Լուբումբաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լուբումբաշի
ֆր.՝ Lubumbashi
ֆր.՝ Élisabethville
Զինանշան
Lubumbashi coat of arms.svg

Downtown Lubumbashi, Democratic Republic of the Congo - 20061130.jpg
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Հիմնադրված է1910 թ.
Մակերես747 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ1208±1 մետր
Բնակչություն1 786 397 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2
##Լուբումբաշի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Red pog.png

Լուբումբաշի[1] (ֆր.՝ Lubumbashi, մինչև 1966 թվականը՝ Էլիզաբեթվիլ), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երկրորդ խոշորագույն քաղաքը, Վերին Կատանգա նահանգի վարչական կենտրոնը (1971 թվականից մինչև 1997 թվականը նահանգը կոչվել է Շաբա): Պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: Բնակչությունը՝ 1 786 397 մարդ (2012

Կենտրոնական բանկի մոտ
Ուղևորներով առաջին գնացքը Կինդու քաղաք է ժամանում Լուբումբաշիից վերականգնված երկաթուղով

Բելգիական գաղութարարների և գործարանների առկայությունը տարածաշրջանում պայմանավորված է պղնձի հանքավայրերով և Հարավային Աֆրիկայում երկաթուղու շինարարությամբ: Երկաթուղին Կոնգոյի սահմանին (ներկայիս Զամբիայի կողմից) մոտեցել է 1908 թվականին և ապագա քաղաք է հասել 1910 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ հարևան «L’Etoile du Congo» («Congo Star», «Կոնգոյի աստղ», նախկինում՝ Կուլուկուլուկու (Kalukuluku) հանքին՝ հոկտեմբերի 1-ին[2]: Համապատասխանաբար 1910 թվականի սեպտեմբերի 1-ին բելգիական գաղութային իշխանություններն այդ ժաանակ Լուբումբաշի գետի ափին կառուցվող նոր քաղաքը հայտարարել են Կատանգա նահանգի մայրաքաղաք: Քաղաքը կոչվել է Էլիզաբեթվիլ ի պատիվ Էլիզաբեթ Բավարացու (1876-1965)՝ դրանից կարճ ժամանակ առաջ թագադրված Ալբերտ I-ի կնոջ: Էլիզաբեթն Ալբերտի հետ այցելել են այդ վայրերը 1909 թվականին՝ Ալբորտի հորեղբոր մահանալուց և նրա գակալաությունից ընդամենը մի քանի ամիս առաջ[3]:

Իր ներկայիս անվանումը, որը հիմնված է քաղաքի մոտ հոսող գետի անվան վրա, բնակավայրն ստացել է 1966 թվականին՝ համաձայն նախագահ Սեսե Սեկո Մաբուտուի քաղաքականության, որը նպատակ ուներ վերադառնալ Կոնգոյի սկաբնական անվանումներին: Գետի անվանումը իր հերթին ծագում է bumba բառից, որը նշանակում է «կավ» բեմբա տեղական լեզվով և ազգակցական այլ լեզուներով[4][5]:

Լուբումբաշին երկաթուղային հանգույց է (չնայած երկաթուղիները վատ վիճակում են): Այստեղ կա միջազգային օդանավակայան:

Քաղաքն ունի համալսարան, Կենտրոնական Աֆրիկայի արդյունաբերության զարգացման հետազոտությունների կենտրոն, Աֆրիկյան լեզուների ուսումնասիրության և ազգագրության կենտրոն:

Զարգացած են պղնձաձուլությունը, տեքստիլ, քիմիական արդյունաբերությունները:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուբումբաշիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26
(79)
26
(79)
26
(79)
27
(81)
26
(79)
25
(77)
25
(77)
27
(81)
30
(86)
31
(88)
28
(82)
26
(79)
26.9
(80.6)
Միջին օրական °C (°F) 21
(70)
21
(70)
21
(70)
20.5
(68.9)
18
(64)
16.5
(61.7)
16.5
(61.7)
18
(64)
21
(70)
23
(73)
22
(72)
21
(70)
19.96
(67.94)
Միջին ցածր °C (°F) 16
(61)
16
(61)
16
(61)
14
(57)
10
(50)
8
(46)
8
(46)
9
(48)
12
(54)
15
(59)
16
(61)
16
(61)
13
(55.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 253
(9.96)
257
(10.12)
202
(7.95)
60
(2.36)
4
(0.16)
1
(0.04)
0
(0)
0
(0)
4
(0.16)
37
(1.46)
163
(6.42)
257
(10.12)
1238
(48,75)
Միջ. անձրևոտ օրեր 24 23 21 9 2 0 0 0 1 5 17 24 126
աղբյուր: https://www.weather2travel.com/climate-guides/congo-kinshasa/lubumbashi.php

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 288. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. L’Etoile du Congo Mine (Star of the Congo Mine; Kalukuluku Mine)
  3. Kevin Shillington (2005)։ Encyclopedia of African history 1։ CRC Press։ էջեր 856–857։ ISBN 1579584535 
  4. «D’où vient le nom de Lubumbashi?» (Откуда происходит название Лубумбаши?) (Ֆրանսերեն)
  5. AIMF: Villes, émigration et immigration: enjeux économiques et culturels Archived 2008-11-15 at the Wayback Machine., стр. 181; переименование в 1966 г., по названию реки.