«Արագածոտնի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 169. Տող 169.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* Աշխարհագրություն։ Հայաստան։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք /Լ. Վալեսյան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան.-Եր.։ Տիգրան Մեծ, 2009. - 240 էջ
* Աշխարհագրություն։ Հայաստան։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք /Լ. Վալեսյան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան.-Եր.։ Տիգրան Մեծ, 2009. - 240 էջ
{{Արտաքին հղումներ}}
{{Արագածոտնի մարզ}}
{{Արագածոտնի մարզ}}
{{Հայաստանի մարզեր}}
{{Հայաստանի մարզեր}}

14:32, 20 Հուլիսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագածոտն
Արագածոտն
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Աշտարակ
Մարզպետ Դավիթ Գևորգյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995[1]
Տարածաշրջանները Աշտարակի շրջան
Ապարանի շրջան
Արագածի շրջան
Թալինի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ 3[1]
Գյուղական համայնքների թիվ 111[1]
Գյուղական բնակավայրերի թիվ 118[1]
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

2,753[1] կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

168,100[1]
61.1/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

0201-0514
AM.AG
AM01
Կայք: aragatsotn.mtad.am/

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

Անվանում

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Աշխարհագրական դիրք

Արագածոտնի մարզի ռելիեֆային քարտեզ

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները`Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բնական պայմաններ և հարստություններ

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը (հայտնի է նաև որպես Սիփան

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Տնտեսություն

2017 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են. արդյունաբերություն` 2.2 %,

գյուղատնտեսություն` 9.7 %,

շինարարություն` 5.0 %,

մանրածախ առևտուր` 1.3 %,

ծառայություններ` 0.7 % :

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։

Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների [2]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.577 0.549 0.591 0.643 0.682 0.728 0.738

Գիտական կենտրոններ

Տրանսպորտ

Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

Բնակչությունը և բնակավայրեր

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Մարզկենտրոն Աշտարակ

Արագածի հարավ-արևելյան եզրափեշին՝ ծովի մակերևույթից 1175 մ բարձրության վրա, փռված է 11 եկեղեցիներով և 111 հուշարձաններով Աշտարակը։ Քաղաքի պատմության ուղին ձգվում է հազարամյակների միջով։ Թե երբ է այս բնակավայրը կոչվել Աշտարակ, հայտնի չէ։ Տեղանվան մեկնաբանման տարբեր փորձեր են կատարվել։ Համաձայն Գր. Ղափանցյանի՝ Աշտարակի անունն առնչում է սիրո և գգվանքի ասորական աստվածուհի Իշտար անվան փյունիկյան Աշտար արտահայտչաձևին։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Աշտարակին հարող բարձրություններում կան 4-5 հազարամյա, այսպես կոչված, պահակակետ-աշտարակներ (Մուղնի, Ուլատիտիկ)։ Հայ վիմագրերում աշտարակ է կոչվում անգամ խաչը (խաչքարը)՝ իբրև հավատի պատվար։

Հնում Աշտարակը մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Նկատի առնելով այս փաստը՝ տարածքային փոփոխություններ անելու ժամանակ մարզը կոչվեց Արագածոտն, իսկ Աշտարակ քաղաքը դարձավ ՀՀ Արագածոտն մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքն աչքի է ընկնում 1-3-հարկանի առանձնատներով, բնակելի ու հասարակական շենքերով։ Այստեղ պահպանվում են միջնադարյան ոճով կառուցված մի քանի առանձնատներ[3]։

Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը (2018թ. տարեսկզբի դրությամբ` 17.2 հազ. մարդ) գտնվում է Քասախ գետի ափին, Երևանից 19 կմ հյուսիսարևմուտք։ Քաղաքը հանդիսանում է Երևան-Գյումրի, Երևան–Սպիտակ ճանապարհների հանգույցը։ Աշտարակ-Ապարան ճանապարհին կառուցվել է 33 մ բարձրություն ունեցող խաչ, որը բաղկացած է 1 716 հատ փոքր խաչերից։ Փոքր խաչերը խորհրդանշում են հայ ազգի քրիստոնեության ընդունման 1 716 ամյակը(ամեն տարի մեծ խաչին ավելանում է ևս մեկ փոքր խաչ)։

Քաղաքը զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք։ Այն մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնն է։ Աշտարակ քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունն է։

Քաղաք Ապարան

Ապարան խոշորացված համայնքն իր մեջ միավորում է Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Կայք,, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Կայք բնակավայրերը։

Ապարանը (մինչև 1935թ. կոչվել է Բաշ-Ապարան)՝ ըստ բնակչության թվաքանակի Արագածոտնի մարզի 2-րդ քաղաքն է։ Հայտնի է խմելու սառնորակ ջրով, զով ու առողջարար կլիմայով։ Ամառը մեղմ է և զով, ձմեռը ձյունառատ և խիստ է։ Ապարանի ներկայիս բնակչությունը 1828-30- ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Վանի և այլ վայրերից վերաբնակվածների սերունդներն են։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) Ապարանում վերաբնակվեցին նաև ցեղասպանությունից փրկված հայերի շատ գերդաստաններ։ Ապարանը առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ) դար` Կասալա անվանումով։ Այն հնում կոչվել է Քասախ և եղել է Գնթունի նախարարությանը պատկանող Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ V-րդ դարում կառուցվել է Քասախի հռչակավոր բազիլիկ եկեղեցին, որը կանգուն է մինչ այսօր։ Անունը հավանաբար ծագում է հայերեն "ապարանք" բառից։ Ապարան անունը գործածական է X-րդ դարից։ 1918թ. մայիսի 23-29-ի Ապարանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական բանակը զորավար Դրոյի հրամանատարությամբ ծանր պարտության մատնեցին թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու (Սպիտակ) և Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երևան[3]։

Ապարան քաղաքը (2018թ. տարեսկզբի դրությամբ 6.1 հազ. մարդ) մարզում մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Քասախ գետի ափին (Երևանից 60 կմ հեռավորությամբ)։ Ապարան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի արտադրությունն է։

Քաղաք Թալին

Թալինը Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է։ Թալինը Կամսարական հզոր իշխանական տոհմի ոստանն էր։

"Թալին" անվան առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են են Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանագրությունների ժամանակաշրջանին։ Այդ արձանագրությունները փաստում են. "Արտենի լեռան մոտ ծիպայան երիտասարդները սպանել են արքայական երկու հետախույզների": Թովմա Արծրունին իր "Պատմություն Արծրունյաց տան" աշխատության մեջ փաստում է. "Ջաջուռը /Արծրունին/ վերցրեց նրան /Ենանոսին/ և կահ-կարասիով ու ամեն տեսակ պատրաստությամբ բնակեցրեց Արագածի կողմերը` Թալին անունով գյուղում։ Սա առաջինն է Բագրատունիների տոհմից, որը եկավ և բնակվեց Այրարատի նահանգի այս մասում":

Այնուհետև Թալին անունը հիշատակում է հույն նշանավոր աշխարհագրագետ Պտղոմիեոսը` 2-րդ դարում։ Թալա կամ Թելինա անունը հետագայում կրկնվում է Ղևվոնդ Ալիշանի և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այլ երախտավորների գործերում։        

Թալինի մասին առաջին հիշատակությունները մեզ տալիս են նյութական և հոգևոր մշակութային այն բազմաթիվ հուշարձանները, որոնք առատորեն սփռված են Թալինի ողջ տարածքում։ Այստեղ պահպանվել են կիկլոպյան մի շարք կառույցների մնացորդներ, բերդ-շեներ, կրոմլեխներ, դամբարաններ և որձաքարերով կառուցված բազմաթիվ կառույցներ։ Դրանք գտնվում են Հին ու Նոր Թալինների` Բազմաբերդի, Մաստարայի, Ծաղկասարի, Աշնակի, Արեգի, Դաշտադեմի և այլ բնակավայրերի տարածքներում։ Դրանց մեջ նշանավոր է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող Բերդաշենը` Գյուլակ-Թափան։

19-րդ դարի սկիզբներին Քաղենիի ավերակների հյուսիսային մասում առժամանակ բնակություն են հաստատում մի խումբ քոչվոր թուրքեր, որոնք իրենց բնակավայրը անվանում են Թուրքի Թալին` ի տարբերություն հարևանությամբ գտնվող Թալինի։ Երբ ռուսական զորքերը ազատագրում են Արևելյան Հայաստանը, հայ գաղթականների 50 ընտանիք Կարսից գալիս և վերաբնակվում է ավերակ Քաղենիում։ Բնակչության մեծ ներհոսք է կատարվում հատկապես 1915-1920 թվականներին, երբ Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնից մազապուրծ շատ հայեր իրենց ապաստանը գտան Թալինում:Թալինի տարածքը հարուստ է քրիստոնեական հնամենի կառույցներով։ Դրանց գլուխգործոցն է 7-րդ դարում Հովհաննես ճարտարապետի կողմից կերտված Վերին Թալինի եկեղեցին[3]։

2011 թվականից Թալինի շրջանի Արտենի և Արագածավան գյուղերում զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ ներգրավելով երեխաներին և մեծահասակներին կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերում։ Հենց Հիմնադրամի աշխատանքի շնորհիվ է, որ Արտենիում ամբողջ դրույքով աշխատանքի հնարավորությւոն է ստացել գյուղի լոգոպեդը։

Թալին քաղաքը (2018թ. տարեսկզբի դրությամբ` 4.3 հազ. մարդ) գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջին (Երևանից 65 կմ հեռավորությամբ)։ Քաղաքի տնտեսության հիմքը թանկարժեք իրերի արտադրությունն է։

Քաղաքներ

  1. Աշտարակ
  2. Ապարան
  3. Թալին

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.). Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն. ISBN 9994100009.
  2. Subnational Human Development Index
  3. 3,0 3,1 3,2 «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ». Արագածոտնի մարզպետարան. 2019. Արխիվացված է օրիգինալից 2019-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ

Աղբյուրներ

  • Աշխարհագրություն։ Հայաստան։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք /Լ. Վալեսյան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան.-Եր.։ Տիգրան Մեծ, 2009. - 240 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագածոտնի մարզ» հոդվածին։