Թուրքիայի Գլխավոր շտաբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Թուրքիայի Հանրապետության Գլխավոր շտաբը (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Genelkurmay Başkanlığı, հապավումը՝ հայերեն՝ ԹՀ ԳՇ, թուրքերեն՝ T.C. Gnkur. Bşk.lığı) ղեկավարում է Թուրքիայի զինված ուժերը, որոնց մեջ մտնում են Թուրքիայի բանակը կամ Ցամաքային զորքերը, Թուրքիայի ռազմածովային նավատորմը կամ Ռազմածովային ուժերը՝ ՌԾՈՒ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը և Հատուկ նշանակության զորքերի հրամանատարությունը։ Թուրքիայի ժանդարմերիայի և Թուրքիայի առափնյա պահպանության ուժերի գլխավոր հրամանատարությունները, պատերազմական ժամանակներում իրականացնում են ռազմական գործառույթներ և ենթարկվում են համապատասխանաբար Թուրքիայի բանակի գլխավոր հրամանատարին և Թուրքիայի ՌԾՈՒ-ի գլխավոր հրամանատարին, թեպետ խաղաղ ժամանակ դրանք գործում են որպես ներքին անվտանգության ուժեր և ենթական են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։
Թուրքիայի գլխավոր շտաբի գլուխ կանգնած է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը։
Թուրքիայի ազգային պաշտպանության կազմակերպչական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի ազգային պաշտպանության կազմակերպչական կառուցվածքը հին տարբերակով, որը կփոխվի՝ սահմանադրության սպասվող փոփոխություններից հետո
Վարչապետ | |||||||||||||||||||||||||||
Գլխավոր շտաբի պետ | Ազգային պաշտպանության նախարար | ||||||||||||||||||||||||||
Բանակի գլխավոր հրամանատար | Ռազմածովային նավատորմի հրամանատար | Ռազմաօդային ուժերի հրամանատար | |||||||||||||||||||||||||
Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար | Առափնյա պահպանության գլխավոր հրամանատար | ||||||||||||||||||||||||||
Թուրքիայի Գլխավոր շտաբի վերաբերյալ որոշ թվական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Date | Գեներալ/Ծովակալ | Սպա | Ընդամենը (ներառյալ՝ քաղաքացիական) |
---|---|---|---|
21 նոյ. 2011 թ.[1] | 365 | 39,975 | 666,576 |
2 հոկտ. 2013 թ.[2] | 347 | 39,451 | 647,583 |
2 մայիս 2014 թ.[3] | 343 | 38,971 | 623,101 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Asker sayısı ilk kez açıklandı»։ Ntvmsnbc։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է մայիսի 3, 2014
- ↑ «TSK personel sayısını açıkladı»։ Ntvmsnbc։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-22-ին։ Վերցված է մայիսի 3, 2014
- ↑ «TSK personel sayısını açıkladı»։ Ntvmsnbc։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է մայիսի 3, 2014
![]() |
Թուրքիայի Գլխավոր շտաբ Վիքիպահեստում |
---|