Հայերը Սամցխե-Ջավախեթիում
Հայերը Սամցխե-Ջավախեթիում | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
80,000 | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
հայերեն, վրացերեն | |||
Հավատք(ներ) | |||
Հայ առաքելական եկեղեցի (80%) Հայ կաթողիկե եկեղեցի (20%) |
Հայերը Սամցխե-Ջավախեթիում, հայերի էթնիկ խումբ, որն ապրում է ժամանակակից Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Մարզի հարավային մասը՝ Ջավախքեթին, հարավից սահմանամերձ է Հայաստանին։ Այստեղ հայերը մեծամասնություն են կազմում, իսկ վրացիները, ռուսները և կովկասյան հույները՝ փոքրամասնություն[1]։ Սամցխե-Ջավախեթիի հայերի շրջանում հայերենը օգտագործվող հիմնական լեզուն է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամցխե-Ջավախեթիում ապրող հայերի մեծ մասը 1829 թվականին, երբ տարածքը անցել է Ռուսական կայսրության կազմի մեջ, գաղթել է Օսմանյան կայսրության Էրզրումի վիլայեթից, իսկ այդտեղ ապրող մուսուլմանների մեծ մասը գաղթել է Օսմանյան կայսրություն[3][4][5]։ Ավելի ուշ ավելի շատ հայեր են եկել նույն տարածաշրջան, որի համար պատճառ էին հանդիսանում թուրքերի կողմից կատարվող ջարդերը և Հայոց ցեղասպանությունը։ Ռուսական կայսրությունը վարում էր հայերին Օսմանյան կայսրության հետ սահմանին վերաբնակեցմանն ուղղված քաղաքականություն, քանի որ նրանք, ի տարբերություն մուսուլման բնակչության, համարվում էին հուսալի դաշնակից[6]։
Էթնիկ հայերը հիմնականում կենտրոնացած էին Ախալքալաքում և Նինոծմինդա շրջաններում։ 1918 թվականի սկզբին Ախալքալաքի 120 հազարանոց բնակչության 89 հազարը հայեր էին (74%), 8 հազարը Մեսխեթյան թուրքեր (7%) և 23 հազար այլ ազգերի ներկայացուցիչներ (19%)[7]։ Այս ժամանակաշրջանում Ախալքալաքի 111 գյուղերից 66-ը հայկական էին, 24-ը թուրքական, 9 ռուսական, 10 վրացական (վերջինի կազմի մեջ էին մտնում նաև նախկին հայկական Վարգավ և Հզաբավրա գյուղերը, որոնց հայ բնակիչները ձուլվել էին վրացիների հետ) և մեկ գյուղ հայ-վրացական բնակչությամբ։
1944 թվականին Խորհրդային միության կառավարությունը Մեսխեթի շուրջ 100 հազար Մեսխեթյան թուրքերի աքսորել է Կենտրոնական Ասիա (Ղազախստան և Ուզբեկստան)։ Ախալքալաքի շրջանի Սագամո, Խալվեթ, Էրինջա, Դավնիա և Կարսեպ գյուղերը և Բոգդանովկայի տարածքը բնակեցվել են հայերով։
Զվիադ Գամսախուրդիայի նախագահության ընթացքում (1991) Ջավախքը փաստացի կիսանկախ վիճակ է ունեցել և միայն 1991 թվականի նոյեմբերին Թբիլիսիի կողմից նշանակված նահանգապետը կարողաց է իշխանության գալ։ 1990-ականներին Ջավախքի հիմնախնդիրը «ակնհայտորեն ընկալվում էր որպես Վրաստանի ամենավտանգավոր պոտենցիալ էթնիկ հակամարտություն», սակայն ոչ մի իրական զինված հակամարտություն այդպես էլ տեղի չի ունեցել։
1998 թվականի օգոստոսի 14-ին Ախալքալաքի շրջանում տեղի է ունեցել պատահար։ Վրացական զորամասերը պետք է ռուսների հետ զորավարժանքներ անցկացնեին Ախալքալաքում, իսկ տեղի հայ բնակչությունը այդ մասին տեղյակ չի եղել։ Վրացական ռազմական գնդերը մտել են հայաբնակ տարածքներ և հանդիպել 25 հայերի, որոնք «կարծում էին, որ վրացական բանակը գալիս է իրենց արտաքսելու սեփական տներից»։ Հայերը եղել են զինված և ենթադրաբար ունեցել են նաև ականանետեր և այլ հրետանի։ Վրացական զորքերն ի վերջո հեռացել են՝ խուսափելով զինված մարդկանց հետ հնարավոր բախումից[8][9]։ Վրաստանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ միջադեպը սադրանք էր, որը կազմակերպել էր Ջավախքի կազմակերպությունը[10]։
Վահագն Չախալյանը՝ «Միացյալ Ջավախք»-ի ղեկավարը, 2008 թվականին ձերբակալվել է։ Չախալյանը 2009 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ինչի համար որպես պատճառ նշված է․ «հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու, հասարակական կարգը կոպտորեն խախտած խմբակային ակցիա կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված խուլիգանության համար»[11]։ Չախալյանը 2013 թվականի հունվարին՝ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի և նրա «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո, համաներման մասին օրենքով ազատ է արձակվել բանտից[12][13]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջավախքում ապրող հայ բնակչության թվաքանակը 1939, 1989, 2002, 2014 թվականներին։
Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | Ընդհանուր | Հայեր | Հայեր (%) | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ախալքալաք | ||||||||||||
Ախալցխա | ||||||||||||
Նինոծմինդա | ||||||||||||
Ադիգեն | ||||||||||||
Բորժոմ | ||||||||||||
Ասպինձա | ||||||||||||
ԸՆԴՀԱՆՈՒՐ | 306,401 | 116,266 | 37.9 | 220,772 | 126,418 | 57.3 | 228,487 | 124,831 | 54.6 | 160,504 | 81,089 | 50.5 |
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամցխե-Ջավախեթիում լարվածությունը երբեմն շատ բարձր մակարդակի է հասնում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ երկրի վրացերենի լեզվական քաղաքականությունը պաշտոնապես թույլ չի տալիս հայերենի օգտագործումը պետական կամ վարչական հաստատություններում, նույնիսկ եթե քաղաքացին և պաշտոնատար անձը հայերեն ավելի լավ են խոսում, քան վրացերեն։ Դեռևս 2009 թվականին Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով միջազգային մշտադիտարկման առաքելությունները քննադատաբար են մեկնաբանել այդ հարցը[18]։
Էթնիկ հայկական «Միացյալ Ջավախք» կազմակերպությունը կոչ է անում Ջավախքի համար տեղական ինքնավարություն ստեղծել Վրաստանի կազմում[19][20]։
Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի մի քանի քաղաքական խմբավորումներ, այդ թվում մասնավորապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, պնդում են, որ Ջավախքը պետք է պատկանի Հայաստանին[21] և որ Միացյալ Հայաստանը պետք է ներառի բոլոր այն տարածքները, որոնք նշված են Սևրի պայմանագրով որպես Հայաստան՝ ներառյալ նաև Արցախի, Ջավախքի և Նախիջևանի շրջանները[22]։ Այնուամենայնիվ, Ջավախքը Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես չի ճանաչվել։
Որոշ Մեսխեթյան թուրքեր վերջին տարիների վերադարձել են Վրաստան[23]։ Քանի որ տարածաշրջանում աշխատանքի տեղավորման քիչ հնարավորություններ կային, վերաբնակեցումը լարվածություն առաջացրեց տեղի հայ բնակչության հետ հարաբերություններում։ Արդյունքում վրացական իշխանությունները նախընտրել են վերադարձող թուրք մեսխեթցիներին տեղափոխել երկրի այլ շրջաններ[23]։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավկովկասյան գազատարը[24], որոնք անցնում էին այս տարածաշրջանով, տեղի հայերի շրջանում առաջացրել են դիմադրություն, ինչպես նաև Կարս-Ախալքալաք-Բաքու ծրագրվող երկաթգիծը, քանի որ այն մեկուսացնում է Հայաստանը։
Հայտնի ջավախքահայեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիվանի (1846–1909), գուսան և բանաստեղծ՝ ծնված Կարծախ գյուղում
- Ստեփան Մալխասյանց (1857–1947), ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան և բառարանագիր՝ ծնված Ախալցխայում
- Հովհաննես Քաջազնունի (1868–1938), Հայաստանի առաջին վարչապետը 1918-1919 թվականներին՝ ծնված Ախալցխայում
- Դերենիկ Դեմիրճյան (1877–1956), գրող՝ ծնված Ախալցխայում
- Ռուբեն Տեր-Մինասյան (1882–1951), Հայաստանի պաշտպանության նախարար 1920 թվականին՝ ծնված Ախալքալաքում
- Հակոբ Կոջոյան (1883–1959), հայտնի նկարիչ՝ ծնված Ախալցխայում
- Վահան Տերյան (1885–1920), հայտնի նկարիչ՝ ծնված Գանձա գյուղում
- Գրիգոր-Պետրոս Աղաջանյան (1895–1971), Հայ կաթոլիկ պատրիարք, կարդինալ, պապական թեկնածու
- Գուրգեն Դալիբալթայան (ծնված 1926), ռազմական հրամանատար, գեներալ-գնդապետ՝ ծնված Նինոծմինդայում
- Կարապետ Չոբանյան (1927–1978), գիտնական՝ ծնված Կարզախում
- Լուսինե Զաքարյան (1937–1991), սոպրանո՝ ծնված Ախալցխայում
- Հարություն Խաչատրյան (ծնված 1955), ռեժիսոր, Ոսկե ծիրանի հիմնադիր՝ ծնված Ախալցխայում
- Լևոն Խեչոյան (1955-2014), գորղ՝ ծնված Բարալեթ գյուղում
- Վաղարշակ Հարությունյան (ծնված 1956), Հայաստանի պաշտպանության նախարար՝ ծնված Ախալքալաքում[25]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ E. Cornell, Svante (2002). Autonomy and conflict: ethnoterritoriality and separatism in the South Caucasus : cases in Georgia. Dept. of Peace and Conflict Research, Uppsala University. էջ 137.
- ↑ «European Yearbook of Minority Issues». European Centre for Minority Issues. 3: 316. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Boeschoten, Hendrik; Rentzsch, Julian (2010). Turcology in Mainz. էջ 142. ISBN 978-3-447-06113-1. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Pro Georgia: journal of kartvelological studies, Issues 11-14, Uniwersytet Warszawski. Studium Europy Wschodniej.
- ↑ Caucasus region: geopolitical nexus? (2007), Aleksandro I. Kapidze, Nova Science Publishers.
- ↑ «ARMENIAN POPULATION IN GEORGIA» (PDF). UNA Georgia. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ National Archive of Armenian Republic F200 list 1
- ↑ Peimani, Hooman (2008). Conflict and Security in Central Asia and the Caucasus. Santa Barbara, Calif.: ABC-CLIO. էջեր 270–271. ISBN 9781598840544.
- ↑ Barnovi, Andro (2009). «Detailed Review on Samtskhe–Javakheti». Tbilisi, Georgia: Institute for Strategy and Development. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Violent Incident in Javakhk Averted». Asbarez. 1998 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ionesyan, Karine (2009 թ․ սեպտեմբերի 22). «Defending Chakhalyan: Tbilisi accused of "dragging out" appeal hearing in high-profile "Armenian activist" case». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Georgia's President comments on release of Javakhk activist Vahagn Chakhalyan». Georgian Public Broadcaster. 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Georgia: Armenian political prisoners Vahagn Chakhalyan released from prison». Minority Rights Newsroom. 2013 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ ETHNO-CAUCASUS, НАСЕЛЕНИЕ КАВКАЗА, РЕСПУБЛИКА ГРУЗИЯ, НАСЕЛЕНИЕ ГРУЗИИ
- ↑ Սամցխե-Ջավախքի բնակչության թվի և էթնիկական կազմի դինամիկան(չաշխատող հղում)
- ↑ ETHNIC GROUPS BY MAJOR ADMINISTRATIVE-TERRITORIAL UNITS Արխիվացված Նոյեմբեր 13, 2009 Wayback Machine
- ↑ Georgian census 2014
- ↑ ACFC [Advisory Committee on the Framework Convention for the Protection of National Minorities] (2009) Opinion on Georgia. Adopted on 19 March 2009 (ACFC/OP/I(2009)001)
- ↑ Harutyunyan, Arus (2009). Contesting national identities in an ethnically homogeneous state. Western Michigan University. էջ 204.(չաշխատող հղում)
- ↑ Kernic, Franz (2006). European security in transition. Ashgate Publishing. էջ 151.
- ↑ Goals of the Armenian Revolutionary Federation Արխիվացված Դեկտեմբեր 3, 2009 Wayback Machine
- ↑ «Programme of the Armenian Revolutionary Federation». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 23,0 23,1 «166 CSCDG 05 E - MINORITIES IN THE SOUTH CAUCASUS: FACTOR OF INSTABILITY». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ THE SOUTH CAUCASUS AND ITS NEIGHBORHOOD. Istanbul. 2016. էջ 41.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց պաշտպանության նախարար
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Javakhk.net portal Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Ararat Center's section: Javakhk: News, Facts and Analyses