Մերխեուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մերխեուլ
աբխ.՝ Мархьаул, վրաց.՝ მერხეული
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն839 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ, Աբխազներ
Մերխեուլ (Վրաստան)##
Մերխեուլ (Վրաստան)

Մերխեուլ (աբխազերեն` Мархьаул, վրացերեն` მერხეული), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Մաճարա գետի ափին, Գուլրիփշից 18 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։ Մերխեուլով է անցնում Սուխումը Կոդորի կիրճին կապող ռազմական ճանապարհը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին արված հաշվառումների համաձայն, Մերխեուլում ապրում էր 446 քրիստոնյա և 20 սուննի մուսուլման։ Ըստ սոցիալական շերտավորման, գյուղն ուներ 15 ազնվական, 5 իշխան, 5 քրիստոնյա հոգևորական և 436 հասարակ գյուղացի։

1877 թվականին, Ռուսական կայսրությունը աբխազների նկատմամբ իրականացրել է մուհաջիրության քաղաքականություն և նրանց, որպես մուսուլմանների, աքսորել Օսմանյան կայսրություն։ Նման ճակատագրի են արժանացել նաև Մերխեուլի աբխազները։ 1886 թվականին գյուղում մնացել էր 7 աբխազական ընտանիք` թվով 20 մարդ։ Նրանց փոխարեն, գյուղն սկսեցին բնակեցնել ռուսներով և մեգրելներով։

1989 թվականին, Մերխեուլի գյուղական խորհրդի կազմում բնակվում էր 3939 մարդ[2]։ Ժամանակակից Մերխեուլում բնակվում են հիմնականում հայեր։ 2011 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 839 բնակիչ, որից 640 (76,3%) - հայեր, 79 (9,4%) - վրացիներ, 72 (8,6%) - աբխազներ, 37 (4,4%) - ռուսներ և այլն[3]։

Հաշվառման տարեթիվ Բնակչության թվաքանակ Էթնիկ կազմ
1886 466 ռուսներ 61,4 %; վրացիներ 32,2 %; աբխազներ 4,3 %
1926 3827 վրացիներ 47,3 %, հայեր 15,8 %, ռուսներ и ուկրաինացիներ 9,2 %, աբխազներ 4,3 %
1959 3076 հայեր; վրացիներ; ռուսներ; աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
1989 3939 հայեր; վրացիներ; աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
2011 839 հայեր (76,3 %), վրացիներ (9,4 %), աբխազներ (8,6 %), ռուսներ (4,4 %)

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայ-վրացական միջնակարգ դպրոց, հայկական տարրական դպրոց, գրադարան, ակումբ, հիվանդանոց և կենցաղսպասարկման կոմբինատ։

Հայերը եկել են Տրապիզոնի և Օրդուի շրջակա գյուղերից` 1897 թվականին։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
  2. Переписи населения Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003, 2011
  3. Перепись населения Абхазии 2011. Гулрыпшский район
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 492