Մատադի
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Մատադի | ||
| ֆրանսերեն՝ Matadi | ||
| 5°49′0″S 13°29′0″E / 5.81667°S 13.48333°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ներքին Կոնգո | |
| Հիմնադրված է | 1879 թ. | |
| Մակերես | 110 կմ² | |
| ԲԾՄ | 355 մետր | |
| Բնակչություն | 306 053 մարդ (2012) | |
| Ժամային գոտի | UTC+1 | |
|
| ||
Մատադի (ֆրանսերեն՝ Matadi), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գլխավոր նավահանգիստ և Կենտրոնական Կոնգոյի վարչական կենտրոն (Ներքին Կոնգոյի նախկին գավառ)։ Ըստ 2012 թվականի հաշվարկների՝ բնակչությունը 306 053 մարդ է[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատադի բառը կիկոնգո լեզվով նշանակում է «քար»։ Քաղաքը կառուցված է զառիվեր բլրի վրա (տեղացիներն ասում են, որ նրանք, ովքեր ապրում են Մատադիում, գիտեն՝ ինչ է նշանակում «բարձրանալ», «իջնել» և «քրտնել»)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատադին հիմնվել է 1879 թվականին, հիմնադիրը եղել է Հենրի Մորտոն Ստենլին։ 1998 թվականի օգոստոսին, Աֆրիկյան մեծ պատերազմի տարիներին, Մատադին գրավվեց Կաբարերեի արշավանքի ժամանակ։
Աշխարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Կոնգո գետի ձախ ափին, գետաբերանից 148 կմ հեռավորության և ծովի մակարդակից 18 մ բարձրության վրա[2]։
Կոնգո գետի վերին հոսանքում կան մի շարք քարանձավներ, որոնք հայտնի են որպես Դիոգու Կան ժայռեր։ Կամբիեր սարը և Ելաբա զառիթափերը նույնպես տեղակայված են քաղաքի մոտ։
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնգո գետի բերանը Աֆրիկայում ամենալայնն է (բացի Մատադիից, այնտեղ կա ևս երեք քաղաք՝ Բոմա, Բանանա (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում) և Սոյո Անգոլայում)։ Մատադին երկրի գլխավոր նավահանգիստն է, դրա միջոցով անցնում է երկրի հիմնական արտաքին բեռնափոխադրումը։ Արտահանվում է, հիմնականում, սուրճ և փայտ։ «Pemarza» պետական ձկնորսական ընկերությունը մայրաքաղաքը մատակարարում է ձկներով Մատադի նավահանգստի միջոցով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Չիմպի օդանավակայանը։
Մատադի կամուրջը 722 մ երկարությամբ կախովի կամուրջ է (երկարությունը 520 մ է), կառուցվել է 1983 թվականին Կոնգո գետի ողջ երկայնքով Մատադի քաղաքից հարավ[3]։ Հիմնական ճանապարհն անցնում է կամրջով, որը Կինշասային կապում է ափերի հետ՝ տանելով դեպի Բոմա, Բանանա և Մոանդա քաղաքներ։ Չնայած կամուրջը կառուցվել է որպես համատեղ երկաթուղային և ավտոմոբիլային, այսօր նրա միջոցով երկաթուղային կապ չկա։ Երկաթգիծը կապում է Մատադի քաղաքը Կինշասայի հետ (366 կմ), բայց այստեղ այն ավարտվում է։
Մպոզո գետի վրա գտնվող էլեկտրակայանը Մատադիին մատակարարում է էլեկտրականություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մատադի, 1899 թվական
- Շուկան, 1899 թվական
- Տներ Մատադիում, 1899 թվական
- Մատադի նավահանգիստը, 1942 թվական
- Վիվիի և Մատադիի քարտեզը մոտ 1890 թվականին
- Մատադին 1930-ական թվականներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population World Gazetteer
- ↑ «Matadi, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Bridge Aesthetics Around the World» (անգլերեն). Transportation Research Board. 1991. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Description of Matadi (English Translation)».
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tim Butcher: Blood River — A Journey To Africa’s Broken Heart, 2007. ISBN 0-7011-7981-3
