Բիրկիրկարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիրկիրկարա
Birkirkara
Դրոշ Զինանշան
Flag of Birkirkara.svg BKara.jpg

Birkirkara-residencial-area.jpg
ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես2,7 կմ²
ԲԾՄ40±1 մետր
Բնակչություն21․858 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+356 356
Փոստային ինդեքսներBKR
Ավտոմոբիլային կոդBKR
Պաշտոնական կայքvisitbirkirkara.com
##Բիրկիրկարա (Մալթա)
Red pog.png

Բիրկիրկարա (մալթ.՝ Birkirkara, ընդունված է նաև B’Kara կարճ գրությունը), քաղաք Մալթայի հարավ-արևելքում։ Բնակչությունը՝ 22,247 մարդ (2014)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան 4 ինքնավար ծխական համայնք՝ Սուրբ Հեղինե, Սուրբ Հովսեփ, Կարմել Աստվածամայր և Սուրբ Մարիամ։ Այստեղ նաև գտնվում է Մալթայի լավագույն քոլեջներից մեկը՝ Սուրբ Ալոյզիուսի քոլեջը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրկիրկարայի տեսարժան վայրերի թվում պետք է նշել հին կայարանը (երկաթգիծ ապամոնտաժվել է 1931 թվականին), որը ներկայումս վերածվել է հանրային այգու։ Չնայած նրան, որ Բիրկիրկարան դարձել է Մալթայի առևտրական կենտրոնը, այն պահպանում է ճարտարապետական հմայնքն ու բնակելի հատվածի կենցաղը։

Հայտնի ծնունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ է ծնվել նախկին նախագահ Էդվարդ Ֆենեկ Ադամին, ընդդիմության առաջնորդ Ալֆրեդ Սանտը, ինչպես նաև Մալթայի առաջին նախագահ Անտոնի Մամոն։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանի վրայի կարգախոսը «In hoc signo vinces»-ն է, իսկ քաղաքի գերբի վրա պատկերված է սպիտակ խաչ, որից ներքև վեր է խոյանում թագ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ մայիսի 16, 2014։ Արխիվացված օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2015-07-18