Թուրքիայի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի զինված ուժեր
Türk Silahlı Kuvvetleri
Տեսակզինված ուժեր
Երկիր Թուրքիա
Հիմնադրված է1921
Կառուցվածք412,691 զինծառայողներ
170,295 ժանդարմերիա
51,863 քաղաքացիական անձնակազմ
4,702 առափնյա պահպանություն
Գլխավոր շտաբGeneral Staff Building, Չանկայա, Անկարա, Թուրքիա
Ղեկավարություն
Թուրքիայի հանրապետության նախագահ՝ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարՌեջեփ Թայիփ Էրդողան
գլխավոր հրամանատարբանակի գեներալ Հուլուսի Աքար
Զինվորական անձնակազմ
Զինվորական ծառայության ժամկետ20-21 տարեկան
Պահեստայիններ45 տարեկան
Արդյունաբերություն
Ներքին մատակարարողներՑանկը խոշոր տեղական մատակարարների
Միջազգային մատակարարողներՑանկ խոշոր արտասահմանյան մատակարարների

Շրի Լանկա Շրի Լանկա

Կայքtsk.tr
 Military of Turkey Վիքիպահեստում
Թուրքական Կոմանդոսը Բաքվում

Թուրքիայի զինված ուժեր (թուրքերեն՝ Türk Silahlı Kuvvetleri (TSK))՝ Թուրքիայի հանրապետության զինված ուժերն են։ Դրանք բաղկացած են Թուրքական բանակից, այսինքն՝ ցամաքային զորքերից, Թուրքական նավատորմից կամ ռազմածովային ուժերից և Թուրքական ռազմաօդային ուժերից (տե՛ս Թուրքիայի ռազմաօդային ուժերըԹուրքական ժանդարմերիան և Թուրքական առափնյա պահպանություն ուժերը միաժամանակ ունեն իրավապահ մարմնի և ռազմական ուժի գործառույթներ և խաղաղ ժամանակ գործում են ներքին անվտանգության ուժերի բաղադրամասի կարգավիճակով, ենթակա լինելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։ Պատերազմական ժամանակներում այս ժանդարմերիան և առափնյա պահպանության ուժերը համապատասխանաբար ենթարկվում են բանակին և նավատորմին։ Թուրքիայի հանրապետության նախագահը զինված ուժերի բոլոր տեսակների ընդհանուր հրամանատարն է։ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն է։ Նրա դերն ավելի բարձր է, քան Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարինը։

Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը պաշտոնական տվյալներով կազմում է 639,551, ներառյալ[1](դասվում է աշխարհում 8-րդ տեղում)

  • 51,863 քաղաքացիական անձնակազմը,
  • 170,295 ժանդարմերիան,
  • 4,702 առափնյա պահպանությունը,
  • 412,691 զինծառայողները[1]:
Զինված ուժերի շքերթ, օգոստոսի 30

Ցամաքային զորքերի թվաքանակը կազմում է 410 500 (2015 թ. դրությամբ)։ 2007 թ. թվաքանակը եղել է 596 130, որից[2]՝

  • 410 500 - ճակատային կամ գծային զորքերը,
  • 185 630 - ռեզերվային կամ պահեստային զորքերը։

Թուրքիայի ցամաքային զորքերը NATO-ի բլոկում անձնակազմի թվով երկրորդն են՝ ԱՄՆ-ի ցամաքային զորքերից հետո։ Պատերազմական ժամանակ զորահավաքի և լրահամալրման համար օգտագործվում է ռազմական ուսուցված պահեստազորը, որի թիվը կազմում է մինչև 90 000, այդ թվում՝ 38 000-ը՝ առաջին հերթի պահեստազոր։ Ռազմաօդային ուժերը՝ 56.000, ռազմածովային ուժերը՝ 61.000-ից ավելի։

Թուրքական զինված ուժերը համալրվում են զորակոչով։ Զորակոչային տարիքն է՝ 20-21 տարեկան։ Պարտադիր զինծառայության ժամկետը՝ տևողությունը, կազմում է 6 - 15 ամիս։ Զինված ուժերից զորացրվելով, քաղաքացին համարվում է զինապարտ և զինված ուժերի պահեստազորում է մնում մինչև 45 տարեկան հասակը։ Պատերազմական ժամանակ, օրենքի համաձայն, զինված ուժեր կարող են զորակոչել 16 - 60 տարեկան տղամարդկանց և 20 - 46 տարեկան կանանց, որոնք ընդունակ են զենք կրելու։

Թուրքական ԶՈՒ-ն արդի ժամանակաշրջանում՝ ըստ միջազգային և թուրքական տվյալների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ (International Institute for Strategic Studies, IISS) կազմակերպության՝, 2010 թ. Թուրքիայի զինված ուժերը ունեն մոտավորապես 510.000 գործող անձնակազմ։ Ի լրումն՝ գնահատվել է, որ պահեստազորի անձնակազմը կազմում է մոտ 378.700 և 152.200 ռազմականացված անձնակազմ (Թուրքական Ժանդարմերիան և Թուրքական առափնյա պահպանությունը), ինչը միասին՝ գործող բանակի և պահեստազորի ու ռազմականացված ուժերի ընդհանուր թվով՝ կազմում է 1.041.900 անձնակազմ[3]։ 2010 թ. Թուրքիայի պաշտպանության բյուջեն կազմել է մինչև 26 միլիարդ լիրա[4]։ Հաշվիչ Ատյանի Օրենքը պետք է նախաձեռներ արտաքին նախկին հետընտրական աուդիտ անցկացնել զինված ուժերի ծախսերի համար և ճանապարհ հարթել՝ աուդիտ անցկացնելու արտաբյուջետային ռեսուրսների համար, որոնք նախատեսված են պաշտպանության ոլորտում, այդ թվում, Թուրքիայի Պաշտպանության արդյունաբերության աջակցման հիմնադրամի գծով[5]։ Սակայն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը[6], ուստի թուրքական զինված ուժերի իրական ծախսերը այդպես էլ հնարավոր չի եղել ստուգել։

1998 թ., Թուրքիան հայտարարել է արդիականացման մի ծրագիր, որը կազմելու էր 160 միլիարդ ԱՄՆ դոլար և պիտի իրականացվեր 20-ամյա ժամանակաշրջանում՝ տարբեր նախագծերով, այդ թվում՝ տանկերի, ռեակտիվ կործանիչ ինքնաթիռներ, ուղղաթիռների, սուզանավերի, ռազմանավերի և գրոհային հրացանների։ Այդ վերջին տերմինով ՆԱՏՕ-ի բանակներում կոչվում են ինքնաձիգները կամ ավտոմատները[7]։ Թուրքիան Joint Strike Fighter (JSF) գրոհիչ-կործանիչ ռեակտիվ ինքնաթիռի նախագծի 2-րդ մակարդակի ներդրող է[8]։ Թուրքիայի վերջնական նպատակն է արտադրել նոր սերնդի սեփական ռազմական տեխնիկա և սպառազինություն, որպեսզի՝ ռազմական տեխնոլոգիաների բնագավառում դառնա առավել ինքնաբավ։

Թուրքական ՛՛Havelsan՛՛-ը և ԱՄՆ-ի ՛՛Boeing՛՛-ը մշակում են նոր սերնդի, մեծ բարձրության բալիստիկ հրթիռների ՛՛պաշտպանական վահանի՛՛ համակարգ։ Թուրքիան ընտրել է Չինաստանի պաշտպանական ֆիրմա՝ CPMIEC-ը, 4 միլիարդ արժողությամբ հեռահար հակաօդային և հակահրթիռային համակարգ արտադրելու համար։

Գլխավոր շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր շտաբի զինադրոշը
Date Գեներալ/Ծովակալ Սպա Ընդամենը
(ներառյալ՝ քաղաքացիական)
Որոշ թվական տվյալներ
21 նոյ. 2011 թ.[9] 365 39,975 666,576
2 հոկտ. 2013 թ.[10] 347 39,451 647,583
2 մայիս 2014 թ.[11] 343 38,971 623,101

Ցամաքային զորքեր (բանակ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային զորքերի խորհրդանշան
Աֆղանստանում ծավալված թուրքական զորակազմի ասքյար

Թուրքական ցամաքային զորքերը (Türk Kara Kuvvetleri) կամ Թուրքական բանակը, իր ծագումն առնում է Օսմանյան կայսրության զինված ուժերի մնացորդներից, այն բանից հետո, ինչ Օսմանյան կայսրությունն ընկավ՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում։ Երբ 1921 թ. ապրիլի 23-ին Անկարայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և իր զինակիցները կազմավորեցին Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), Օսմանյան կայսրության XV բանակային կորպուսը՝ Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարության ներքո, միակ բանակային կորպուսն էր, որը մարտունակ էր, այսինքն՝ մարտական արժեք ուներ[12]։ 1920 թ. նոյեմբերի 8-ին ԹԱՄԺ-ն որոշում կայացրեց անկանոն զորքերի (Kuva-yi Milliye, Kuva-yi Seyyare և այլն) փոխարեն ստեղծելու մշտական բանակ (թուրքերեն՝ Düzenli ordu)[13]: 1922 թ. ԹԱՄԺ-ի կառավարության բանակը հաղթանակ տարավ Թուրքական անկախության պատերազմում։

Ցամաքային զորքերը կազմում են 410 500 (2015 թ. դրությամբ)։ Ցամաքային զորքերի սպառազինությունը կազմում է մոտ 3700 տանկ, 3500 ՀՍՄ (ԶՓ), 2000-ից ավելի դաշտային հրետանի, 1500 զենիթային հրանոթ։

2006 թ. դրությամբ թուրքական բանակը ունի հյուսիսային Իրաքում տեղակայված 1,300 զինծառայող՝ համաձայն ԱՄՆ-ի դիվանագիտական կապուղիներից արտահոսած փաստաթղթերի տեղեկատվության[14]։ Բացի այդ, թուրքական բանակը շուրջ 17,500 զինծառայող է պահում Հյուսիսային Կիպրոսում, որոնք հանդիսանում են Հյուսիսային Կիպրոսում թուրքական զինված ուժերի, կամ այսպես կոչված Կիպրոսում թուրքական խաղաղարար ուժերի մի մասը (թուրքերեն՝ Kıbrıs Türk Barış Kuvvetleri, կամ KTBK.)[15]:

Ցամաքային զորքերի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային զորքերը՝ ՑԶ (Türk Kara Kuvvetleri) ենթարկա են ՑԶ-ի գլխավոր հրամանատարին և իրենց կազմում ունեն մոտ 410 500 ասկյար և սպա։ Կազմակերպչական տեսակետից ՑԶ-ի զորամիավորումների և զորամասերի մեծ մասը համախմբված է 5 օպերատիվ միավորումների մեջ. դրանք են չորս դաշտային բանակները և Կիպրոսի թուրքական մասում կամ Թուրքիայի կողմից ապօրինի բռնազավթված մասում տեղակայված օպերատիվ խմբավորումը։

Առաջին դաշտային բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելիմիյե զորանոցները (1828 թ.) Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլ քաղաքում. այստեղ է տեղակայված Թուրքական ցամաքային զորքերի Առաջին բանակի շտաբը

Առաջին դաշտային բանակը՝ 1ԴԲ, անձնակազմը՝ շուրջ 120.000, շտաբը տեղակայված է Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլ քաղաքում, իսկ զորքերի խմբավորւմները՝ Հունաստանի և Բուլղարիայի սահմանների մերձակայքում՝ Թուրքիայի Եվրոպական մասում՝ Թրակիայում, ինչպես նաև Մարմարա ծովի ասիական ափերին, պահպանելով Բոսֆորի և Դարդանելի նեղուցները. 1ԴԲ-ի կազմում են՝

1-ին դաշտային բանակի զորքերը թուրքական բանակի լավագույն զորքերն են՝ սպառազինության և մարտունակության տեսակետից։

Երկրորդ դաշտային բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ դաշտային բանակ՝ 2ԴԲ. շտաբը տեղակայված է Փոքր Հայքի Մալաթիա քաղաքում, իսկ զորամասերը՝ Արևմտյան Հայաստանի հարավային նահանգներում, հսկելով Սիրիայի, Իրաքի, Իրանի հետ սահմանակից տարածքները։ 2ԴԲ-ի կազմում են՝

Երրորդ դաշտային բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դաշտային բանակ՝ 3ԴԲ. շտաբը տեղակայված է Երզնկա՝ Էրզինջան քաղաքում, իսկ զորքերի խմբավորումները՝ տեղակայված են Արևմտյան Հայաստանի հյուսիսային և կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների մերձակա շրջաններում. 3ԴԲ-ի կազմում են՝

  • 9-րդ ԲԿ (Կարին կամ Էրզրում քաղաք, Բարձր Հայք նահանգում). ներառում է՝ 4-րդ տանկային, 1-ին, 2-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 25-րդ մեք. բրիգադները, 34-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ հետևակային բրիգադները.
  • 4-րդ ԲԿ (Անկարա). ներառում է՝ 1-ին հետևակային բրիգադ, 28-րդ մեք. բրիգ., 58-րդ հրետանային բրիգադ.

Էգեյան դաշտային բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգեյան դաշտային բանակ կամ 4-րդ դաշտային բանակ՝ 4ԴԲ. շտաբը՝ ք. Զմյուռնիա կամ Իզմիր, զորքերի խմբավորումները՝ Փոքր Ասիայի Էգեյան ափերին մերձ շրջաններում. 4ԴԲ-ի կազմում են՝

  • 19-րդ հետևակային բրիգադ,
  • 11-րդ մեքենայացված բրիգադ,
  • 57-րդ հրետանային բրիգադ,
  • Հատուկ նշանակության գունդը։

Թուրքական զորքերի Կիպրոսյան խմբավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական զորքերի Կիպրոսյան խմբավորումը (շտաբը՝ Գիրնե).

Դաշտային բանակների մյուս զորամասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային բանակներից յուրաքանչյուրի զորահրամանատարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվում են 1-2 առանձին հրետանային գունդ՝ ընդամենը 6 առանձին հրետանային գունդ՝ ամբողջ թուրքական բանակում և 1-ական բանակային օդուժի գունդ՝ ընդամենը՝ 4 բանակային օդուժի գունդ՝ ամբողջ թուրքական բանակում։

ՑԶ գլխավոր հրամանատարի ենթակայության ներքո գտնվող այլ զորամասեր և միավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին է ենթարկվում

Թուրքական բանակի ասկյարներն Աֆղանստանում. նրանցից մեկը խոսում է տեղացի ծերունու հետ. քիչ հեռու կանգնած է աֆղանական բանակի զինծառայողը

ՑԶ բրիգադի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական ՑԶ-ի հիմնական մարտավարական միավորը բրիգադն է։ 2009 թ. թուրքական ՑԶ-ի կազմում առկա էր 9 տանկային, 16 մեքենայացված և 11 հետևակային բրիգադ։ Որպես կանոն, բրիգադն ուղղակիորեն ենթարկվում է բանակային կորպուսին (ԲԿ) կամ էլ մտնում է դիվիզիայի կազմի մեջ։

Թուրքական բանակի զորամասերի պատերին և դարպասներին դրված արգելող նշաններից մեկը. թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն գրված է՝ ՛՛Արգելված գոտի՛՛

Բանակի զորատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևակային և մոտոհետևակային ստորաբաժանումները սպառազինված են հրացաններով, գնդացիրներով, ականանետներով և հակատանկային կառավարվող հրթիռներով։ Հետևակային ջոկի կազմի մեջ մտնում են՝ հրամանատարը, սեկցիաների հրամանատարները, գնդացրորդն ու նրա օգնականը, հրաձիգները։ Թուրքիայի ցամաքային զորքերի հետևակային դասակն ունի 3 հետևակային ջոկ, զենքի ջոկ և ղեկավարման խումբ։ Զենքի ջոկն ունի գնդացրային երկու և ձեռքի մեկ հակատանկային նռնականետի սեկցիա։

Հարձակման ժամանակ հետևակային) ջոկը գործում է, սովորաբար, դասակի կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով։ Հետիոտն գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ՝ կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից՝ 50-125 մ ճակատով։

Թուրքական արտադրության Kalekalıp KNT-308
Թուրքական արտադրության Akdal MKA 1919

Հրաձգային զենքերը ներկայացված են նմուշների լայն անվանացուցակով.

Թուրքական բանակի հետևակային ջոկը գործողության մեջ

Մեքենայացված զորքեր կամ մոտոհետևակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայացված բրիգադի կազմակերպչական կառուցվածքը հետևյալ է (անձնակազմի քանակը՝ մոտ 5000 ասկյար և սպա, 3 մեքենայացված գումարտակների առկայության դեպքում).

  • վարչակազմ և շտաբ,
  • 2-4 մեքենայացված գումարտակներ,
  • տանկային գումարտակ,
  • ինքնագնաց հրետանային դիվիզիոն, որը թուրքական, ամերիկյան և մյուս արևմտյան բանակներում հրետանային գումարտակ է կոչվում,
  • զենիթային դիվիզիոն, որը թուրքական բանակում զենիթային գումարտակ է կոչվում,
  • հակատանկային դիվիզիոն կամ գումատակ,
  • հետախուզական վաշտ,
  • ինժեներա-սակրավորական վաշտ,
  • կապի վաշտ,
  • ՌՔԿՊ վաշտ,
  • ՆՏԱ վաշտ,
  • վերանորոգման վաշտ,
  • բուժ. վաշտ։

Մոտոհետևակային կամ մեքենայացված ստորաբաժանումները ևս սպառազինված են հրացաններով, գնդացիրներով, ականանետներով և հակատանկային կառավարվող հրթիռներով։ Մոտոհետևակային ջոկի կազմի մեջ մտնում են՝ ջոկի հրամանատարը, զրահափոխադրիչի հրամանատարը, որը միաժամանակ համարվում է հրամանատարի օգնական, վարորդը, գնդացրորդը, նռնականետորդը և հրաձիգները։ Թուրքիայի մոտոհետևակային դասակն ունի 3 մոտոհետևակային ջոկ, զենքի ջոկ և ղեկավարման խումբ։ Զենքի ջոկն ունի գնդացրային երկու և ձեռքի մեկ հակատանկային նռնականետի սեկցիա։

Հարձակման ժամանակ մոտոհետևակային) ջոկը գործում է, սովորաբար, դասակի կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով։ Հետիոտն գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ՝ կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից՝ 50-125 մ ճակատով։

Զրահատեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական զրահապատ մեքենաները ներկայացված են - թրթուրավոր՝ հետևակի մարտական մեքենաներ՝ ՀՄՄ մարտական մեքենաներով, - թրթուրավոր ու անվավոր՝ զրահափոխադրիչներ՝ ԶՓ մարտական մեքենաներով - վեոհիշյալ երկու կատեգորիաների մեքենաների բազայի վրա ստեղծված մարտական և օժանդակ մեքենաներով։

Ըստ ՄԱԿ-ի ռեգիստրի՝ գրանցամատյանի, Թուրքիայի ժանդարմերիայի սպառազինության մեջ 2007 թվականի վերջի դրությամբ հաշվվել է 4625 մարտական զրահապատ մեքենա.

  • 563 ՀՄՄ ACV-300, ամերիկյան YP-765 մոդելի նմանօրինակը՝ М113-ի բազայի վրա։ Առկա է երկու տարբերակով՝ DAF աշտարակով՝ հանդերձված 25-մմ Oerlikon Contraves ավտոմատ թնդանոթով, Giat աշտարակով՝ հանդերձված 25-մմ M811 ավտոմատ թնդանոթով.
  • 102 ՀՄՄ FNSS Akinci՝ ՛՛Աքինջի՛՛։ ՀՄՄ AVC-300-ի տարբերակ՝ 6-ահեն ընթացքային մասով և ամերիկյան ՀՄՄ M2 Bradley-ի աշտարակով.
  • 1031 ԶՓ ACV-300APC М113-ի բազայի վրա։ Հանդերձված է 12,7-մմ «Բրաունինգ» խոշոր տրամաչափի գնդացրով, ունի դեսանտային բաժանմունք՝ 13 զինվորի համար.
  • շուրջ 1800 ԶՓ M113A/A1/A2/T2/T3.
  • 52 ԶՓ FNSS Pars 6х6. Պատվիրված է 650 մեքենա 6х6 և 8х8.
  • 100 ԶՓ Otokar Cobra 4х4.
  • 260 ԶՓ Akrep 4х4.
  • 102 ԶՓ Yavuz 8х8.
  • 340 ԶՓ՝ БТР-60ПБ, խորհրդային արտադրության, մատակարարված է Գերմանիայից, օգտագործվում է ժանդարմերիայի զորքերում.
  • 240 ԶՓ БТР-80, մատակարարված է Ռուսաստանից, օգտագործվում է ժանդարմերիայում։

Տանկային զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանկային բրիգադի կառուցվածքը.

  • վարչակազմ և շտաբ,
  • 3 տանկային գումարտակներ,
  • ինքնագնաց հրետանային դիվիզիոն,
  • զենիթային դիվիզիոն,
  • հետախուզական վաշտ,
  • ինժեներա-սակրավորական վաշտ,
  • կապի վաշտ,
  • ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտ,
  • նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) վաշտ,
  • վերանորոգման վաշտ,
  • բժշկական վաշտ։

Տանկային գումարտակը կազմված է.

Տանկային վաշտն իր կազմում ունի 13 տանկ (այդ թվում՝ վաշտի հրամանատարի տանկը, չորս դասակ՝ յուրաքանչյուրում՝ 3-ական տանկ

Ընդամենը՝ գումարտակում առկա է 41 տանկ։

Զրահատանկային տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրահատանկային տեխնիկան Թուրքիայում ներկայացված է օտարերկրյա մոդելներով, ինչպես նաև սեփական արտադրության նմուշներով։ Տանկերը համարվում են բանակի գլխավոր հարվածային ուժը։ ՄԱԿ-ի Ռեգիստրին՝ գրանցամատյանին Թուրքիայի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ թուրքական զինված ուժերում հաշվվում էր 3363 տանկ՝31.12.2007 թվականի դրությամբ։ Տանկերը մտնում են թե՛ մեքենայացված զորքերի բրիգադների (1 գումարտակ) և թե՛ տանկային բրիգադների (3 գումարտակ), կազմի մեջ, ինչպես նաև՝ 28-րդ և 39-րդ մեքենայացված դիվիզիաների կազմի մեջ։

Վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն ուտիլիզացնում է հնացած մոդելները և միաժամանակ արդիականացնում է մարտունակ տեխնիկան։ Սեփական «Altay» տանկի ստեղծման ամբիցիոզ նախագծի կա, որը լայնորեն գովազդվում էր վերջին տարիներին, այն արդեն դուրս է եկել վերջին փուլ (պայմանագիր է ստորագրվել 29 հուլիսի 2008 թ. թուրքական OTOKAR ֆիրմայի հետ, որը գլխավոր կապալառուն է և կորեական Hyundai-Rotem ֆիրմայի հետ, որը ենթակապալառու է), 2012 թվականին փորձնական խմբաքանակ է արտադրվել։ Իսկ ընթացիկ կարիքները հոգալու համար Թուրքիան գնել է Լեոպարդ 2 տանկեր Գերմանիայից, արդիականացնում է իր ունեցած գերմանական Լեոպարդ 1 և ամերիկյան Մ60 տանկերը։ Զրահատանկային տեխնիկայի մասին տվյալները հակասական են, սակայն БТТ ուսումնասիրելով և համադրելով տարբեր աղբյուրների տվյալները ստացվել են հետևյալ քիչ թե շատ արժանահավատ թվերը.

  • 339 տանկ Լեոպարդ 2Ա4, մատակարարված Գերմանիայից. պլանավորվում է թուրքական ASELSAN ֆիրմայի ուժերով արդիականացնել և հասցնել Ա6 մակարդակին.
  • 77 տանկ Լեոպարդ 1Ա3/ԹՈՒ, մատակարարված Գերմանիայից, թուրքական արդիականացում՝ տեղադրելով կրակի կառավարման «Volkan» կայանք.
  • 150 տանկ Լեոպարդ 1Ա4/Թ1, մատակարարված Գերմանիայից, գերմանական արդիականացում՝ տեղադրելով կրակի կառավարման EMES12 A3 կայանք.
  • 165 տանկ Լեոպարդ 1Ա1Ա1/Թ, մատակարարված Գերմանիայից, թուրքական արդիականացում՝ տեղադրելով կրակի կառավարման «Volkan» կայանք.
  • 658 տանկ Մ60Ա3 ԹԹՍ (ամերիկյան արդիականացում, նշանառուի կոմբինացված ջերմատեսիլային AN/VSG-2 նշանացույցով).
  • 274 տանկ Մ60Ա1.
  • 104 տանկ Մ60Ա1 RISE (Passive), ամերիկյան արդիականացում, հրամանատարի և մեխանիկ-վարորդի գիշերային տեսանելիության պասիվ սարքով.
  • 170 տանկ Մ60-Թ Սաբրա, իսրայելական արդիականացում Մ60Ա1, տեղադրելով 120-մմ թնդանոթ և ժամանակակից կրակի կառավարամնա կայանք։
  • ավելի քան 1200 տանկ Մ48 տարբեր մոդիֆիկացիաների։

Մ48 տանկերը ներկայումս գծային զորամիավորումներից հանված են (բացառությամբ 287 միավոր Մ48Ա5 թ1/Թ2՝ Կիպրոսում գտնվող թուրքական զորքերի կազմում)։ Մ48 տանկերն օգտագործվում են ուսումնական կենտրոններում (օրինակ՝ կահառակորդի նշանակման համար, հետևակի մարզման և ներդաշնակման համար և այլն), դրված են պահպանության, մասնակիորեն վերածվում են զրահապատ տարհանման մեքենաների և զրահապատ կամրջադիր մեքենաների, մասնատվում են պահեստամասերի և ուտիլիզացվում են։

Հրետանի և հրթիռային զորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային հրետանին.

ԴՀ-ն ներկայացված է՝ - ինքնագնաց ականանետներով՝ М113 և FNSS շասիների վրա, - ինքնագնաց հրետանային կայանքներով՝ ԻՀԿ-ներով, այդ թվում՝ ինքնագնաց հաուբիցներով և ինքնագնաց թնդանոթներով, - քարշակվող համակարգերով, - համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ)։

Ընդամենը՝ 6110 միավոր։

  • 108 ԻՀԿ T-155 Firtina, ընդ. պատվիր. 350 միավոր.
  • 287 ԻՀԿ M110.
  • 36 ԻՀԿ М107.
  • 9 ԻՀԿ М55.
  • 222 ԻՀԿ М44Т.
  • 365 ԻՀԿ М52Т.
  • 26 ԻՀԿ М108Т.
  • շուրջ 5000 քարշակվող հրանոթ և ականանետ, այդ թվում՝ շուրջ 1000 հրանոթ՝ 105 և 155 մմ տրամաչափի, 2000 ականանետ՝ 107 և 120 մմ, 3000 միավոր՝ 81-մմ ականանետ.
  • շուրջ 550 ինքնագնաց և քարշակվող ՀԿՌՀ՝ 107-300 մմ տրամաչափերի։

Բանակային օդուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի բանակային օդուժի ուղղաթիռներից մեկը. ՛՛Բլաք Հոք՛՛ ՈՒՀ-60, Աֆղանստանում տեղակայված թուրքական զորակազմում ծառայելիս

Ռազմածովային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմածովային ուժերի խորհրդանշանը

Ռազմածովային ուժերի խորհրդանշանը

Թուրքիայի ռազմածովային ուժեր (թուրքերեն՝ Türk Deniz Kuvvetleri) - Թուրքիայի զինված ուժերի տեսակներից մեկը։

Հիմնականում ներառնում է՝

Ռազմածովային ուժերի անձնակազմը՝ 61.000-ից ավելի։

Ռազմածովային ուժերի նավերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմածովային ուժերում կա 230 մարտական նավ, այդ թվում 15 սուզանավ, 13 ականակիր և 2 հետախուզանավ՝ ֆրեգատ։

Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ՛՛կոմանդո՛՛ զորամասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմանավերի և փոխադրանավերի դրոշները և տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ Գյույս Մարտական նավերի վիմպել

Ռազմաօդային ուժեր (ՌՕՈՒ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմաօդային ուժերի խորհրդանշանը

Ռազմաօդային ուժերի անձնակազմը՝ 56.000։ Ռազմաօդային ուժերում կան (տարբեր տվյալների համաձայն) 400-468 մարտական ինքնաթիռ։

ՌՕՈՒ-ի մարտական տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակ Արտադրություն Անվանում Քանակ Նշումներ
Մարտական ինքնաթիռներ

Canadair NF-5A

Canadair NF-5B

 Կանադա

 Կանադա

բազմակողմանի կործանիչ

Ուսումնական կործանիչ

17[16]

10[16]

F-16C Block 30 {{{2}}} Թուրքիա բազմակողմանի կործանիչ 27[16]
F-16C Block 50 {{{2}}} Թուրքիա բազմակողմանի կործանիչ 162[16]
F-16C Block 50+ {{{2}}} Թուրքիա բազմակողմանի կործանիչ 14[16]

F-16D Block 30 {{{2}}} Թուրքիա բազմակողմանի կործանիչ 8[16]
F-16D Block 50 {{{2}}} Թուրքիա բազմակողմանի կործանիչ 33[16]
F-16D Block 50+ {{{2}}} Թուրքիա բազմակողմանի կործանիչ 16[16]

Northrop F-5A ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ բազմակողմանի կործանիչ 18[16] 48 մոդեռնիզացված մինչև F-5S[16]
Northrop F-5B ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ուսումնական կործանիչ 8[16]

McDonnell Douglas F-4E ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ բազմակողմանի կործանիչ 51[16]
Փոխադրիչ ինքնաթիռներ
Boeing 737—700

Boeing 737-700BBJ

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

Տեղափոխիչ ինքնաթիռ

Ադմինիստրատիվ ինքնաթիռ

1

1

Boeing KC-135R ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Վառելիքի լիցքավորիչ ինքնաթիռ 7

CASA CN-235 {{{2}}} Իսպանիա Տեղափոխիչ ինքնաթիռ 2-ից շատ[16]
Tusas CN-235M {{{2}}} Թուրքիա Տեղափոխիչ ինքնաթիռ 46[16]

Cessna 650 Citation VII ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ադմինիստրատիվ ինքնաթիռ 2[16]
Cessna Citation 550 II ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ադմինիստրատիվ ինքնաթիռ 2[16]
Gulfstream 550 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ադմինիստրատիվ ինքնաթիռ 1[16]
Beechcraft King Air Beech 350 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ադմինիստրատիվ ինքնաթիռ 5[16]

Lockheed C-130B

Lockheed C-130E

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

Տեղափոխիչ ինքնաթիռ

Տեղափոխիչ ինքնաթիռ

6[16]

12[16]

Lockheed C-130R ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Տեղափոխիչ ինքնաթիռ 7[16]
Lockheed C-130H ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Տեղափոխիչ ինքնաթիռ 1[16]

Transport Allianz C.160D

Transall

{{{2}}} Ֆրանսիա {{{2}}} Գերմանիա Տեղափոխիչ ինքնաթիռ 16[16]
Raytheon 200 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ադմինիստրատիվ ինքնաթիռ 6

Airbus A400M Airbus Military Տեղափոխիչ ինքնաթիռ 3[16]
Ուսումնական ինքնաթիռներ

Cessna T-37B

Cessna T-37C

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

Ուսումնամարզական

Ուսումնամարտական

20

35

Cessna T-41D ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ուսումնամարզական 28[16]

Northrop T-38 A/M ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ուսումնամարզական 70[16]

SIAI-Marchetti SF.260D {{{2}}} Իտալիա Ուսումնամարզական 34[16]

Socata TB.20 {{{2}}} Ֆրանսիա Ուսումնամարզական 7

KAI KT-1 Woongbi Корея Ուսումնամարզական 40[16]
Ուղղաթիռներ

Bell Helicopter Textron UH-1H ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բազմանշանակ ուղղաթիռ 20

Eurocopter AS.532AL

Eurocopter AS.532UL

{{{2}}} Ֆրանսիա

{{{2}}} Ֆրանսիա

Բազմանշանակ ուղղաթիռ

Փոխադրող ուղղաթիռ

6

14

B-737 AEW&C ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Թռչող ռադար 3+1 պատվեր[16]

MIM-14 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ ЗРК միջին հեռավորության 72

«Rapier» {{{2}}} Մեծ Բրիտանիա ЗРК մոտ հեռավորություններում 84

MIM-23 Hawk ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ ЗРК միջին հեռավորություններում անհայտ
Անօդաչու թռչող սարք

GNAT-750 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անօդաչու թռչող սարք 18[16]

MQ-1 Predator ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անօդաչու թռչող սարք 1[17]

MQ-9 Reaper ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անօդաչու թռչող սարք

RQ-7 Shadow ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անօդաչու թռչող սարք 6[17]

IAI Heron Կաղապար:Դրոշավորում/Израиль Անօդաչու թռչող սարք 9[16]

Aerostar Կաղապար:Դրոշավորում/Израиль Անօդաչու թռչող սարք 3[17]
Կառավարվող ավիացիոն ռումբ

LANTIRN ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գերճշգրիտ, "խելացի" ռումբ 80[16] 40 AN/AAQ-14 LANTIRN и 40 AN/AAQ-13 LANTIRN

GBU-12 Paveway II ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անհայտ Paveway I и Paveway II

AGM-88 HARM ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Հակառադիոլոկացիոն հրթիռ Անհայտ Բարձր արագության հակառադիոլոկացիոն հրթիռ AGM-88A

Տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանդարմերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանդարմերիայի խորհրդանշանը

Առափնյա պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առափնյա պահպանության խորհրդանշանը

Թուրքական ռազմական ակադեմիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական կոչումները և տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական զինված ուժերի տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական Ցամաքային զորքերի տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Թուրքական Ցամաքային զորքերի տարբերանշանները

Թուրքական Ռազմածովային նավատորմի տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Թուրքական Ռազմածովային նավատորմի տարբերանշանները

Թուրքական Ռազմաօդային ուժերի տարբերանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական զինված ուժերի հանդերձանքի, սպառազինության և տեխնիկայի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NEWS FROM TURKISH ARMED FORCES». Turkish Armed Forces. tsk.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբեր-ին.
  2. Turkey Military Strength
  3. IISS 2010, pp. 164–168
  4. «SIPRI Publications». milexdata.sipri.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. http://ec.europa.eu/enlargement/pdf/key_documents/2011/package/tr_rapport_2011_en.pdf
  6. «Lack of comprehensive audits casts shadow over security spending». TodaysZaman. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Economist Intelligence Unit:Turkey, p.22 (2005)
  8. «News Release View». www.defenselink.mil. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Asker sayısı ilk kez açıklandı». Ntvmsnbc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  10. «TSK personel sayısını açıkladı». Ntvmsnbc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  11. «TSK personel sayısını açıkladı». Ntvmsnbc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  12. Sina Akşin, Essays in Ottoman-Turkish Political History, Isis Press, 2000, p. 44.
  13. Suat İlhan, Atatürk ve Askerlik: Düşünce ve Uygulamaları, Atatürk Araştırma Merkezi, 1990, p. 88. (թուրքերեն)
  14. «paragraph 10». Wikileaks.ch. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  15. U.S. Library of Congress: "Cyprus: Forces in the Turkish-Administered Area"
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 16,35 16,36 16,37 16,38 16,39 16,40 16,41 The Military Balance 2016 p.150 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  17. 17,0 17,1 17,2 Ганиев Т.А. Задонский С.М. (2018). «Военная мощь Турецкой Республики» (PDF). ИБВ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. NTV-MSNBC: F-35 uçakları. October 31, 2006.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի զինված ուժեր» հոդվածին։