Սևանի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևանի ճակատամարտ
Սաջյան II պատերազմ (909-929)
Sevan Winter.JPG
Սևանի ճակատամարտ
Թվական 924
Վայր Սևանա լիճ
Արդյունք Հայերի հաղթանակ
Հակառակորդներ
Անիի թագավորություն դե-ֆակտո Արաբական խալիֆություն, դե-յուրե՝ Սաջյանների էմիրություն
Հրամանատարներ
Աշոտ Բ Երկաթ Բեշիր
Կողմերի ուժեր
250 (Մաղխազական գունդ) մոտ 5.000
Կորուստներ
մոտ 50 մոտ 2.000


Մինչ մարտը[խմբագրել]

Սաջյան II պատերազմում (909-929) հօգուտ իրեն բեկում մտցնելու նպատակով Բեշիրի գլխավորած Սաջյանների էմիրության բանակը (մոտ 5.000) Դվին-Հրազդան գետի հուն-Սևանա լիճ երթուղով մոտեցավ Սևանա լճի կղզուն։ Ճամբարելով կղզու դիմաց՝ Բեշիրը Հայոց արքայից պահանջել հանձնվել։ Աշոտ II Երկաթը հայտնեց իր կեղծ համաձայնությունը։

Մարտի ընթացքը[խմբագրել]

Բանակցությունների հաջորդ օրը լուսաբացին, Մաղխազական գնդի մի մասին (մոտ 180) նախապես գաղտնի անցկացնելով լճի ափ, իսկ մնացած մասին (70 նետաձիգներ) տեղավորելով նավակներում, Հայոց արքան մոտեցավ թշնամու բանակին, որի զինվորները գրեթե անզեն հավաքվել էին լճի ափին՝ կղզու դիմաց։
I փուլ – Ընդհուպ մոտենալով ափին՝ հայ զինվորները սկսեցին անակնկալ և հուժկու նետաձգություն։ Թշնամու զինվորները սկսեցին ծանր կորուստներ կրել, մատնվեցին խուճապի ու դիմեցին փախուստի։
II փուլ – Նավակների վրա գտնվող հայ զինվորները ափ իջան և, միանալով ափին դարան մտած յուրայինների մյուս մասի հետ, միաժամանակ հաձակվեցին բարոյալքված թշնամու վրա ու գլխովին ջախջախեցին նրան։
Հայերը կորցրին մոտ 50, թշնամին՝ մոտ 2.000 զինվոր։

Մարտից հետո[խմբագրել]

Ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ շարունակվող պատերազմում Հայկական կողմի հաղթանակի համար՝ վերջնականապես ոչնչացնելով Անիի թագավորությունը ծնկի բերելու Սաջյանների էմիրության ծրագրերը։

Աղբյուրներ[խմբագրել]