Սևանա լիճ
| Սևանա լիճ | |
Սևանա լիճը |
|
| Տեղադրություն | Գեղարքունիքի մարզ, |
|---|---|
| ԲԾՄ | 1900.01 մ |
| Երկարություն | 78 կմ |
| Լայնություն | 56 կմ |
| Մակերես | 1243 կմ2 |
| Ծավալ | 33.2 կմ3 |
| Ամենամեծ խորություն | 100 մ |
| Միջին խորություն | 30 մ |
| Թափանցելիություն | 4.5 մ |
| Ավազանի մակերես | 3647 կմ2 |
| Մտնող գետ(եր) | 28, որոնցից են` Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Աստղաձոր, Գավառագետ, Ցակար, Ձկնագետ. |
|
|
|
|
|
|
Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։{{փաստ))
ձկնատեսակ, որոնցից այսօր մնացել են մի քանիսը: Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: ջրի մակարդակի Պատկեր:--~~ որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Ջրի մակարդակի իջնելը հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը՝ պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադաձավ կենդանական և բուսական աշխարհի վրա Այսօր առանձնահատուկ անելիքներ ունեն Սևանի ավազանում ապրողներն ու հանգստացողները: Նախ պետք է մաքուր պահել լճափերը: Չմոռանալ, որ ափից նույնիսկ մի քանի կիլոմետր հեռվից անձրևաջրերն ու գետերը դեպի լիճն են քշում այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: Ամռանը հազարավոր մարդիկ են այցելում Սևան՝ հանգստանալու, բայց երբեմն թողնում են «տհաճ այցետոմսեր»: Մինչդեռ հարկ է, որ մեկնելուց առաջ բծախնդրորեն մաքրեն հանգստավայրերը: Իզուր հոսող մի բաժակ ջուրը, մի բարակ առուն հարվածում են լճին: Սևանա լճի մասին գրվել են շատ բանաստեղծություններ և լեգենդներ:
[խմբագրել] Կզղիներ, թերակղզիներ
Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի :
[խմբագրել] Այցելեք նաև
Օգտագործված աղբյուներ
- Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ. Սևանի ավազան։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
- Ecolur.org, Սևանի լճի հիմնախնդիրները։ 2010-01-28
Ծանոթագրություններ և նշումներ