Կիկվիտ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Կիկվիտ | ||
| 5°2′0″S 18°49′0″E / 5.03333°S 18.81667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Կվիլու | |
| Ղեկավար | Լեոնարդ Մուտանգու Կատոնգա (Léonard Mutangu Katonga) | |
| Առաջին հիշատակում | 1970 | |
| Մակերես | 92 կմ² | |
| ԲԾՄ | 452 մետր | |
| Պաշտոնական լեզու | Կիտուբա | |
| Բնակչություն | 397 737 մարդ (2012) | |
|
| ||
Կիկվիտ (ֆրանսերեն՝ Kikwit), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կվիլու նահանգում։
Կիկվիտը համարվում է Կվիլու նահանգի ամենամեծ քաղաքը, տեղակայված է երկրի հարավ-արևմտյան մասում՝ Կուիլու գետի վրա։ Ծովի մակարդակից բարձր է 452 մ[1]։ Կիկվիտը տարածաշրջանում հայտնի է նաև «Մայր» անունով (անգլ.՝ The Mother): Քաղաքի բնակչությունը, ըստ 2012 թվականի տվյալներով, եղել է 397 737 մարդ[2]։
Կիկվիտը առևտրական և վարչական կարևոր կենտրոն է։ Քաղաքում կա ստադիոն և օդանավակայան։ Կիկվիտը Կինշասային միացած է ճանապարհային և գետային կապով։
1995 թվականին Կիկվիտում եղել է Էբոլա վիրուսային հիվանդության բռնկում։ 2009 թվականի փետրվարի 18-ին՝ նոր սահմանադրությունից 36 ամիս անց, Կիկվիտը դարձավ Կվիլու նահանգի վարչական կենտրոնը։
Քաղաքը հայտնի է մասնավորապես բապենդե ժողովրդի ավանդական պարերով։ Բապենդեի պարողները կրում են ազգային հագուստ, որոնք բաղկացած են կարմիր դիմակներից և ռաֆիյա արմավենու տերևներից։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kikwit, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population World Gazetteer
