Jump to content

Վերներ ֆոն Հեյդենստամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ ֆոն Հեյդենստամ
շվեդ.՝ Carl Gustaf Verner von Heidenstam
Ծնվել էհուլիսի 6, 1859(1859-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրOlshammar[2]
Վախճանվել էմայիսի 20, 1940(1940-05-20)[4][1][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրÖvralid, Մուտալա համայնք, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2]
ԳերեզմանÖvralid
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և նկարիչ
Քաղաքացիություն Շվեդիա
ԱնդամակցությունՇվեդական ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԷմիլի ֆոն Հայդենշտամ, Օլգա Վիբերգ և Greta Sjöberg?
Համատեղ ապրողKate Bang?[2] և Ellen Belfrage?[2]
ԶավակներNils Belfrage?
Изображение автографа
 Verner von Heidenstam Վիքիպահեստում

Կարլ Գուստավ Վերներ ֆոն Հեյդենստամ (հուլիսի 6, 1859(1859-07-06)[1][2][3][…], Olshammar[2] - մայիսի 20, 1940(1940-05-20)[4][1][2][…], Övralid, Մուտալա համայնք, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2]), շվեդ բանաստեղծ և վիպասան, 1916 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր[7]։ 1912 թվականի Շվեդական ակադեմիայի անդամ[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1859 թվականի հուլիսի 6-ին Շվեդիայի Էրեբրու լենի Օլշամար բնակավայրում։ Շվեդիայի արվեստների թագավորական ակադեմիայում սովորել է նկարել, սակայն շուտով հեռացել է ակադեմայից հիվանդության պատճառով։ Հետագայում ճանապարհորդել է Եվրոպա, Աֆրիկա և արևելք[9]։ Առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Vallfart och vandringsår»-ը, հրատարակել է 1888 թվականին[10]։ Բանաստեղծությունների այս հավաքածուն ոգեշնչված էր դեպի արևելք իր ճանապարհորդություններից և ի տարբերություն այդ ժամանակաշրջանի շվեդական գրականության մեծ մասին, նատուրալիստական չէր։

Գեղեցկության հանդեպ իր սերը նաև երևում է «Hans Alienus » (1892) երկար պոեմում։ «Dikter»-ում (1895) և «Karolinerna»-ում (2 հատոր, 1897–1898)` Կառլ XII թագավորի և իր ասպետների պատմական նկարագրերում, Հեյդենստամ ցույց է տալիս իր ուժեղ ազգայնական կիրքը[11][12]։ «Karolinerna»-ից կարճ պատմվածքների անգլերեն թարգմանություններ կարելի է գտնել «American-Scandinavian Review»-ի (Նյու Յորք)՝ 1914 թվականի մայիսի, 1915 թվականի նոյեմբերի և 1916 թվականի հուլիսի համարներում։[10]

1910 թվականին շվեդական թեթերում վիճաբանություն էր սկսվել գրականության պրոլետարական «դեգրադացիայի» վերաբերյալ, երկու հակառկորդ ճամբարների գլխավոր դերակատարները Յուհան Ավգուստ Ստրինդբերգը և Հեյդենստամն էին։ Հեյդենստամի հիմնական ներդրումը «Proletärfilosofiens upplösning och fall» բրոշյուրն էր՝ հիմնականում ուղղված Ստրինդբերգի դեմ[13]։

Վերջին գործը՝ «Nya Dikter» բանաստեղծական ժողովածուն, որը հրատարակել է 1915 թվականին, շատերի կարծիքով համարվում է նրա լավագույն ստեղծագործությունը[14]։

Մահացել է 1940 թվականի մայիսի 20-ին իր տանը` Օվրալիդում։

Վերներ ֆոն Հեյդենստամը 1915 թվականին
  • Vallfart och vandringsår (1888)
  • Från Col di Tenda till Blocksberg (1888)
  • Endymion (1889)
  • Renässans (1889)
  • Pepitas bröllop (1890)
  • Hans Alienus (1892)
  • Dikter (1895)
  • Karolinerna (1897-98)
  • Klassicitet och germanism (1898)
  • Tankar och tekningar (1899)
  • Ett folk (1899)
  • Sankt Göran och draken (1900)
  • Heliga Birgittas pilgrimsfärd (1901)
  • Skogen susar (1904)
  • Folkungaträdet (2 vol., 1905—1907)
  • Svenskarna och deras hövdingar (1910)
  • Dagar och händelser (1909)
  • Samlade skrifter (1909)
  • Proletärfilosofiens upplösning (1911)
  • Nya dikter (1915)
  • Uppsatser, tal och fanasier (1929)
  • Tankar och utkast (1941)
  • När kastanjerna blommade (1941)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 C G Verner Heidenstam, von (շվեդերեն) — 1917.
  3. 1 2 KulturNav — 2015.
  4. 1 2 Хейденстам Карл Густав Вернер фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1916/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. Stork, Charles Wharton (1916). "Verner von Heidenstam," The Nation, Vol. CIII, No. 2683, p. 509.
  8. Warme, Lars G. (1996). A History of Swedish Literature. University of Nebraska Press, p. 276.
  9. Sohrabi, Bahram (2005). "Early Swedish Travelers to Persia," Iranian Studies 38 (4), pp. 631–660.
  10. 1 2 Rines, 1920
  11. Facos, Michelle (1998). Nationalism and the Nordic Imagination: Swedish Art of the 1890s. University of California Press, p. 63.
  12. Barton, H. Arnold (2002). "The Silver Age of Swedish National Romanticism, 1905-1920," Scandinavian Studies 74 (4), pp. 505–520.
  13. Gustafson, Alrik (1940). "Nationalism Reinterpeted: Verner von Heidenstam." In: Six Scandinavian Novelists. New York: Biblo & Tannen, p. 169.
  14. Nationalencyklopedin, ne.se, "Verner von Heidenstam", läst 2009-05-25 (kräver inloggning)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barton, Hildor Arnold (2003). Sweden and Visions of Norway: Politics and Culture, 1814-1905. SIU Press.
  • Larsson, Hans Emil (1909). "Swedish Literature," The Journal of English and Germanic Philology 8 (3), pp. 313–329.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ ֆոն Հեյդենստամ» հոդվածին։