Մարտուն Չոբանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մարտուն Չոբանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1933 (90 տարեկան) |
Ծննդավայր | Կարզախ, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1955) |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր (1990) |
Մասնագիտություն | վիրուսաբան |
Մարտուն Սուրենի Չոբանյան (մարտի 1, 1933, Կարզախ, Վրաստան), վրացահայ վիրուսաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1990): Կարապետ Սիրականի և Սերգեյ Հակոբի Չոբանյանների հորեղբոր որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտուն Չոբանյանը ծնվել է 1933 թվականի մարտի 1-ին Կարծախ (Վրաստանի Ախալքալաքի շրջան) գյուղում։ 1955 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատում է ՀՀ անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնում։ 1986 թվականին եղել է կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության բաժնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների և մորթատու գազանների համաճարակաբանության, տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակման, ներդրման խնդիրներին։ Առաջարկել է աուեսկի հիվանդության դեմ պատվաստանյութեր, մշակել (համատեղ) խոզերի դիզենտերիայի բուժման գերիմուն շիճուկ[1]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ անասնաբուժական բժշկության ակադեմիայի անդամ (2005)
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենդանիների վարակիչ հիվանդություններին վերաբերող տերմինների բացատրական բառարան, 2003։
- Изыскание, разработка и внедрение в производство инактивированной культуральной вакцины против болезни Ауески пушных зверей, свиней и овец.[2]
- Изучение иммунобиологических свойств вируса болезни ауески, выращенного на культуре ткани.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 292։
- ↑ «Чобанян, Мартун Суренович - Изыскание, разработка и внедрение в производство инактивированной культуральной вакцины против болезни Ауески пушных зверей, свиней и овец : автореферат дис. ... доктора ветеринарных наук : 16.00.03 - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-03-25
|