Լիկասի
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Լիկասի | |||
| ֆրանսերեն՝ Likasi ֆրանսերեն՝ Jadotville | |||
| |||
| 10°59′0″S 26°44′0″E / 10.98333°S 26.73333°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Կատանգա և Վերին Կատանգա | ||
| Ներքին բաժանում | Kikula?, Likasi?, Panda, Likasi? և Shituru? | ||
| Մակերես | 235 կմ² | ||
| ԲԾՄ | 1318 մետր | ||
| Բնակչություն | 422 535 մարդ (2010) | ||
| Ժամային գոտի | UTC+1 | ||
|
| |||

Լիկասի (ֆրանսերեն՝ Likasi), նախկինում հայտնի է եղել Ժադովիլ (ֆրանսերեն՝ Jadotville), կամ Ժադոստադ (ֆրանսերեն՝ Jadotstad անուններով), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Վերին Կատանգա նահանգում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Լուբումբաշիից 120 կմ (ճանապարհով) կամ 132 կմ (երկաթուղով) հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1318 մ բարձրության վրա[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիկասիի բնակչությունը 2010 թվականի տվյալներով կազմում է 422 535 մարդ[2]։ 1990-ական թվականներին Լիկասիում և նրա շրջակայքում ՄԱԿ-ը տարածաշրջանի էթնիկ հակամարտություններից տուժած փախստականների համար կազմակերպել է մարդասիրական օգնության կենտրոններ և ճամբարներ[3], ինչի շնորհիվ քաղաքի բնակչությունն ավելացել է 41 000-ով[4]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիկասին լեռնահանքային արդյունաբերության խոշոր կենտրոն է։ Պղնձի, կոբալտի և ուրանի հարուստ հանքաշերտերը մշակվում են ստորգետնյա եղանակով։ Քաղաքում կա երկաթուղային կայարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Likasi, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
- ↑ ACC/SCN Secretariat with Shoham, Jeremy (8 December 1993) «Current Situation: 11. Shaba Region, Zaire» Արխիվացված 2011-05-24 Wayback Machine Refugee Nutrition Information System (RNIS), No. 2 — Report on the Nutrition Situation of Refugee and Displaced Populations United Nations Administrative Committee on Coordination, Sub-committee on Nutrition, Geneva
- ↑ ACC/SCN Secretariat with Shoham, Jeremy (17 October 1994) «Current Situation: 11. Shaba/Kasai Regions, Zaire» Արխիվացված 2011-05-24 Wayback Machine Refugee Nutrition Information System (RNIS), No. 7 — Report on the Nutrition Situation of Refugee and Displaced Populations United Nations Administrative Committee on Coordination, Sub-committee on Nutrition, Geneva
