Ժանդարմերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի զինվորները Նիժնի Նովգորոդում

Ժանդարմերիա (ֆր.՝ gens d’armes, զենքի մարդիկ), կամ ներքին զորքեր, ոստիկանություն, երկրի ներսում և բանակում անվտանգության գործառույթներ իրականացնող (դաշտային ժանդարմերիա կամ ռազմական ոստիկանություն) ռազմական կազմակերպություն: Որպես կանոն, կազմակերպչական կերպով մտնում են ներքին գործերի նախարարության կազմի մեջ, իսկ որոշ պետություններում զինված ուժերի մաս են կազմում[1][2]։

Ժանդարմերիայի ռազմական կազմակերպությունը կայանում է բանակում առկա կազմավորումների կառուցվածքում։ Այսպիսի կազմավորումների հիմնական խնդիրներն են՝ ոստիկանությանը աջակցելը պետության իրավակարգի և ներքին անվտանգության ապահովման գործում, իրականացնել կառավարության անդամների, պետական օբյեկտների հատուկ բեռների պահպանությունը, ինչպես նաև կոնվենցիոն գործառույթներ։ Ժանդարմերիայի մասերը տարբեր ժամանակներում գոյություն են ունեցել մի շարք երկրներում, այժմ նույնպես գոյություն ունեն: Որոշ պետություններում ժանդարմերիան նույնպես կատարում է ռազմական ոստիկանության գործառույթները։ Նման զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները կոչվում են ժանդարմներ[3][2]։

Ֆրանսիացի ժանդարմներ
Իտալացի կարաբիրներ
Իսրայելի սահմանապահ ոստիկանության մարտիկները

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանդարմերիա, ծագում է ֆր.՝ Gens d'armes, «զենքի մարդիկ» կամ «զինված շքախումբ», ապա ֆր.՝ Gent d'armes, բառախաղ է, որում Gent-ը ոչ միայն նշանակում է «մարդիկ», այլ նաև Gentil՝ «ազնիվ»՝ ակնարկելով ժանդարմերիայի սկզբնական կազմի ազնվականություն ընդգրկելու մասին։ Ի սկզբանե Ֆրանսիայի թագավորի «զինված շքախումբը», այսինքն՝ թագավորական լեյբգվարդիան, կազմված էր ծանր զինված ասպետներից։ Ռուսական կայսրությունում ժանդարմերիան ստեղծվել է 1792 թվականին Գաթչինում Ցեսարևիչ Պավել Պետրովիչի զորքերի կազմում, իսկ 1815-1918 թվականներին գոյություն է ունեցել գվարդիական դաշտային ժանդարմի էսկադրոնը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1791 թվականին ֆրանսիական հեղափոխական կառավարությունը՝ ոչնչացնելով նախկին երկրային ոստիկանությանը (ֆր.՝ Maréchaussée), կազմավորել է ժանդարմների կորպուսը՝ բանակներում և պետության ներսում կարգուկանոնի պահպանումը դիտարկելու և իրականացնելու համար։

Բրանդենբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ կուրֆյուրստի» ժամանակ նրա գեներալ-ադյուտանտ Դուբիսլավ Գնեոմար ֆոն Նացմերը կազմել է մուշկետի վաշտը, որն ավելի ուշ՝ 1691 թվականին, վերածվել է «ժանդարմների գնդի»(գերմ.՝ Gensd’armes)[4]։

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ոստիկանության գործառույթներով առաջին ստորաբաժանումը, որը կոչվում է ժանդարմիա, առաջացել է 1815 թվականին։ Բորիսոգլեբսկի դրագունական գունդը վերանվանվել է ժանդարմական և բաժանվել է բանակի կազմում՝ զորամասերում, թիկունքներում, երթերի և արշավների ժամանակ կարգուկանոնին հետևելու համար: 1817 թվականին ստեղծվել են «Ներքին պահակության ժանդարմներ»:

1827 թվականին ստեղծվեց ժանդարմների առանձին կորպուս, այն գոյություն է ունեցել մինչև 1917 թվականը և վերացվել փետրվարյան հեղափոխությունից հետո[2]։

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ժանդարմերիա (հուն․՝ Βασιλική Χωροφυλακή), ձևավորվել է Հունաստանում 1833 թվականին։

Բուլղարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1919 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված Նյոյյան պայմանագրի համաձայն, բուլղարական զինված ուժերի թվաքանակը կրճատվել էր մինչև 33 հազար մարդ, սակայն ըստ պայմանագրի, թույլատրվել էր 10-հազարանոց ժանդարմերիայի ստեղծումը: 1944 թվականի սեպտեմբերյան հեղափոխությունից հետո Հայրենական ճակատի կառավարությունը հայտարարեց ժանդարմերիայի լուծարման մասին։

Տերմինաբանությունը ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ պետություններում ժանդարմերիան, որպես ներքին գործերի նախարարությանը ենթակա ռազմականացված կառույց, հանդիպել և հանդիպում է տարբեր անուններով։

Օրինակ, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, փորձագետների կարծիքով, լիովին նման էին Ֆրանսիայի ազգային ժանդարմերիային և Իտալիայի կարաբիներներին[5]։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նոր պետություններում ստեղծված ներքին զորքերը շարունակում էին կատարել ժանդարմերիայի գործառույթները, ինչի կապակցությամբ առաջարկվում էր դրանք վերանվանել ժանդարմերիա։ Օրինակ, 2012 թվականին Ուկրաինայում քննարկվում էր ներքին զորքերը ժանդարմերիայի վերանվանելու հարցը[6]։ Ներքին զորքերը ժանդարմերիայի վերանվանելու մասին համանման հարց է բարձրացվել Ղրղզստանի օրենսդիր մարմնում 2013 թվականին[7]։ Ղրղզստանի ներքին զորքերի հրամանատարի տեղակալը հաստատել է, որ իր գլխավորած զորքերը ժանդարմերիայի գործառույթ են իրականացնում[8]։

Ղազախստանում Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի և Թուրքիայի ժանդարմերիայի հետ ՆԳՆ ներքին զորքերի գործառույթների նմանությունը հաստատվել է Ներքին գործերի նախարար Կասիմովի կողմից ազգային գվարդիայի անվանափոխության քննարկման ժամանակ[9]։

Ռուսաստանի Դաշնությունում, մինչև 2016 թվականը, ժանդարմերիայի անալոգը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ ներքին զորքերն էին[10]։

ԱՊՀ որոշ պետություններում ներքին զորքերը տարբեր տարիներին վերանվանվել են ազգային գվարդիայի՝ նախկին գործառույթների լիակատար պահպանմամբ։

Տարբեր տարիներին հետխորհրդային տարածքում ներքին զորքերը գոյություն են ունեցել և գոյություն ունեն հետևյալ պետություններում՝

  • Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքեր, 1992 թվականից առ այսօր,
  • Հայաստանի ՆԳՆ ներքին զորքեր (այս պահին՝ ՀՀ ոստիկանության զորքեր), 1992 թվականից առ այսօր,
  • Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերը, 1991 թվականից առ այսօր,
  • Ղազախստանի ՆԳՆ ներքին զորքեր, 1992-2014 թվականներին, վերանվանվել է ՂՀ ՆԳՆ Ազգային գվարդիայի,
  • Ղրղըզստանի ՆԳՆ ներքին զորքեր, 1992թվականից առ այսօր,
  • Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքեր՝ 1991-2016 թվականներ, վերանվանվել են Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի,
  • Տաջիկստանի ՆԳՆ ներքին զորքեր, 1993 թվականից առ այսօր,
  • Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքեր, 1991—2014 թվականներին վերանվանվել է Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիա:

Հնդկաստանում ժանդարմերիայի անալոգը Հնդկաստանի կենտրոնական պահուստային ոստիկանությունն է[11]։

ՉԺՀ-ում ժանդարմերիայի անալոգը Չինաստանի Ժողովրդական զինված ոստիկանությունն է[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Коллектив авторов статья «Жандармерия» // Военный энциклопедический словарь / Под ред. Горкина А. П.. — М.: Большая Российская Энциклопедия, 2001. — Т. 1. — С. 557. — 848 с. — 5 000 экз. — ISBN 5-85270-219-6
  2. 2,0 2,1 2,2 Коллектив авторов статьи «Жандармерия» // Советская военная энциклопедия в 8-ми томах (2-е издание) / Под ред. Огаркова Н. В.. — М.: Воениздат, 1977. — Т. 3. — С. 320. — 678 с. — 105 000 экз.
  3. Коллектив авторов статья «Жандармерия» // Военная энциклопедия / Под ред. Грачёв П. С.. — М.: Воениздат, 1995. — Т. 3. — С. 171. — 543 с. — 10 000 экз. — ISBN ISBN 5-203-00748-9
  4. Генерал-фельдмаршалы Бранденбурга и королевства Пруссии
  5. Larry E Sullivan, ‎Marie Simonetti Rosen, ‎Dorothy M Schulz Статья «Internal troops» // «Encyclopedia of Law Enforcement». — Нью-Йорк: Sage Publications, 2005. — Т. 1. — С. 965. — 1736 с. — ISBN 978-0-7619-2649-8
  6. Алла Дунина (2012-03-12)։ ««Внутренние войска Украины могут переименовать в жандармерию»»։ www.kp.ua։ Վերցված է 2019-09-18 
  7. Юрий Копытин (2013-04-02)։ ««Депутат предложил сделать из внутренних войск Кыргызстана жандармерию»»։ www.knews.kg։ Վերցված է 2019-09-18 
  8. Махинур Ниязова (2012-06-15)։ ««Гражданский сектор настаивает на ликвидации Внутренних войск МВД Кыргызстана»»։ www.24.kg։ Վերցված է 2019-09-18 
  9. ««Реорганизацию Внутренних войск прокомментировал глава МВД»»։ www.tengrinews.kz։ 2014-04-28։ Վերցված է 2019-09-18 
  10. Смирнов Леонид Леонидович, третий секретарь Постоянного Представительства Российской Федерации при ЮНЕСКО Основные функции, задачи и принципы служебной деятельности Национальной жандармерии по обеспечению общественной безопасности // « Право: теория и практика» : Ежемесячный журнал. — М.: ООО «Тезарус», 2003. — № 5. — С. 79—83. — ISSN 1729-3650.
  11. M. D. Sharma, M.C. Sharma Introduction to Paramilitary Forces of India // Paramilitary Forces of India. — Дели: Gyan Publishing House, 2008. — С. 4. — 339 с. — ISBN 9788178357089
  12. Chang Wang, Nathan Madson The Police // Inside China's Legal System. — Кэмбридж: Woodhead Publishing Limited, 2013. — С. 94. — 353 с. — ISBN 978-0-85709-461-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ Ժանդարմերիա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս