Ներքին Կոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ներքին Կոնգո
Երկիր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Կարգավիճակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության վարչական բաժանում
Մտնում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Վարչկենտրոն Matadi
Տարածք 53 920 կմ² կմ²
Democratic Republic of the Congo - Bas-Congo.svg
Սահմանակցում է Կինշասա և Բանդունդու
ISO 3166-2 կոդ CD-BC
Կոորդինատներ: 5°49′ հվ. լ. 13°29′ ավ. ե. / 5.817° հս․. լ. 13.483° ավ. ե. / 5.817; 13.483
kongocentral.net

Ներքին Կոնգո՝ (ֆր.՝ Bas-Congo), շրջան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սահմանադրության համաձայն այս տարածքը իր հին սահմաններով 2009 թվականին մտնում է Կենտրոնական Կոնգոյի մեջ (Congo Central):

  • Ներքին Կոնգո տարածաշրջանի տարածքը կազմում է 53 920 կմ²:
  • 2006 թվականի տվյալներով տարածաշրջանի բնակչությունը կազմում է 3 734 600 մարդ:
  • Բնակչության խտությունը կազմում է 69,3 մարդ/կմ² (2006):
  • Այս շրջանի վարչական կենտրոնը Մատադի քաղաքն է:
  • Տարածաշրջանի բնակչության մեծ մասը կազմում են բակոնգո ազգի ներկայացուցիչները, որոնք խոսում են Կոնգո (լեզու) լեզվով:
  • Ներքին Կոնգո շրջանը կազմավորվել է 1960 թվականին :
ԿԴՀ-ն՝ այն պոտությունը որտեղ գտնվում է մարզը

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Կոնգո տարածաշրջանը ԿԴՀ-ի մարզերից ամենաարևմտյանն է և միակն է, որ ելք ունի դեպի ծով: Սեպտեմբերի 2-ից մասնակցի՛ր Մոլորակի շուրջը հետազոտական նախագծի երրորդ միամսյակին: Կոնգոյի Հանրապետությունը հարավից սահմանակցում է ԿԴՀ-ի այս շրջանի հետ: Ինչպես նաև այս շրջանը հարավից սահմանակցում է Անգոլայի, Հյուսիս արևմուտքում Կաբանդայի, իսկ հարավ արևմուտքում այս մարզը ելք ունի դեպի Ատլանտյան օվկիանոս: Այս շրջանը ձգվում է արևելքից արևմուտք և բաժանվում է երկու մասի Կոնգո գետի միջոցով:

Վարչական Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանի հայտնի քաղաքներն են ՝

  • Մատադի
  • Բոմա
  • Մուանդա
  • Նբանձա-Նուգունդու
  • Կիտոնա
  • Լուկուլա

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանում ավելի զարգացած է գյուղատնտեսությունը: Մարդիկ զբաղվում են ձկնորսությամբ և նավթի արդյունահանությամբ:

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]