Վիսենտե Ալեյքսանդրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիսենտե Ալեքսանդրեից)
Jump to navigation Jump to search
Վիսենտե Ալեյքսանդրե
Vicentealeixandre.jpg
Ծնվել էապրիլի 26, 1898(1898-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍևիլյա[4][2]
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1984(1984-12-14)[1][5][2][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[6][2]
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և ուսուցիչ
Լեզուիսպաներեն[1][2]
ԱզգությունԻսպանացի
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա[2]
ԿրթությունResidencia de Estudiantes?
Ժանրերգրականություն
Գրական ուղղություններGeneration of '27?
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[2][7][8] National Prizes for Literature? Premio de la Crítica Española? Premio de la Crítica Española? և Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
Vicente Aleixandre Վիքիպահեստում

Վիսենտե Ալեյքսանդրե ի Մերլո (իսպ.՝ Vicente Pío Marcelino Cirilo Aleixandre y Merlo, ապրիլի 26, 1898(1898-04-26)[1][2][3][…], Սևիլյա[4][2] - դեկտեմբերի 14, 1984(1984-12-14)[1][5][2][…], Մադրիդ, Իսպանիա[6][2]), իսպանացի բանաստեղծ, «27 թվականի սերնդի» ներկայացուցիչ։ 1977 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի՝ «Բանաստեղծական բեղումնալից աշխատանքի համար,որը արտացոլում է մարդու կեցությունը տիեզերքում և ժամանակակից հասարակությունում, ինչպես նաև արտացոլում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում իսպանական պոեզիայի վերածնունդը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականի ապրիլի 26-ին Սևիլյայում՝ երկաթուղային ինժեների ընտանիքում[9]։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մալագա, որտեղ անցել է գրողի մանկությունը։ 1909 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ։ Մանուկ տարիքում ճանապարհորդության է մեկնել դեպի Անգլիա, Ֆրանսիա և Պորտուգալիա։ 1914 թվականին ընդունվել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ 1917 թվականին ծանոթացել է Դամասո Ալոնսոյի հետ։ 1920 թվականին ավարտել է համալսարանը՝ «առևտրային իրավունք» մասնագիտացմամբ։ 1925 թվականին գրողի մոտ հայտնաբերվել է ծանր տուբերկուլյոզ։ Գրողի հինգ բանաստեղծություններից կազմված շարքը 1926 թվականին տպագրվել է Խոսե Օրտեգա ի Գասետ «Ռևիստա դե Օքսիդենտե» ամսագրում։ 1927 թվականին ծանոթացել է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հետ։ 1928 թվականին տպագրվել է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 1933 թվականին արժանացել է գրականության ազգային մրցանակի։ 1944 թվականին տպագրվել է նրա «Դրախտի ստվերը» ժողովածուն։ 1977 թվականին ստացել է գրականության Նոբելյան մրցանակ։ Մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 14-ին Մադրիդում։ Թաղված է Ալմուդենա գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]