Ականակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ականակիր, հակառակորդի նավերին տորպեդային հարված հասցնելու համար նախատեսված ռազմանավ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործում էին երեք կարգի ականակիրներ՝

  • լիդերներ (առավել խոշոր և հզոր նավերը),
  • էսկադրային ականակիրներ
  • բուն ականակիրներ (ամենափոքր նավերը)։

Ժամանակակից նավատորմները ունեն միայն էսկադրային ականակիրներ, որոնց կազմի մեջ են մտել նաև լիդերները։ Փոքր ականակիրները կորցրել են իրենց նշանակությունը, որովհետև նրանց առաջադրանքները հաջողությամբ կատարում են տորպեդային կատերները։