Բերդկունքի ամրոց
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
| Տեսակ | ամրոց և մշակութային արժեք |
|---|---|
| Վարչական միավոր | Գեղարքունիքի մարզ և Բերդկունք[1] |
| Երկիր | |
| 40°26′43″N 45°06′41″E / 40.445321°N 45.11135°E | |
![]() | |
![]() | |
Բերդկունքի ամրոց, հնագույն շրջանից պահպանված պաշտպանական ամրոց Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում։
Կանգնած է մի խոշոր ժայռաբլուրի վրա և իշխում է շրջապատին։ Նա գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցն իր տեսքով ու կառուցվածքով նմանվում է Լճափի ամրոցներին։ Այն նույնպես շրջապատված է բնակավայրի ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ կացարաններ, որոնք խիստ նման են Լճափի ամրոցներում եղածներին։ Բերդկունքի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով։ Սրանք հիմնականում բնական մանր կիրճեր են, որոնք մարդիկ վերափոխելով ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես դա ակնհայտ է Լճաշենի ամրոցում։ նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մետր լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդկունք ամրոցի դիրքը այնքան հաջող է ու գերիշխող շրջապատի նկատմամբ, որ միջին դարերում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց։ Գյուղի հասակավոր մարդիկ այն անվանում են Իշխանաց ամրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Հ. Միքայելյան, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1968

