Հրազդան գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բջնիջուրից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան
Հրազդան գետ
Բնութագիր
Երկարություն141 կմ
Ավազանի մակերես2560 կմ²
Ջրի ծախս17,9 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍևանա լիճ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳետառ, Ակունք, Արայի գետ, Բջնի, Գալար, Դալար, Ծաղկաձոր, Սարալանջ, Ուռագետ, Մարմարիկ, Ախտա և Ալափարս
Ջրի մարմիններՍևանա լիճ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ և Կոտայքի մարզ

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[2][3]։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի կիրճը՝ Արգել գյուղից

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ² է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 75 — 150 էջ։
  2. Г. Хюбшман Armenische Grammatik. — Leipzig, 1897. — С. 61.
  3. Г. Налбандян К этимологии армянского hражешт и гидронима hраздан // Вестник Ереванского университета. — 1983. — № 2. — С. 246—248.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 457 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրազդան գետ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 614