Սերգեյ Չոբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Չոբանյան
Ծնվել էապրիլի 4, 1942(1942-04-04) (81 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Վրաստանի տեխնիկական համալսարան
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985)

Սերգեյ Հակոբի Չոբանյան (ապրիլի 4, 1942(1942-04-04), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1996):

Կարապետ Սիրականի և Մարտուն Սուրենի Չոբանյանների հորեղբոր որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Չոբանյանը ծնվել է 1942 թվականի ապրիլի 4-ին, Թբիլիսի քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968 թվականից աշխատում է Վրաստանի ԳԱ Հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտում։ 1989-2004 թվականներին եղել է առաջատար գիտաշխատող, իսկ 2004 թվականից եղել է բաժնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին և հավանականությունների տեսությանը։ Նորմավորված տարածությունում բաղադրիչների տեղափոխության համար Չոբանյանը ստացել է ընդհանուր առավելագույն անհավասարությունը, հետազոտել բանախյան տարածությունում հավանականության տեսության կենտրոնական սահմանային թեորեմը, ուսումնասիրել անվերջ չափելի տարածություններում ստացիոնար պատահական շարժընթացները[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. А. Чобанян, “Сходимость бернуллиевых рядов и множество сумм условно сходящегося функционального ряда”, Теория вероятн. и ее примен., 28:2 (1983), 420-429.
  • С. А. Чобанян, “Структура множества сумм условно сходящегося ряда в нормированном пространстве”, Матем. сб., 128(170):1(9) (1985), 50-65.
  • Вероятностные распределения в Банаховых пространствах. Наука, 1985 - 368 с.[2]
  • S. A. Chobanyan, Sh. Levental, H. Salehi, “Maximum inequalities for rearrangements of summands and assignments of signs”, Теория вероятн. и ее примен., 59:4 (2014), 800-807.
  • S. Chobanyan, H. Salehi, “Exact maximal inequalities for exchangeable systems of random variables”, Теория вероятн. и ее примен., 45:3 (2000), 555-567 mathnet mathscinet zmath isi; Theory Probab. Appl., 45:3 (2001), 424-435.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 292-293։
  2. Вахания, Николай Николаевич; Чобанян, Сергей Акопович; Тариеладзе, Важа Изетович (1985). Вероятностные распределения в Банаховых пространствах (ռուսերեն). Наука.