1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հարավ-արևմուտք ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են բրոնզե դարի մշակույթի մնացորդներ՝ բրոնզե 49 հատ՝ մարդկանց, բորենու, եզան, ձիու արձանիկներ, որոնք վերաբերում են Ք. ա. 10-7-րդ դարերին։ Արձանիկները ձուլված են մեծ վարպետությամբ, մարդիկ և կենդանիները շարժման մեջ են և արտահայտում են այդ շրջանի կենցաղը և բարքերը։ Շրջակայքում նաև հայտնաբերվել են դամբարաններ և խեցեղեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 356)։