Jump to content

Նոյեմբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նոյեմբերյան
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՆոյեմբերյան
Համայնքի ղեկավարԱրսեն Աղաբաբյան
Հիմնադրված է898 թ.
Այլ անվանումներԲարանա
Մակերես39.5 կմ²
ԲԾՄ820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5 000[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննոյեմբերյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (266)
Փոստային ինդեքս4101
Փոստային դասիչ4101
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքnoyemberyan.am
Նոյեմբերյան (Հայաստան)##
Նոյեմբերյան (Հայաստան)

Նոյեմբերյան - քաղաք Հայաստանի Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան համայնքում։

Ըստ ավանդազրույցի՝ բնակավայրը ժողովրդական խոսակցությունում որոշ ժամանակ կոչվել է Բարանա, քանի որ Ժամանակին Ապարանից այստեղ բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք։ Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են՝ «Էդ որտեղից եք եկել»։ Նրանք էլ ասում են՝ Ապարանա։ Դրանից հետո գյուղը կոչում են Բարանա[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Երևանից հեռու է 185[3] կմ, իսկ մարզկենտրոն Իջևան քաղաքից՝ 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք[4] ։ Քաղաքի մոտ հայ-ադրբեջանական սահմանն է։ Մոտակայքի գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են։ Նոյեմբերյանից հարավ գտնվում է Ոսկեպարի լեռնաշղթայի լանջերը, հյուսիսից և արևմուտքից Գուգարաց լեռնաշղթան։ Մակերեսը՝ 28.93 կմ2։

Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված «Մշկավանքն» ու «Սուրբ Սարգիս» եկեղեցին, «Ղալինջաքար» ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Նոյեմբերյանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 12-րդ դարի սկզբից Տաշիր-Ձորագետի թագավորության կազմի մեջ։ Ռուս - Թուրքական պատերազմի արդյունքում , 1801 թ-ից բնակավայրը անցել է Ռուսական կայսրության տիրապետության տակ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը։

յում «Թփի դաշ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ Բերդատեղի ամրոցը, 2 կմ հարավ-արևմուտք «Ջուխտակեղցի» եկեղեցին (XIII-XIV դարեր)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության մեծամասնությունը հայեր են, խոսում են Լոռվա բարբառով։ Նոյեմբերյանի առկա բնակչությունը ըստ տարեթվերի[5]

Թվական 1831 1897 1926 1939 1959 1970 1980 1989 2001 2004 2011
Բնակիչ 294 1197 1901 2655 3138 4330 5115 6116 5486 5500 4904

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հողագործությամբ, պետական և մասնավոր սպասարկման ոլորտներում, արհեստներով, շինարարությամբ։

Նոյեմբերյանի տարածքում կան երկաթի բովեր, պղնձի երևակումներ, սպիտակ ֆելզիտի պաշարներ և հանքային ջրեր։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամն իր Գերմանիայի, Ավստրալիայի, Լիբանանի, Շվեյցարիայի տեղական մարմինների և Լիբանանի վարչապետ (2009-2011) Սաադ Հարիրիի ֆինանսավորմամբ հիմնանորոգել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը[6]։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ, երկու եկեղեցի, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, 2 մանկապարտեզ, «Սարգիս Զուրաբյանի» անվան նախակրթական վարժարան, մշակույթի տուն, բժշկական կենտրոն, փոստի բաժանմունք, ոստիկանության բաժին, ԱԱԾ բաժանմունք, համայնքապետարան, արհեստագործական պետական քոլեջ, բջջային օպերատորների սպասարկման կետեր, ատամնաբուժական, ախտորոշիչ, կենտրոններ, սուպերմարկետներ, խանութներ, դեղատներ, նոտարական գրասենյակներ, արտակարգ իրավիճակների հերթապահ մաս, գրադարաններ։

Նոյեմբերյանը ավանդաբար ակտիվ դերակատարում է ունեցել հայկական սպորտի զարգացման մեջ։ Նոյեմբերյանում տարածված սպորտաձևերն են ըմբշամարտը, վոլեյբոլը, թաեքվանդոն, շախմատը և այլն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. «Նոյեմբերյան — Երևան, հեռավորությունը քաղաքների միջև (կմ, MI), Վարորդական ուղղություններ, ճանապարհ». am.toponavi.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Նոյեմբերյան — Իջևան, հեռավորությունը քաղաքների միջև (կմ, MI), Վարորդական ուղղություններ, ճանապարհ». am.toponavi.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 22-ին.
  6. «Վերանորոգվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.