Կոլվեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոլվեզի
ֆր.՝ Kolwezi
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Հիմնադրված է1937 թ.
Մակերես213 կմ²
ԲԾՄ1448 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն418 000 մարդ
Ժամային գոտիUTC+2
Կոլվեզի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Կոլվեզի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Կոլվեզի (ֆր.՝ Kolwezi), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Լուալաբա նահանգում, նրա վարչական կենտրոնը, տեղակայված է Լիկասիի արևմուտքում։ Քաղաքում կա երկաթուղային հանգույց և օդանավակայան։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 418 000 մարդ։

Կոլվեզին պղնձի և կոբալտի արդյունահանման կարևոր կենտրոն է։ Այստեղ կան նաև ուրանի, ռադիումի և կրաքարի հանքավայրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես High Katanga Mining Association (UMHK) կորպորացիայի շտաբ-բնակարան։

1960-ական թվականների կեսերից քաղաքում աշխատել է հույն վանական Կոսմա Գրիգորիատի Գրիգորիատ վանքի ուղղափառ առաքելությունը, 1978 թվականինին ձեռնադրվել է քահանա, այդ տարվա հոկտեմբերից վերադարձել Զաիր և կյանքի մնացած մասն անցկացրել այդ քաղաքում։Կոլվեզիում ակտիվորեն աշխատել է տղաների գիշերևթիկ դպրոց, բացվել է 55 ծխական դպրոց, մկրտվել է ավելի քան 1500 աբորիգեն․ այն բանից հետո, երբ 1989 թվականի հունվարի 27-ին Կոսման մահացել է ավտովթարից[1], միսիոներական գործունեությունը շարունակել է Մելեթիյ աբեղան[2]։

1978 թվականի մայիսի 13-ին ապստամբները Անգոլայի աջակցությամբ գրավել էին քաղաքը։ Կարգերը վերականգնելու համար Զաիրի կառավարությունը օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մարոկկոյից և Բելգիայից։ Ապստամբներին դուրս մղելու և պատանդներին փրկելու համար այդ շրջան են ուղարկվել Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի դեսանտավորները՝ գնդապետ Էրուլենի հրամանատարությամբ։ Բելգիական բանակը նույնպես 750 զինվոր է ուղարկել։ Մարտական գործողությունների արդյունքում զոհվել է 700 աֆրիկացի, այդ թվում՝ 250 ապստամբ[3], 170 եվրոպացի պատանդ և 6 դեսանտավոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дамаскин Григориат 2630 - Конго Миссионерство Пт Космы Грегориата (Салоники 1942 - 27 января 1989 Конго) (греч.) = Μοναχοῦ Δαμασκηνοῦ Γρηγοριάτου. 2630 - Ο Ιεραπόστολος του Κογκό π. Κοσμάς Γρηγοριάτης (1942 Θεσσαλονίκη - 27 Ιανουαρίου 1989 Κογκό) // newsnowgr.com : Новостной интернет-сайт.
  2. Дамаскин Григориат. 2630 - Конго Миссионерство Пт Космы Грегориата (Салоники 1942 - 27 января 1989 Конго) (греч.) = Μοναχοῦ Δαμασκηνοῦ Γρηγοριάτου. 2630 - Ο Ιεραπόστολος του Κογκό π. Κοσμάς Γρηγοριάτης (1942 Θεσσαλονίκη - 27 Ιανουαρίου 1989 Κογκό) // newsnowgr.com : Новостной интернет-сайт.
  3. Général Gaussères. Les enseignements de Kolwezi – Mai 1978, in les Cahiers du Retex n° 12, supplément à Objectif doctrine 37 (published by Centre de doctrine de l'emploi des forces, Ministère de la Défense). On line : «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), 37-31

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roger Rousseau The French Foreign Legion in Kolwezi. — Broken Promise. — ISBN 2-9526927-1-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլվեզի» հոդվածին։