Քեսաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քասաբից)
Քաղաք
Քեսաբ
كسب
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզԼաթակիայի մարզ
ՄինտակաԼաթակիայի գավառ
ՆահիյաՔեսաբի շրջան
ԲԾՄ800±1 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն, հայերեն
Բնակչություն1500 մարդ (2013)[1]
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+2
Քեսաբ (Սիրիա)##
Քեսաբ (Սիրիա)

Քեսաբ (արաբ․՝ كسب‎‎), հայաբնակ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում Լաթակիա նահանգում, Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, տեղակայված է Կասիոս լեռան լանջին և սահմանակից է Թուրքիային։ Շրջանը բաղկացած է Քեսաբ շրջկենտրոնից և 11 հայաբնակ գյուղերից՝ Գարատուրան, Գարատաշ, Սև Աղբյուր, Ներքին գյուղ, Չինար, Չաքալջըք, Քորքյունե, Էքիզոլուք, Տյուզաղաջ, Վերի Պաղջաղազ, Վարի Պաղջաղազ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2004 թվականին Քեսաբի և շրջակա բնակավայրերի բնակչությունը կազմել է 1,754 մարդ[2]։ Քեսաբի բնակիչները հիմնականում հայեր են և խոսում են Քեսաբի բարբառով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսաբը Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջության կենտրոններից է։ Զբոսաշրջիկների թիվը ավելանում է ամռանը՝ հատկապես օգոստոսին, երբ Հալեպի, Լաթակիայի և շրջակա գյուղերի հայ բնակիչները ժամանում են Քեսաբ՝ նշելու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Քեսաբում անց են կացվում նաև Սիրիայի հայկական սկաուտական կազմակերպությունների բանակումները։

Վերջին 20 տարիների ընթացքում լայն թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են մի շարք հյուրանոցներ, բնակելի շենքեր, վերանորոգվել կանգուն եկեղեցիներ։ Քեսաբը հայտնի է դափնուց պատրաստվող բնական օճառների արտադրությամբ և խնձորի մշակությամբ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Քեսաբի շրջանն ունի շուրջ 2500 բնակչություն, բաղկացած հայերից (80%) և ալավիներից (20%)։

Քեսաբ քաղաքն ունի երեք գործող հայկական եկեղեցիներ

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրանիկ Չալաբյան (1922–2011), Ամերիկահայ պատմաբան, մանկավարժ, քարտեզգիր
  • Գաբրիել Ինջեջիկյան (ծնվ. 1930), Հայ գիտնական մանկավարժ
  • Գարեգին Ա (1932–1999), Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995 մինչև 1999, Մեծին Տան Կիլիկյո Կաթողիկոս 1983 մինչև 1994
  • Դոկտոր Վահան Թութիկյան, (ծնվ. 1935) Ամերիկահայի պատմաբան, Համաշխարհային Հայ Ավետարանական Խորհրդի տնօրեն։
  • Հակոբ Չոլակյան (ծնվել է Քեսաբում), Անվանի հայ գորղ, լեզվաբան, մանկավարժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.genocide-museum.am/rus/28.03.2014.php
  2. Սիրիայի մարդահամար, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (հայերեն) «Ալպոմ Քեսապի եւ շրջակայից» Բեյրութ, 1955
  • (հայերեն) Չոլակյան, Հակոբ։ «Քեսաբ» 3 հատոր Հալեպ, 1995 2004
  • (հայերեն) և (անգլերեն) Քորթոշյան, Րաֆֆի։ «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները», Երևան, 2014 հայ, 2016 անգլ.
  • ՄաքԴոնել, Պատրիկ Ջ։ «Ethnic Armenians tell of flight from Kasab, their town in Syria»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեսաբ» հոդվածին։