Jump to content

Մալթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալթա (այլ կիրառումներ)
Repubblika ta' Malta
Մալթայի Հանրապետություն
Մալթայի դրոշ
Դրոշ
Մալթայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝  Մալթայի օրհներգ
Մալթայի դիրքը
Մալթայի դիրքը
Մալթայի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքՎալետա
քառ կմ) 55°45′N, 37°37′E
Ամենամեծ քաղաք Բիրկիրկարա
Պետական լեզուներ Մալթայերեն
Կառավարում Խարհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Մարիա Լուիզ Կոլերիո Պրեսա
 -  Վարչապետ Ժոզեֆ Մուսկաթ
Հիմնադրում
 -  Հայտարարված Դեկտեմբերի 13 1974 
Տարածք
 -  Ընդհանուր 316 քառ կմ կմ²  (207-րդ)
 -  Ջրային (%) 0,001
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 413,965[1]  (34-րդ)
 -  2010 մարդահամարը 406,771[2] 
 -  Խտություն 1310 /կմ² (5-րդ)
3393 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $14.716 միլիարդ[3] (145–րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $34,544[4] (33-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $9.508 միլիարդ[5] (138-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $22,319[6] (32-րդ)
Ջինի (2013) 27.9[7] (ցածր
ՄՆԶԻ (2013) 0.829[8] (շատ բարձր) (39-րդ)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի +1
Ազգային դոմեն .MT
Հեռախոսային կոդ ++356

Մալթա (Malta), Մալթայի Հանրապետություն (Republia ta՝ Malta), պետություն Մալթայան կղզեխմբում, Միջերկրական ծովի կենտրոնական մասում։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Տարածությունը 316 կմ2 է, բնակչությունը՝ 413,965[1] (2015), մայրաքաղաքը՝ Վալետա։

Մալթայում մարդկային առաջին բնակավայրերն առաջացել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 13-րդ դարում Մալթան գաղութացրել են փյունիկեցիները։ Մ.թ.ա. 6-րդ դարում դարձել է Կարթագենի տիրույթը։ Մ.թ.ա. 218 թվականին Մալթան անցել է Հռոմին։ Մ.թ. 395-870 թվականներին գտնվել է Բյուզանդիայի, 870-1091 թվականներին՝ արաբների տիրապետության տակ։ 1091 թվականին Մալթան նվաճել են նորմանները և միացրել Սիցիլիային։ 1530 թվականին Մալթայում հաստատվել է Հովհանյանների ասպետական օրդենը։ 16-րդ դարում բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակումներին։ 1775 թվականին տեղի է ունեցել բնակչության խոշոր ապստամբություն տեղի ասպետների ֆեոդալական շահագործման դեմ։ 1798 թվականին Մալթան զավթել են Նապոլեոն I-ի զորքերը, 1800 թվականին՝ Մեծ Բրիտանիան։ Վերջինս էլ Մալթան դարձրել է իր գաղութը։ Մալթայի ռազմագիտական նշանակությունը մեծացել է Սուեզի ջրանցքի բացումից (1869) հետո։ Մալթան դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային խոշոր բազան Միջերկրական ծովում։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո Մալթայում ազատագրական շարժման թափը Մեծ Բրիտանիային հարկադրել է 1921 թվականին Մալթային տալ ինքնավար գաղութի ստատուս։ 1930 թվականին քաղաքական սրված պայքարի պայմաններում անգլիական իշխանությունները վերացրել են ինքնավարությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939-1945) Մալթան ենթարկվել է իտալական և գերմանական հարձակման։ Հետպատերազմյան տարիներին ուժեղացել է ազգային-ազատագրական և բանվորական շարժումը։ 1947 թվականի սահմանադրությամբ՝ վերականգնվել է ներքին ինքնավարությունը։ 1958 թվականին հակաանգլիական զանգվածային ելույթների պատճառով երկրում մտցվել է արտակարգ դրություն, 1959թվականին վերացվել է 1947 թվականի սահմանադրությունը։ 1962 թվականին Մեծ Բրիտանիան հարկադրված Մալթային դարձյալ տվել է ներքին ինքնավարություն, իսկ 1964 թվականի սեպտեմբեր 21-ին՝ անկախություն Բրիտանական համագործակցության շրջանակներում։ 1964 թվականին Մալթան դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Միաժամանակ, անկախ Մալթային Մեծ Բրիտանիան պարտադրել է «փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով, որով իրավունք էր ստանում Մալթայում պահել զինված ուժեր, փաստորեն Մալթան դառնում էր ՆԱՏՕ-ի ռազմական բազա։ 1962-1971 թվականներին իշխանության գլուխ էր կանգնած ազգայնական կուսակցության (հիմնադրվել է 1924 թվականին) կառավարությունը, որի վարած հետադիմական քաղաքա-կանությունը հակասում էր Մալթայի ազգային շահերին և առաջացնում ժողովրդական զանգվածների դժգոհությունը։ 1971 թվականի համընդհանուր ընտրություններում հաղթեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնադրվել է 1920 թվականին), որի առաջնորդ Դ. Մինտոֆֆը կազմեց կառավարություն։ Նոր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Մալթայի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ. երկրից դուրս բերվեց ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայի հարավային գոտու ռազմածովային ուժերի շտաբը, չեղյալ հայտարարվեց 1962 թվականի անգլո-մալթայական համաձայնագիրը, արգելվեց ամերիկյան 6-րդ նավատորմի նավերի մուտքը Վալետա նավահանգիստ են։ Մալթան վարում է չմիանալու, բոլոր երկրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականություն։ 1974 թվականին Մալթան հռչակվեց հանրապետություն, պետության ղեկավարը դարձավ նախագահը (մինչ այդ ղեկավար էր Մեծ Բրիտանիայի թագուհին)։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթան հանրապետություն է։ Պետության գլուխը նախագահն է, օրենսդրական մարմինը՝ ներկայացուցիչների պալատը, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզեխումբն ընդգրկում է 2 մեծ (Մալթա, 246 կմ2 և Գոցո, 67 կմ2) և մի շարք փոքր կղզիներ։ Հարավային և հարավարևմտյան ափերը զառիթափ են, հյուսիսային և հյուսիս-արևելքը՝ ցածր, հարմար նավահանգրվաններով։ Ռելիեֆում գերիշխում են մինչև 240 մ բարձրության կարստային սարավանդները (Մալթա կղզում)։ Կլիման միջերկրածովյան է։ Փետրվարի միջին ջերմաստիճանը 12 °C է, օգոստոսինը՝ 25 °C, տարեկան տեղումները՝ մոտ 530 մմ։ Մակերևութային հոսքն աղքատ է։ Տիրապետում է թփուտային բուսականության միջերկրածովյան տիպը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

98%-ը մալթացիներ են։ Բնակվում են նաև անգլիացիներ, իտալացիներ և այլն։ Պաշտոնական լեզուներն են մալթայերենն ու անգլերենը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 1310 մարդ է (2015)։ Գլխավոր քաղաքներն են Սլիման և Վալետան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսապես զարգացած երկիր է, տիրապետում է արտասահմանյան, հատկապես անգլիական կապիտալը։ Անկախության տարիներին Մալթայում ստեղծվել են արդյունաբերական նոր ճյուղեր, կապված մետաղամշակման, քիմիական արդյունաբերության հետ, ավելանում է շինանյութերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդլայնվել է սպասարկման ոլորտը (հատկապես հյուրանոցային)։ 2014-ին արտադրվել է 2,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[9]։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլի ու սննդհամի արդյունաբերությունները։ Կան կաշվի-կոշիկի, խեցեղենի, քիմիական ոչ մեծ ձեռնարկություններ։ Խոշոր ձեռնարկություններից է նավանորոգարանը։ Մալթա կղզում արդյունահանվում է շինաքար, կերակրի աղ։ Մշակվում է տարածքի 40%-ը։ Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։

նավաշինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե խոսենք արդյունաբերության մասին, ապա պիտի խոսենք նաև ծովային տրանսպորտի և նավի վերանորոգման աշխատանքների մասին; Այս ոլորտի եկամուտը պետական տնտեսության ձևավորման հիմնական գործոնն է։ Ավելի քան 50,000 մարդ ներգրավված է նավաշինության և նավի վերանորոգման ոլորտում։ Եվ սա ընդհանուր աշխատանքային բնակչության մոտ մեկ երրորդն է։ Մալթան զբաղվում է ոչ միայն իր սեփական ծովային տրանսպորտի վերանորոգման և սպասարկմամբ, այլև կատարում է օտարերկրյա պատվերներ։ Արդյունաբերական զարգացման համեմատաբար նոր ճյուղը էլեկտրոնիկա է։ Սակայն այդ գործունեությունը ազգային չէ։ Էլեկտրոնիկայի խոշորագույն ընկերությունները պատկանում են իտալիային։ Նման համագործակցությունը դրականորեն է ազդում պետության գործունեության վրա, վերջին շրջանում դրսից ներդրվել է մոտ 2 մլրդ եվրո։

Էլեկտրաէներգետիկա Կանոնակարգելու համար Մալթան ունի արևային և քամու էներգիան զարգացնելու ներուժ, բայց երկիրը արտադրում է գրեթե բոլոր էլեկտրաէներգիան `օգտագործելով նավթը, որը լիովին ներկրում է։ Իտալիայի էներգետիկ արդյունաբերության կարիքների համար Մալթայում ատոմակայան կառուցելու Սիլվիո Բեռլուսկոնիի առաջարկը Մալթայում բողոքի ակցիա է առաջացրել։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը փոքր դեր ունի երկրի ընդհանուր տնտեսության ձևավորման գործում։ Գրեթե բոլոր սննդամթերքները ներմուծվում են հարևան երկրներից։ Երկրում նույն հողը շատ աղքատ է հանքանյութերի մեջ։ Չնայած դաշտի տեխնիկական առաջընթացին Մալթայում վարելահողերը դեռևս մշակվում են ձեռքով։ Հիմնական մշակաբույսերը, որոնք կարող են աճել այս հողում և կլիմայական պայմաններում, կաղամբն է, պղպեղը, լոլիկը և սոխը։ Իսկ կարտոֆիլը համարվում է ազգային հպարտության առարկա և ակտիվորեն արտահանվում է Ֆրանսիա և Իտալիան։ Չկան ցորենի, գարիիր և եգիպտացորենի բերք։

Արտաքին առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տնտեսական հարաբերությունները ուղղված են դեպի Եվրամիության երկրներ։ Բացի այդ, Մալթան որոշ ժամանակ է ակտիվորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ։ Որպես կանոն, արտահանվում են էլեկտրոնիկայի, տեքստիլ արդյունաբերության և նավաշինության բաղադրիչները։ Այսօր ներքին քաղաքականությունը նպատակ ունի խրախուսել արտադրանքի ամբողջական մշակումը։ Նորարար տեխնոլոգիաների կիրառումը ողջունվում է։ Չնայած այն հանգամանքին, որ Մալթան արդեն տասնհինգ տարի է, ինչ Եվրամիության կազմում է, աշխատավարձը և գների մակարդակը համապատասխանաբար ցածր են, քան Եվրոպայի զարգացած երկրներում։ Գործազրկությունը այսօր կազմում է մոտ 5 տոկոս, իսկ գնաճը `մոտ 3 տոկոս։

Տրանսպորտ և արտաքին առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ծովային նավահանգիստն ու օդանավակայանը Լուկան է, ավտոճանապարհների հանգույցը՝ Վալետան։ Երկաթուղի չկա։ Ավտոճանապարհները 3,1 հազար կմ[10] են։ Արտահանում է սարքավորումներ և մեխանիկական սարքեր. հանքային վառելիք, յուղեր և նավթամթերքներ. գրքեր և թերթեր. ներմուծում՝ սննդամթերքներ, քիմիկատներ, վառելիք, արդյունաբերական և տրանսպորտային սարքավորում։ Արտաքին առևտրում առաջատար դեր ունեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Իտալիան, Կանադան և այլն[11]։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 10, մահացությունը՝ 9[12]: Գերակշռում է ոչ վարակիչ ախտաբանությունը աթերոսկլերոզ, չարորակ նորագոյացություններ, շաքարախտ, հիպերտոնիկ հիվանդություն և այլն։ Վարակիչ հիվանդություններից առավել տարածված են մանկական ինֆեկցիաները, որովայնային տիֆը։ Հաճախակի են առնետային ռիկետսիոզի դեպքերը։

Պարտադիր կրթություն են ստանում 6-14 տարեկան երեխաները։ Կրթական համակարգը նման է անգլիականին. 2-ամյա (փոքրիկների համար), 6-ամյա տարրական և 7-ամյա միջնակարգ (5-2 տարի) դպրոցներ։ Միջնակարգ դպրոցները 3 տիպի են. քերականական, տեխնիկական և ժամանակակից։ Մասնագիտական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (3-5 տարի)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 5-ամյա միջնակարգ դպրոցները (2 տարի)։ Բարձրագույն կրթություն են տալիս Վալետայի Թագավորական համալսարանը (հիմնադրվել է 1952-ին, համալսարանի ստատուս է ստացել 1769-ին)։ Մայրաքաղաքն ունի նաև հումանիտար, բնական գիտությունների և տեխնոլոգիական քոլեջներ։ Վալետայում է գտնվում Մալթայի թագավորական գրադարանը և Մալթայի Ազգային թանգարանը (1903

Ճարտարապետություն և կերպարվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի մշակույթը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների անմիջական ազդեցության ներքո, որոնց հետ մալթական  բնակիչությունը շփվել  է հարյուրավոր տարիներ։ Փյունիկիացիները, հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, ֆրանսիացիները և բրիտանացիները կղզի են եկել որպես առևտրականներ ու նվաճողներ և  մշակութային բոլոր բնագավառներում թողել իրենց հետքը։ Մալթայի ազգային բնութագրերից է հյուրընկալությունը  և մարդասիրությունը; Մալթա և Գոցո կղզիներում պահպանվել են կետանախշ և գալարանախշ հարթաքանդակներով, կիկլոպյան շարվածքի պատերով շրջափակված նոր քարի դարի մեգալիթյան պաշտամունքային հազվագյուտ կառույցներ, սրբավայրերի տարածքում՝ նախշազարդ խեցեղեն, քարե և թրծակավե արձանիկներ։ Մալթայի անտիկ, բյուզանդա-արաբական ժամանակաշրջանների արվեստը գավառային բնույթի է։ Ուշ միջնադարյան ճարտարապետությունը կրել է սիցիլիական-նորմանական ազդեցություններ։ Ուշ Վերածննդի շրջանում Մալթայական օրդենին ծառայող իտալացի վարպետները ստեղծել են ամրույթային և քաղաքացիական շինարվեստի նորարարական նմուշներ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկրի անունը հունարենից թարգմանաբար նշանակում է մեղր, դա պայմանավորված է Մալթայի էնդեմիկ մեղուների առկայությամբ, որոնք իրենց համեղ մեղրով հայտնի են ողջ աշխարհին։ 
  • Ասպետները Մալթայում կառավարել են 264 տարի մինչ Նապոլեոնի արշավանքները։
  • Մալթան Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է։
  • Մալթական եկեղեցիներում պատերին կախվում է 2 ժամացույց, որոնցից մեկը ցույց է տալիս սխալ ժամանակ։ Ավանդույթի համաձայն այն նախատեսված է սատանային շփոթեցնելու համար։
  • Մալթայի բնակչության 50 տոկոսը հաճախել է երաժշտական դպրոց։
  • Մալթայում ամուսիններն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ այլ մարդու հետ։

Կլիման Միջերկրածովյան ենթտոպիկական է։ Ամառը միշտ տաք և երկար է (մայիսից մինչև հոկտեմբեր)։ Ամառային միջին ջերմաստիճանը +23 ° С է, հաճախ բարձրանում է +26 ... + 30 ° С: Մալթայում ձմեռը մեղմ և բավականին թաց է, ջերմաստիճանը ցածր է +14 ... + 16 ° С: Ամռանը օրը տևում է 10 ժամ, ձմռանը` մոտ 6.5: Ջերմ, բարենպաստ եղանակը կարելի է բացատրել հիմնականում Ադրիատիկ ծովի և Ալպերի հարևանությամբ, որի լանջերը թույլ չեն տալիս հյուսիսային ցուրտ քամիներին թափանցել Մալթա բայց նույն ժամանակ չեն թողնում հարավային օդի զանգվածներին փախչել։ Ամռան վերջում տաք և փոշոտ «սիոկկո» քամիներն են գալիս Աֆրիկայից։

Միևնույն ժամանակ, ծովի կողմից եկող հաճախակի բրեզենտները, նույնիսկ ամռանը, հնարավորություն են տալիս տառապել տկարությունից։ Կլիմայի հավասարակշռությունը պայմանավորված է կղզիների շատ փոքր տարածքից։

Տեղումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 530-570 մմ, որոնց մեծ մասը ձմռանն է, չնայած այդ ժամանակ եղանակը հաճախ արևոտ ու մաքուր է։ Տարեկան բարձր խոնավությունը բնորոշ է։

Զբոսաշրջային առավել հարմարավետ սեզոնը մայիս-նոյեմբերն է։ Դեկտեմբեր-ապրիլ ամիսներին Մալթա այցելելու առավելությունը կարող է լինել տաք եղանակը ու արևի պակասը, սակայն զբոսաշրջիկների մեծ բազմությունը կարող է թույլ չտալ տեսարժան վայրեր այցելել։

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի բուսական և կենդանական աշխարհը բավական բազմազան է։ Կղզիներում կան բազմաթիվ միջատների տեսակներ (շուրջ 1000-ից ավելի տեսակ, կան 600 տեսակ բզեզներ, թիթեռներ և կաղնու մոտ 590 տեսակներ, մեղուների 150 տեսակներ) ինչպես նաև 9 տեսակի սողունների, 13 տեսակ թռչուններ (չհաշված բազմաթիվ միգրացիաները), կաթնասունների 20 տեսակ։ Այնուամենայնիվ շատ դասեր ներկայացնում են միայն մեկ ներկայացուցիչ, օրինակ՝ երկկենցաղների դասը, ներկայացնում է միայն կավե գորտին (Մալթայի ներկված գորտ)։

Մալթայի ամենահայտնի էնդեմիկներն են 21 տեսակի բարձրակարգ բույսերը, նաև էնդեմիկ մողեսները։

Որոշ էնդեմիկ բույսերը գտնված մասունքներ են, որոնք մնացել են սառցադաշտային Միջերկրական ֆլորայից (կոչվում paleoendemikami): Աշխարհում ոչ մի այլ տեղ այդ բույսերի տեսակներից չեն գտնվել։ Դրանցից են մալթական պալեոցենտաուրեան, Մալթական աղի ծառը և այլ բուսատեսակներ։

Պալեոցենտաուրեան ունի ազգակիցներ մեր ներկայիս բնության մեջ դրանցից մեկն է Վասիլյոկը բայց պալեոցենտաուրեան ավելի պարզ է քան Վոսիլյոկը

Տեղական տեսակներից են ճայերը գուլլսերը և այլ կենդանատեսակներ։ Ափամերձ ջրերում հայտնաբերվել են, բուլետերներ, սկումբրիաներ, պելամիդներ, սարդիններ և այլ ձկներ ինչպես նաև մի շարք խեցգետիններ։

Ափին մոտ դուք կարող եք տեսնել դելֆիններ։

Մալտայում զարգացած է հատկապես պրոֆեսիոնալ ֆուտբոլը ամենահայտնի ֆուտբոլային թիմն է «Վալետտա ՖԱ»-ն։ Վալետտան ստեղծվել է Մալթայի երկու ուժեղ թիմերի միավորումից, որոնցից «Վալետտա Յունայթեդը» հայտնի էր որպես հրապարակի թիմ, քանի որ ակումբը տեղակայված էր Սուրբ Գևորգի հրապարակում։ «Վալետտա Յունայթեդը» ներկայացնում էր քաղաքը 1904-ից 1932 թվականներին։

Մալթայի Վալետտա քաղաքը ունի հարուստ ֆուտբոլային պատմություն։ 1886-ից 1919 թվականներին քաղաքն ուներ 14 ֆուտբոլային ակումբ։

Վալետտա Յունայթեդ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1903 թվականին տեղի երիտասարդների կողմից։ Կղզու երիտասարդության մոտ ֆուտբոլի նկատմամբ սերը եկել է Մեծ Բրիտանիայից։ Նրանք կտրում էին իրենց սպիտակ անդրավարտիքները և դարձնում էին կիսաանդրավարտիք, որով խաղում էին ֆուտբոլ։

Վալետտա Յունայթեդը իր առաջին խաղն անցկացրել է 1904 թվականի հունվարի 9-ին[1]: Վալետտան հանդիպեց Քոլեջի դպրոցի թիմի հետ և հաղթեց 1-0 հաշվով[1]:

Մալթա-Հայաստան խաղը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 7-ին. Մալթան հաղթել է 1-0 հաշվով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Մալթայի բնակչությունը 2015 թվականին». Արխիվացված է օրիգինալից 2016-03-20-ին. Վերցված է 2015-09-03-ին.
  2. Մալթայի բնակչությունը 2010 թվականին
  3. Մալթայի ՀՆԱ-ն
  4. Մալթայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
  5. Մալթայի անվանական ՀՆԱ-ն
  6. Մալթայի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  7. Մալթայի Ջինի
  8. Մալթայի ՄԶՀ-ն
  9. «Մալթայի Էներգետիկան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Մալթայի Տրանսպորտային համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «Մալթայի Առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. «Մալթայի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթա» հոդվածին։