Jump to content

Կինշասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կինշասա
Kinshasa
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքԿինշասա
Ներքին բաժանումBandalungwa?, Barumbu?, Bumbu?, Gombe?, Kalamu?, Kasa-Vubu?, Kimbanseke?, Kinshasa?, Kintambo?, Kisenso?, Lemba?, Limete?, Lingwala?, Makala?, Maluku?, Մասինա, Matete?, Mont Ngafula?, Ndjili?, Ngaba?, Ngaliema?, Ngiri-Ngiri?, Nsele? և Selembao?
ՔաղաքապետԱնդրե Կիմբուտա Յանգո
Հիմնադրված է1881 թ.
Այլ անվանումներմինչ 1966 թ.-ը՝ Լեոպոլդստադ
Մակերես9965 կմ²
ԲԾՄ240 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Խոսվող լեզուներՖրանսերեն
Բնակչություն11 855 000 մարդ (2016)[1]
Խտություն955 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+24312
Պաշտոնական կայքkinshasa.cd
Կինշասա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Կինշասա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Կինշասայի գիշերային համայնապատկերը

Կինշասա (նախկինում՝ Լեոպոլդվիլ, նաև՝ Լեոպոլդստադ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, նավահանգիստ Կոնգո գետի ափին։ Բնակչությունը՝ 11 855 000 մարդ (2016)[1]։ Հիմնվել է 1881 թվականին։

Հիմնադրել է Աֆրիկայի հետազոտող Հենրի Ստենլին 1881 թվականին՝ Կինշասա գյուղի տեղում, և Բելգիայի Լեոպոլդ II թագավորի անունով կոչել Լեոպոլդվիլ (Լեոպոլդ անվանն ավելացնելով ֆրանսերեն ville ― «քաղաք» բառը, այսինքն՝ «Լեոպոլդի քաղաք»)։

Կինշասա անվանումը վերականգնվել է 1966 թվականին[2]։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինշասան, որ ժամանակին եղել է ձկնորսների ու առևտրականների գյուղ, ներկայումս մեգաքաղաք է՝ ավելի քան 11 միլիոն բնակչությամբ։ Լայնահուն Կոնգո գետի ձախ ափից նա նայում է հարևան Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլին, որ ընկած է իր դիմաց՝ գետի հանդիպակաց ափին՝ կազմելով այսքան մոտ գտնվող մայրաքաղաքների երկրորդ զույգն աշխարհում (Հռոմից ու Վատիկանից հետո)։ Կինշասան միաժամանակ համարվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 26 պրովինցիաներից մեկը, որի հսկայական տարածքի 90 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, և միայն արևմտյան ոչ մեծ, բայց անվերջ ընդարձակվող հատվածն է զբաղեցնում բուն քաղաքը[3]։

Կահիրեից ու Լագոսից հետո Կինշասան Աֆրիկայի երրորդ խոշոր քաղաքային բնակավայրն է, ինչպես նաև՝ ֆրանկոֆոն երկրներում ամենամեծ քաղաքը՝ բնակչության թվով գերազանցելով մինչև անգամ Փարիզին[4][5]։ Ֆրանսերենը, լինելով պետական լեզու, գործածվում է պաշտոնական գրագրություններում, պետական հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում, դպրոցներում, գործարար միջավայրում և այլուր, մինչդեռ փողոցի լեզուն լինգալան է[6]։ 2012 թվականի հոկտեմբերին Կինշասան հյուրընկալել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթնաժողովը[7]։

Քաղաքի բնակիչների մեջ զգալի թիվ են կազմում տեղաբնիկ հումբու և թեքե ցեղերի ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.demographia.com/db-worldua.pdf
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Géographie de Kinshasa». Ville de Kinshasa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  4. «Populations of 150 Largest Cities in the World». World Atlas. 2016 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Time series of the population of the 30 largest urban agglomerations in 2011 ranked by population size, 1950–2025». United Nations, Population Division. Արխիվացված է օրիգինալից (XLS) 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  6. Cécile B. Vigouroux & Salikoko S. Mufwene (2008). Globalization and Language Vitality: Perspectives from Africa, pp. 103 & 109. ISBN 9780826495150. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  7. «XIVe Sommet de la Francophonie». OIF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինշասա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 432