Գեղարքունիքի մարզ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)
Քարտեզ | |
դիրքը Հայաստանում | |
Կառավարություն | |
Մարզկենտրոն | Գավառ (քաղաք) |
---|---|
Մարզպետ | Կարեն Սարգսյան |
Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995[1] |
Տարածաշրջանները | Գավառ համայնք, Ճամբարակ համայնք, Մարտունի համայնք, Սևան համայնք, Վարդենիս համայնք |
Քաղաքային համայնքների թիվ | 5[1] |
Գյուղական համայնքների թիվ | 87[1] |
Գյուղական բնակավայրերի թիվ | 93[1] |
Վիճակագրություն | |
Տարածք - Ընդհանուր |
5,348[1] կմ² |
Բնակչություն - (01.01.2002) - խտություն |
278․600[1] 52.1/կմ² |
Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
1201-1626 AM.GR AM04 |
Կայք: gegharkunik.mtad.am |
Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որտեղ գտնվում է Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարքունիքի մարզը սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։
Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։
Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարքունիքի մարզը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով կամ առանձին լեռներով։ Մարզի տարածքում գտնվող գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի լեռները։ Բազմաթիվ են հրաբխային կոները, այդ թվում՝ Աժդահակը, Արմաղանը։
Կան նաև դաշտեր, որոնք ընդգրկում են Սևանի ավազանի արգավանդ հողերը։ Դրանցից հատկապես նշանակալի է Մասրիկի դաշտը, որը ծովի մակարդակից բարձր է 1900-2200 մ։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարքունիքի մարզն իր մեջ է ընդգրկում Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը՝ Սևանա լիճը, որը զբաղեցնում է մարզի շուրջ 1/4-ը։ Կան նաև բազմաթիվ լեռնային լճեր, այդ թվում՝ հրաբուխների խառնարաններում ձևավորված։ Գետերի ու աղբյուրների ցանցն ընդարձակ է, որոնցից հայտնիներից է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։
Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարքունիքի մարզը կազմված է 4 համայնքներից, որոնք իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական բնակավայրերից[2]։ Գեղարքունիքի մարզի համայնքներն են՝ Գավառը, Ճամբարակը, Մարտունին, Սևանը և Վարդենիսը[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67%-ը։
Սեռատարիքային բուրգ, 2021[4] | ||||
% | Տղամարդիկ | Տարիք | Կանայք | % |
n/d | 85+ | n/d | ||
n/d | 80–84 | n/d | ||
0,9 | 75–79 | 1,3 | ||
1,9 | 70–74 | 2,8 | ||
3,6 | 65–69 | 4,5 | ||
5,7 | 60–64 | 6,6 | ||
6,5 | 55–59 | 6,9 | ||
5,7 | 50–54 | 5,9 | ||
5,3 | 45–49 | 5,8 | ||
6,4 | 40–44 | 6,6 | ||
8,3 | 35–39 | 8,4 | ||
9,4 | 30–34 | 9,4 | ||
8,1 | 25–29 | 8,4 | ||
6,8 | 20–24 | 6,2 | ||
7,1 | 15–19 | 5,8 | ||
8,2 | 10–14 | 6,5 | ||
7,6 | 5–9 | 6,3 | ||
6,6 | 0–4 | 5,4 |
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային կազմը իր մեջ է ներառում մարդկանց։
Ազգությունը | 2001 թվականի Մարդահամարը[5] | Բնակչության մասնաբաժինը | 2011 թվականի Մարդահամարը[6] | Բնակչության մասնաբաժինը |
---|---|---|---|---|
Ամբողջ բնակչությունը | 237 650 | 100 % | 235 075 | 100 % |
Հայեր | 236 804 | 99,64 % | 234 474 | 99,74 % |
Ռուսներ | 430 | 0,18 % | 328 | 0,14 % |
Քրդեր | 116 | 0,05 % | 87 | 0,04 % |
Եզդիներ | 8 | <0,01 % | 57 | 0,02 % |
Ուկրաինացիներ | 56 | 0,02 % | 43 | 0,02 % |
Մյուսները նշված չեն | 236 | 0,10 % | 86 | 0,04 % |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկային ներուժի զարգացման ինդեքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[7]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։ 2017 թվականին Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։
Տարի | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2010 | 2015 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | 0.582 | 0.555 | 0.598 | 0.656 | 0.706 | 0.717 | 0.722 |
Մարզի վարչատարածքային կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզպետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է Գեղարքունիքի մարզի մարզպետների ցանկն ըստ կառավարման ժամանակահատվածների
- Վլադիմիր Մովսիսյան (1996 թվական)
- Ռուդիկ Ղուկասյան (1996-1999 թվականներ)
- Վահագ Հակոբյան (1999-2003 թվականներ)
- Ստեփան Բարսեղյան (2003-2006 թվականներ)
- Արսեն Գրիգորյան (2006-2007 թվականներ)
- Նվեր Պողոսյան (2007-2012 թվականներ)
- Ռաֆիկ Գրիգորյան (2012-2017 թվականներ)
- Կարեն Բոթոյան (2017-2018 թվականներ)
- Իշխան Սաղաթելյան (2018 թվական)
- Գնել Սանոսյան (2018-2021 թվականներ)
- Կարեն Սարգսյան (2021 թվական)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բերդկունքի ամրոց, մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.
-
Սևանավանք, 9-րդ դար
-
Վանեվանի վանք, 10-րդ դար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի տաևածքը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.). Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ 2,0 2,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական բնութագրերը. Գեղարքունիքի մարզ, Հայաստանի վիճակագրական կոմիտե, 2022
- ↑ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը թվերով» (PDF). armstat.am. Հայաստանի վիճակագրական կոմիտե. 2021.
- ↑ «Population statistics of Eastern Europe. Ethnic composition of Armenia 2001». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Population statistics of Eastern Europe. Ethnic composition of Armenia 2011». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Subnational Human Development Index
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գեղարքունիքի մարզ կատեգորիայում։ |
|