Յասունարի Կավաբատան ծնվել է 1899 թվականին բժշկի ընտանիքում։ Վաղ հասակում կորցնելով ծնողներին՝ Յասունարի Կավաբատան ապրում է պապի հետ։ Երբ տասնվեց տարեկան է դառնում, մահանում է նաև պապը։ Այդ նույն տարում տպագրում է իր առաջին ստեղծագործությունը, որը կոչվում էր «Տասնվեցամյա պատանու օրագիրը»։ 1920 թվականին Կավաբատան ընդունվում է Տոկիոյի համալսարանի անգլիական բաժանմունքը, սակայն մեկ տարի անց տեղափոխվում է անգլիական գրականության բաժանմումք։ Նույն ժամանակ էլ «Սինտյո» («Նոր հոսանք») ամսագրում տպագրվում է նրա «Պատերազմում ընկած հիշատակի պատկերներ» պատմվածքը։ 1924 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Կավաբատան մասնակցում է «Բունգեյ ձիդայ» («Գրական դարաշրջան») ամսագրի ստեղծմանը, որն իր շուրջն էր համախմբել, այսպես կոչված, նեոսենսուալիստներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 279)։