«Հրազդան գետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{այլ|Հրազդան}}
{{այլ|Հրազդան}}
{{Տեղեկաքարտ Գետ}}
{{Տեղեկաքարտ Գետ}}
'''Հրազդան''', գետ [[Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում|Հայաստանի]] [[Արարատի մարզ|Արարատի]] և [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] [[Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում|մարզերում]], [[Արարատյան գոգավորություն]]ում, [[Արաքս]]ի ձախ [[Վտակ|վտակը]]<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|75}}</ref>։
'''Հրազդան''', գետ [[Հայաստան|Հայաստանի]] [[Արարատի մարզ|Արարատի]] և [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] [[Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում|մարզերում]], [[Արարատյան գոգավորություն]]ում, [[Արաքս]]ի ձախ [[Վտակ|վտակը]]<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|75}}</ref>։


== Անվանում ==
== Անվանում ==

20:00, 19 հունվարի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան
Հրազդան գետ
Բնութագիր
Երկարություն141 կմ
Ավազանի մակերես2560 կմ²
Ջրի ծախս17,9 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍևանա լիճ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳետառ, Ակունք, Արայի գետ, Բջնի, Գալար, Դալար, Ծաղկաձոր, Սարալանջ, Ուռագետ, Մարմարիկ, Ախտա և Ալափարս
Ջրի մարմիններՍևանա լիճ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ և Կոտայքի մարզ

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը[1]։

Անվանում

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[2][3]։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի[4]։

Աշխարհագրություն

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 75 — 150 էջ։
  2. Г. Хюбшман Armenische Grammatik. — Leipzig, 1897. — С. 61.
  3. Г. Налбандян К этимологии армянского hражешт и гидронима hраздан // Вестник Ереванского университета. — 1983. — № 2. — С. 246—248.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 457 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրազդան գետ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։