեմբերի 15-ին, 80 տարեկան հասակում Ենայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jens Aden: Rudolf Christoph Eucken: Grundlinien einer neuen Weltanschauung. In Walter Jens (Hrsg.): Kindlers neues Literaturlexikon. 1988 ff., Bd. 5.
  • Wolfgang Beutin: Rudolf Eucken. In: Preisgekrönte: Zwölf Autoren und Autorinnen von Paul Heyse bis Herta Müller. Ausgewählte Werke, sprachkritisch untersucht. Peter Lang Verlag, Frankfurt am Main 2012, ISBN 978-3-631-63297-0, S. 55–76.
  • Peter Hoeres: Der Krieg der Philosophen. Die deutsche und britische Philosophie im Ersten Weltkrieg. Schöningh, Paderborn 2004, ISBN 3-506-71731-6.
  • Michael Schäfer: Kapitalismus und Kulturkrise. Walter Eucken und die Philosophie Rudolf Euckens. In: Swen Steinberg, Winfried Müller (Hrsg.): Wirtschaft und Gemeinschaft. Konfessionelle und neureligiöse Gemeinsinnsmodelle im 19. und 20. Jahrhundert (= Histoire. Bd. 43). Transcript, Bielefeld 2014, ISBN 3-83-7624064, 303−318.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118682555 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Projekt Gutenberg-DE (գերմ.) — 1994.
  6. 6,0 6,1 6,2 Internet Philosophy Ontology project
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1908/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Chisholm, Hugh, ed. (1911). «Eucken, Rudolf Christoph» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն» հոդվածին։