Ուիլյամ Բաթլեր Յեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Բաթլեր Յեյթս
William Butler Yeats
William Butler Yeats by George Charles Beresford.jpg
բանաստեղծ, դրամատուրգ
Ծնվել է 1865
Ծննդավայր Իռլանդիա
Մահացել է հունվարի 28, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (73 տարեկանում)
Մահվան վայր Մենտոն
Քաղաքացիություն Flag of Ireland.svg Իռլանդիա
Մայրենի լեզու անգլերեն
Մասնագիտություն բանաստեղծ, դրամատուրգ, գրող և քաղաքական գործիչ
Ծնողներ հայր՝ Q2356757?, մայր՝ Q5191569?
Զբաղեցրած պաշտոններ Q18043391?
Պարգևներ և
մրցանակներ
1923 թվականի գրականության Նոբելյան մրցանակիդափնեկիր։
Անդամություն Q368173?
Հարազատներ քույր՝ Q5191686? և Q5191739?, եղբայր՝ Q560488?
Ստորագրություն Yeats Signature.jpg
William Butler Yeats Վիքիպահեստում

Ուիլյամ Բաթլեր Յեյթս (William Butler Yeats, (1865, հունիսի 13 - 1939, հունվարի 28), Իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ։ 1923 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել]

Յեյթսի հայրը նկարիչ էր, ու Յեթսը սկզբում գեղարվեստ ուսումնասիրեց, նախ՝ Դուբլինում, հետո էլ՝ Օքսֆորդում: Յեյթսն այդպես էլ հետևողական կրթություն չստացավ, չնայած կարծում էր, թե ինքը խորը ու յուրօրինակ մտածող է: Սրա հիմնական պատճառը օկուլտիզմով, կաբալիզմով ու առհասարակ՝ միստիցիզմով տարված լինելն էր (Յեյթսը մի ժամանակ տիկին Բլավատսկայայի Աստվածաբանական միության անդամն էր), ու նաև Էզրա Փաունդի հետ ընկերություն անելը: Չնայած Փաունդը Յեյթսից մոտ 20 տարի ջահել էր, Փաունդը Յեյթսի վրա ավելի շատ ազդեց, քան Յեյթսը Փաունդի: Յեյթսի պոետական տեխնիկան ուղղակի գերազանց է, հանգերը շքեղ են, ալիտերացիաներն ու ասոնանսները՝ արտակարգ հարուստ, բանաստեղծությունները՝ սքանչելի, որովհետև մտքերը բազմիմաստ են: Բացի այս, Յեյթսը միշտ ձգտում էր «գրի այնքան պարզ ոտանավոր, ինչքան հենց արձակն է»: Յեյթսի կյանքն անասելի հագեցած էր ու նույնիսկ «փոթորկալի»: Յեյթսը եռանդուն քաղգործիչ էր, Կելտական վերածնունդ կուսակցության նշանավոր անդամներից էր, դրամատուրգ էր, ռեժիսյոր ու թատրոնի հիմնադիր, հրատարակիչ, թատերագետ ու թատերաքննադատ, ռադիոդասախոս և այլն:

Հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի շարք ժողովածուներ, պիես դիմակներ ճապոնական թատրոնի ավանդույթներով, դրամաներ, կատաերգություններ։ Յեյթսի գլխավոր ժողովածուներն են՝ The Wanderings of Oisin – Օյսինի դեգերումները (1889), The Wind among the Reeds – Քամին եղեգնուտում (1899), Poems Written in Discouragment – Բանաստեղծություններ ՝ գրված ընկճած պահերին (1913), Responsibilities – Պատասխանատվություն (1914), The Wild Swan at Coole - Վայրի կարապը Քուլում (1917), The Cat and the Moon and the Fragment - Կատուն ու լուսինն ու դրվագը (1922), The Tower – Աշտարակը (1928), A Full Moon in March - Լիալուսինը մարտին (1935), New Poems –Նոր բանաստեղծություններ(1938), A Vision – Տեսիլք (1926-1937) և այլն:

Ոգեշնչել է «Իռլանդական վերածնունդ» մշակութային շարժումը։[2]

Պատկերասրահ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Record #118635867 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. Ռենե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. p. էջ 466.