Էմանուել Սվեդենբորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմանուել Սվեդենբորգ
Emanuel Swedenborg, 1688-1772, ämbetsman (Per Krafft d.ä.) - Nationalmuseum - 15710.tif
Ծնվել էհունվարի 29, 1688(1688-01-29)[1][2][3][…]
Jakob and Johanne parish, Շվեդիա[2]
Մահացել էմարտի 29, 1772(1772-03-29)[1][2][3][…] (84 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
բնական մահով
ԳերեզմանՈւփսալայի Մայր տաճար[2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս, փիլիսոփա, աստվածաբան, մաթեմատիկոս, Միստիկա, գրող, գիտնական և գյուտարար
Հաստատություն(ներ)Ուփսալայի համալսարան
Գործունեության ոլորտԹեոսոֆիա
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՈւփսալայի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինլատիներեն և շվեդերեն[1]
ՀայրJesper Swedberg?[4][2]
Ստորագրություն
Emanuel Swedenborg signature.png
Emanuel Swedenborg Վիքիպահեստում

Էմանուել Սվեդենբորգ (շվեդերեն՝ Emanuel Swedenborg, /ˈswdənbɔːrɡ/[5], Swedish: [ˈsvêːdɛnˌbɔrj] ( ), ծնյալ Emanuel Swedberg, հունվարի 29, 1688(1688-01-29)[1][2][3][…], Jakob and Johanne parish, Շվեդիա[2] - մարտի 29, 1772(1772-03-29)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), 18-րդ դարի շվեդ պլյուրալիստ-քրիստոնեական աստվածաբան, գիտնական, փիլիսոփա, միստիկ[6]։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես հետմահու կյանքի մասին իր գրած «Երկինքը և դժոխքը» գրքի (1758) շնորհիվ[7][8]։

Բեղուն է եղել Սվեդենբորգի գյուտարարական-գիտական գործունեությունը։ 1741 թվականին՝ 53 տարեկան հասակում նա մուտք է գործել ոգեղեն փուլ, սկսել է փորձեր կատարել երազների, տեսիլքների ուսումնասիրման նպատակով [9] [10]: Նրա փորձարկումները ծայրագույն կետի են հասել «հոգևոր վերազարթոնքի» մեջ, երբ, իր իսկ խոստովանությամբ, Հիսուս Քրիստոսը հայտնվել է նրան և հանձնարարել, որ գրի «Երկնային ուսմունք» աշխատությունը՝ քրիստոնեությունը բարեփոխելու նպատակով[11]։ Ըստ այդ գրքի՝ Տերը բացել է Սվեդենբորգի հոգու աչքերը, և այդ պահից սկսած՝ նա կարող էր ազատորեն այցելել դրախտ ու դժոխք, զրուցել հրեշտակների, չարքերի ու այլ ոգիների հետ։ Գրքում հեղինակը այն միտքն է նաև հայտնել, որ Ահեղ դատաստանը տեղի է ունեցել իր «De Nova Hierosolyma et Ejus Doctrina Coelesti» («Նոր Երուսաղեմի և նրա երկնային ուսմունքի վերաբերյալ», 1758) աշխատության լույս ընծայումից մեկ տարի առաջ՝ 1757 թվականին[12]։

Կյանքի վերջին 28 տարիների ընթացքում Սվեդենբորգը գրել ու հրատարակել է աստվածաբանական 18 աշխատություն, մի քանիսն էլ մնացել են անտիպ։ Իր «Ճշմարիտ քրիստոնեական կրոն» աշխատության մեջ, որը հենց ինքն էլ տպագրել է, նա ինքն իրեն անվանում է «Տեր Հիսուս Քրիստոսի ծառա»[13][14]։ Երկնային ուսմունքի հետևորդների մի մասը հավատացած է, որ Սվեդենբորգի աստվածաբանական աշխատություններից միայն նրանք են ամբողջությամբ Աստծուց ներշնչված, որոնք հրատարակվել են անձամբ նրա ձեռքով[15]։ Ուրիշները Սվեդենբորգի բոլոր աշխատությունները համարում են հավասարապես ներշնչված[16]։ Սկզբնապես 1787 թվականին հիմնադրված Նոր (Սվեդենբորգյան) եկեղեցու և պատմականորեն նրա հետ կապված քրիստոնեական դավանաբանական ուղղությունների հետևորդները Սվեդենբորգի գրվածքները համարում են հայտնություն[17][18]։

Ոգետես էակի (տեսանող ոգվոց) համբավ ունեցող Սվեդենբորգի գլխավոր երկը աստվածա-իմաստասիրական «Երկնային գաղտնիքներ» («Arcana Coelestia»; 1749—1756) գիրքն է, որը բովանդակում է այլաբանական մեկնություններ «Հնգամատյանի» առաջին երկու գրքերի մասին։ Սվեդենբորգի աստվածա-իմաստասիրությունը (սվեդենբորգիանիզմ, սվեդենբորգականություն) ժխտում է Աստծո՝ իբրև բացարկված սկզբի հասկացությունը։ Ըստ այդ ուսմունքի՝ Աստված հավիտենապես ունի իր որոշյալ և էական ձևը, որն ինքն իսկ՝ մարդկային մարմնի կերպն է։ Իրապես գոյություն ունեցող է հանդիսանում Աստվածամարդը, Հիսուս Քրիստոսն ու նրա արքայությունը. մատերիան՝ որպես ինքնակա գոյություն, բոլորովին գոյություն չունի, և նյութական երևույթների անկախությունը դրանց հոգևոր պատճառներից ու նպատակներից՝ ընդամենը խաբուսիկ երևութք է, որն ունի սուբյեկտիվ ծագում։ Սվեդենբորգը տարբերակում էր գոյի երեք ոլորտ՝ երկինք (մարդ-հրեշտակների աշխարհը), դժոխք (եսասեր մարդկանց աշխարհը) և ոգիների (չարի ու բարու ճամփաբաժան-խաչմերուկում մահացած մարդկանց հոգիների) միջանցիկ աշխարհը։

Սվեդենբորգը հետազոտություններ, ուսումնասիրություններ է կատարել նաև տիեզերաբանության (կոսմոլոգիայի), մեխանիկայի, մաթեմատիկայի, կազմախոսության (անատոմիայի), ֆիզիոլոգիայի, քաղաքականության, տնտեսագիտության, մետաղաձուլության, երկրաբանության, հանքաբանության ու քիմիայի ասպարեզներում։ Հեղինակել է մետաղների մշակման վերաբերյալ աշխատություններ։ Համարվում է հանքաբանության և ուղեղի ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեդենբորգն իր հայտնությունները գրել է լատիներեն։ Դրանց բնագրերի կրկնօրինակումները հասանելի են հետևյալ աղբյուրներից[19][20]

Սվեդենբորգի ծանոթագրություններով աշխատությունների ցանկը և դրանց առաջին հրատարակության տարեթիվը.[21][22]

Փակագծերում նշված է Նոր եկեղեցում գործածական վերնագիրը[23], այնուհետև հաջորդում է բնագրի հրատարակության վերնագիրը[24]։

  • 1716–1718, (Daedalus Hyperboreus), շվեդերեն՝ Daedalus Hyperboreus, eller några nya mathematiska och physicaliska försök. (անգլերեն՝ The Northern inventor, or some new experiments in mathematics and physics)
  • 1721, (Principles of Chemistry), լատիներեն՝ Prodromus principiorum rerum naturalium: sive novorum tentaminum chymiam et physicam experimenta geometrice explicandi
  • 1722, (Miscellaneous Observations), լատիներեն՝ Miscellanea de Rebus Naturalibus
  • 1734, (Principia), լատիներեն՝ Opera Philosophica et Mineralia (English: Philosophical and Mineralogical Works), 3 հատորով
    • (Principia, Volume I), լատիներեն՝ Tomus I. Principia rerum naturlium sive novorum tentaminum phaenomena mundi elementaris philosophice explicandi
    • (Principia, Volume II), լատիներեն՝ Tomus II. Regnum subterraneum sive minerale de ferro
    • (Principia, Volume III), լատիներեն՝ Tomus III. Regnum subterraneum sive minerale de cupro et orichalco
  • 1734, (The Infinite and Final Cause of Creation), լատիներեն՝ Prodromus Philosophiz Ratiocinantis de Infinito, et Causa Finali Creationis; deque Mechanismo Operationis Animae et Corporis.
  • 1744–1745, (The Animal Kingdom), լատիներեն՝ Regnum animale, 3 հատորով
  • 1745, (The Worship and Love of God), լատիներեն՝ De Cultu et Amore Dei, 2 հատորով
  • 1749–1756, (Arcana Cœlestia (կամ Caelestia) (Heavenly Mysteries), լատիներեն՝ Arcana Cœlestia, quae in Scriptura Sacra seu Verbo Domini sunt, detecta, 8 հատորով
  • 1758, (Heaven and Hell), լատիներեն՝ De Caelo et Ejus Mirabilibus et de inferno. Ex Auditis et Visis.
  • 1758, (The Last Judgment), լատիներեն՝ De Ultimo Judicio
  • 1758, (The White Horse), լատիներեն՝ De Equo Albo de quo in Apocalypsi Cap. XIX.
  • 1758, (Earths in the Universe), լատիներեն՝ De Telluribus in Mundo Nostro Solari, quæ vocantur planetæ: et de telluribus in coelo astrifero: deque illarum incolis; tum de spiritibus & angelis ibi; ex auditis & visis.
  • 1758, (The New Jerusalem and Its Heavenly Doctrine), լատիներեն՝ De Nova Hierosolyma et Ejus Doctrina Coelesti
  • 1763, (Doctrine of the Lord), լատիներեն՝ Doctrina Novæ Hierosolymæ de Domino.
  • 1763, (Doctrine of the Sacred Scripture), լատիներեն՝ Doctrina Novæ Hierosolymæ de Scriptura Sacra.
  • 1763, (Doctrine of Life), լատիներեն՝ Doctrina Vitæ pro Nova Hierosolyma ex præceptis Decalogi.
  • 1763, (Doctrine of Faith), լատիներեն՝ Doctrina Novæ Hierosolymæ de Fide.
  • 1763, (Continuation of The Last Judgement), լատիներեն՝ Continuatio De Ultimo Judicio: et de mundo spirituali.
  • 1763, (Divine Love and Wisdom), լատիներեն՝ Sapientia Angelica de Divino Amore et de Divina Sapientia. Sapientia Angelica de Divina Providentia.
  • 1764, (Divine Providence), լատիներեն՝ Sapientia Angelica de Divina Providentia.
  • 1766, (Apocalypse Revealed), լատիներեն՝ Apocalypsis Revelata, in quae detegunter Arcana quae ibi preedicta sunt.
  • 1768, (Conjugial Love, or Marriage Love), լատիներեն՝ Deliciae Sapientiae de Amore Conjugiali; post quas sequumtur voluptates insaniae de amore scortatorio.
  • 1769, (Brief Exposition), լատիներեն՝ Summaria Expositio Doctrinæ Novæ Ecclesiæ, quæ per Novam Hierosolymam in Apocalypsi intelligitur.
  • 1769, (Interaction of the Soul and the Body), լատիներեն՝ De Commercio Animæ & Corporis.
  • 1771, (True Christian Religion), լատիներեն՝ Vera Christiana Religio, continens Universam Theologiam Novae Ecclesiae
  • 1859, Drömboken, Journalanteckningar(Journal of Dreams), 1743–1744
  • 1983–1997, (Spiritual Diary), լատիներեն՝ Diarum, Ubi Memorantur Experientiae Spirituales.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • The Arms of Morpheus—Essays on Swedenborg and Mysticism, ed. Stephen McNeilly (London: Swedenborg Society, 2007), 978-0-85448-150-7.
  • Between Method and Madness—Essays on Swedenborg and Literature, ed. Stephen McNeilly (London: Swedenborg Society, 2005), 978-0-85448-145-3.
  • In Search of the Absolute—Essays on Swedenborg and Literature, ed. Stephen McNeilly (London: Swedenborg Society, 2005), 978-0-85448-141-5.
  • On the True Philosopher and the True Philosophy—Essays on Swedenborg, ed. Stephen McNeilly (London: Swedenborg Society, 2005), 978-0-85448-134-7.
  • Swedenborg and His Influence, ed. Erland J. Brock, (Bryn Athyn, Pennsylvania: The Academy of the New Church, 1988), 0-910557-23-3.
  • Jonathan S. Rose, ed. Emanuel Swedenborg: Essays for the New Century Edition on His Life, Work, and Impact (West Chester, Pennsylvania: Swedenborg Foundation, 2002), 0-87785-473-4. 580 pages. Multiple scholars contributed to this collection of information on Swedenborg, his manuscripts, and his cultural influence. Republished in 2004 under new title, Scribe of Heaven: Swedenborg's Life, Work, and Impact 0-87785-474-2.
  • Wilson van Dusen, The Presence of Other Worlds, Swedenborg Foundation, Inc., New York, Harper & Row, 1974. 0-87785-166-2
  • "The Madness Hypothesis," a special issue of The New Philosophy (1998;101: whole number), a journal produced by the Swedenborg Scientific Association, reviews the question of Swedenborg's sanity in scholarly detail, making the case that he was in fact quite sane.
  • Donald L. Rose, ed., Afterlife: A Guided Tour of Heaven and Its Wonders. Swedenborg Foundation, 2006. (abridged version of Heaven and Hell)
  • D. T. Suzuki, translated by Andrew Bernstein, Afterword by David Loy, Swedenborg: Buddha of the North. Swedenborg Foundation, 1996. (Brilliantly shows relevance of Swedenborg's ideas to Buddhist thought.)
  • Nemitz, K., "The Man and His Work Archived 2021-01-17 at the Wayback Machine.".
  • Larsen, T, Larsen, Lawrence, JF, Woofenden WR. Emanuel Swedenborg. A Continuing Vision. Swedenborg Foundation, 1988
  • Sig Synnestvedt, ed., The Essential Swedenborg: Basic Religious Teachings of Emanuel Swedenborg. Swedenborg Foundation, 1970.
Հին հրատարակություններ (ընտրվել են առավել կարևորները)
  • James John Garth Wilkinson (1849), Emanuel Swedenborg: A Biography, London: William Newbery, http://reader.digitale-sammlungen.de/en/fs1/object/display/bsb10067272_00005.html, վերցված է December 2, 2014 
  • The most extensive work is: RL Tafel, Documents concerning the Life and Character of Swedenborg, collected, translated and annotated (3 vols., Swedenborg Society, 1875—1877);
  • J. Hyde, A Bibliography of the Works of Emanuel Swedenborg (Swedenborg Society).
  • Kant's Träume eines Geistersehers (1766; the most recent edition in English is from 1975, 3-7873-0311-1 );
  • J. G. Herder's "Emanuel Swedenborg," in his Adrastea (Werke zur Phil. und Gesch., xii. 110–125).
  • Transactions of the International Swedenborg Congress (London, 1910), summarized in The New Church Magazine (August 1910).
  • Swedenborg and Esoteric Islam (Swedenborg Studies, No 4) by Henry Corbin, Leonard Fox
  • Ralph Waldo Emerson, "Swedenborg; or, the Mystic", in Emerson: Essays and Lectures (New York, New York: The Library of America, 1983), 978-0-940450-15-8.
  • William White, Emmanuel Swedenborg, His Life and Writings, 2nd Ed., Rev. (xx, 767 p.; London, Simpkin, Marshall, and Co., 1868) – This is the second of White's two biographies of Swedenborg, the first one published in 1856 (White, W. Swedenborg: his life and writings Bath : I. Pitman, Phonetic Institution, 1856) and this second one in 1867. White worked for the Swedenborg Society in London and wrote an affirmative biography of Swedenborg. However, he was fired for publishing spiritist books and selling them at the Society's store, as well as otherwise interfering with the Society's function. White's response was the 1867 biography, in which he, in Tafel's words, "turn[ed] a complete somersault in his convictions," and wrote a highly derogatory biography of Swedenborg and his teachings. (The Swedenborg Epic footnote # 769) (R. Tafel, Documents Concerning the Life and Character of Emanuel Swedenborg, Vol. 3, p. 1284. London. Swedenborg Society 1890)
  • Emanuel Swedenborgի գործերը Գուտենբերգ նախագծում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Emanuel Swedenborg
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  4. Соловьев В. Сведенборг, Эммануил (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXIX. — С. 75—80.
  5. "Swedenborg". Random House Webster's Unabridged Dictionary.
  6. Cooper Glen M. (2014)։ Swedenborg, Emanuel։ Encyclopædia Britannica։ Bibcode:2014bea..book.2110C։ Վերցված է 9 September 2011  and the Encyclopedia of Religion (1987), which starts its article with the description that he was a "Swedish scientist and mystic". Others have not used the termԿաղապար:Which? such as Williams-Hogan, Jane (2005) in Encyclopedia of Religion Retrieved 15 July 2013.
  7. «Swedenborg, E. Heaven and its Wonders and Hell. From Things Heard and Seen (Swedenborg Foundation, 1946)»։ Swedenborgdigitallibrary.org։ Վերցված է 2012-08-16 
  8. Bergquist, Preface (pp. 15–16)
  9. Compare: Easter Sunday 1744 = Wednesday, March 25, 1744 (Gregorian calendar)
  10. Vardy Peter, Vardy Charlotte (2013)։ God Matters (reprint ed.)։ London: SCM Press։ էջ 163։ ISBN 9780334043928։ Վերցված է 23 January 2021։ «Emanuel Swedenborg [...] entered into a spiritual phase of life at the age of 53 in 1741. He had a series of dreams and visions, culminating in an 'awakening' at Easter 1744, after which Swedenborg felt that he was free to visit heaven and hell and to talk with spirits, angels and demons.» 
  11. See Swedenborg, E. The Heavenly Doctrine
  12. Swedenborg, E. The Last Judgment and Babylon Destroyed. All the Predictions in the Apocalypse are at This Day Fulfilled. (Swedenborg Foundation 1952, Paragraphs 1–74) Retrieved 16 August 2013.
  13. «The True Christian Religion, Containing the Universal Theology of The New Church Foretold by the Lord in Daniel 7; 13, 14; and in Revelation 21; 1, 2, by Emanuel Swedenborg»։ Swedenborgdigitallibrary.org։ Վերցված է 2012-08-16 
  14. «Which of Swedenborg's books are Divine revelation?»։ Swedenborgdigitallibrary.org։ Վերցված է 2013-08-16 
  15. See "Which of Swedenborg's books are Divine revelation?"
  16. Odhner Carl Theophilus (1912)։ «"Diary" and the Spiritual Body»։ New Church Life: 298 
  17. «Swedenborgianism (New Church)»։ September 2013։ Վերցված է 6 February 2019 
  18. New Jerusalem Church (1788)։ Reasons for separating from the old church. : In answer to a letter received from certain persons in Manchester, who profess to believe in the heavenly doctrines of the New Jerusalem Church, as contained in the theological writings of the Late Hon. Emanuel Swedenborg, and yet remain in the external forms of doctrine and worship now in use in old church, not withstanding their direct opposition to the heavenly doctrines of the new church. To which are added, sundry passages from E. Swedenborg, on which the expediency, and even necessity, of a complete separation from the former church, is founded. By the Members of the New Jerusalem Church, who assemble in Great East-Cheap, London։ R. Hindmarsh։ OCLC 508967814 
  19. Online text from the Heavenly Doctrines database Archived 2013-09-24 at the Wayback Machine., From Heavenly Doctrine database.
  20. Online photocopy of first Latin edition published by Swedenborg Archived 2013-03-12 at the Wayback Machine. From Bayside Church image database.
  21. The original title, and year of publication is based on Bergquist (1999), Litteraturförteckning (pp.525–534).
  22. The Works of Emanuel Swedenborg in Chronological Order, Emanuel Swedenborg Studies, accessed February 3, 2011 .
  23. «A Swedenborg Bibliography»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-03-ին 
  24. Which of Swedenborg's books are Divine revelation? The Swedenborg canon