Կարապետ Չոբանյան
Կարապետ Չոբանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1927 Կարզախ, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1978 (51 տարեկանում) Կիև, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Կարապետ Սիրեկանի Չոբանյան (փետրվարի 25, 1927, Կարզախ, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - հոկտեմբերի 15, 1978, Կիև, ԽՍՀՄ (աճյունն ամփոփված է Երևանում), վրացահայ մեխանիկոս, ճարտարագետ, ինժեներ, գիտնական։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1951):
Մարտուն Սուրենի և Սերգեյ Հակոբի Չոբանյանների հորեղբոր որդին:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարապետ Չոբանյանը ծնվել է 1927 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1951-1960 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (1956-1960 թվականներին՝ ամբիոնի վարիչ), 1960-1973 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1973 թվականից՝ Հաշվողական կենտրոնում, 1973-1978 թվականներին՝ միացությունների ամրության բաժնի վարիչ[1]:
Աշխատանքները վերաբերում են համասեռ և անհամասեռ առաձգական մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները պարզաբանող առաձգականության տեսության խնդիրներին: 1967 թվականին Չոբանյանը հայտնաբերել է «Թերլարվածության երևույթը» (1971 թվականին որպես գիտական հայտնագործություն գրանցվել է ԽՍՀՄ պետական գրանցամատյանում), 1978 թվականին հաստատվել (համար 102 հայտնագործություն): Նա հայտնաբերել է եռակցման նոր մեթոդ, որը կարևոր առաջընթաց է համարվել գիտության մեջ։ 1999 թվականին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում սահմանվել է Չոբանյանի անվան մրցանակ, որը 3 տարին մեկ շնորհվում է միացությունների ամրության և թերլարվածության հարցերին վերաբերող լավագույն աշխատանքների համար: Չոբանյանը հայտնագործությունը կատարել է Հայաստանում և Հարավային Կովկասում: Գյուտը գրանցվել է ԽՍՀՄ հայտնագործությունների գրանցամատյանում 102 համարի ներքո[2]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 15-ին, Կիևում: թաղված է Երևանում:
Մեջբերումներ Չոբանյանի գյուտի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ձեզ հաջողվել է կատարել այդ երևույթի մաթեմատիկական մոդելավորում և դրա շնորհիվ հայտնաբերել այնպիսի տարբերակ, որի դեպքում լարվածությունը կցվանքատեղում նվազում է: Եվ այսպես, կարելի է ստեղծել գերամուր կոնստրուկցիաներ: Ես կարծում եմ, որ Ձեզ լավագույնս կհաջողվի Ձեր տեսությունը մոտեցնել ամբարտակաշինության պրակտիկային, հատկապես ամբարտակը լեռնային ապարների հետ կցվող տեղերը հետազոտելիս: Ցանկանում եմ ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնին, ԵՊՀ-ին, ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի իմ թանկագին բարեկամներին շնորհավորել ձեր հանրապետությունում կատարված հայտնագործության համար առաջին դիպլոմն ստանալու առթիվ: - Թիֆլիսի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ճարտարագիտական և ֆիզիկական խնդիրների բաժնի վարիչ, ամբարտակաշինության մասնագետ Ա. Ռ. Խվոլես[3]
|
![]() |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգորյան Ս., «Չոբանյանի գործը», «Գարուն», համար 9, էջ 65-70, 1990:
- Ղուկասյան Մ., «Չոբանյանի գործը» կամ նախնական քննություն, «Նորք», համար 1-2, էջ 14-62, 1992:
- Հովհաննես Այվազյան, «Մի հայտնագործության պատմություն», 2009:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 292:
- ↑ «Երկիր Զաբախա»` Կարապետ Չոբանյան
- ↑ «Սովետական Վրաստան», 1.05.1978, N 52 (11998)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ЭССЕ О МАТЕМАТИКЕ И НЕ ТОЛЬКО О НЕМ, Григор Апоян. Article about Sergey Mergelyan and Karapet Chobanyan in Russian
- THIS DAY IN ARMENIAN HISTORY, CHRONOLOGICAL SORT, American University of Armenia
- Напряжения в составных упругих телах, К. С. Чобанян; АН АрмССР, Ин-т механики Ереван : Изд-во АН АрмССР, 1987, K. Chobanyan's book in Russian
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Կարզախ գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1978 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացահայ ճարտարագետներ
- Հայ մեխանիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուներ
- Հայերը Վրաստանում