Կենտրոնական Կոնգո
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության վարչական բաժանում |
Մտնում է | ԿԴՀ |
Վարչկենտրոն | Մատադի |
Տարածք | 53 920 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Կինշասա և Կվանգո |
ISO 3166-2 կոդ | CD-BC |
kongocentral.net |
Ներքին Կոնգո՝ (ֆր.՝ Bas-Congo), շրջան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[1]։
Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի սահմանադրության համաձայն այս տարածքը իր հին սահմաններով 2009 թվականին մտնում է Կենտրոնական Կոնգոյի մեջ (Congo Central):
- Ներքին Կոնգո տարածաշրջանի տարածքը կազմում է 53 920 կմ²։
- 2006 թվականի տվյալներով տարածաշրջանի բնակչությունը կազմում է 3 734 600 մարդ։
- Բնակչության խտությունը կազմում է 69,3 մարդ/կմ² (2006):
- Այս շրջանի վարչական կենտրոնը Մատադի քաղաքն է։
- Տարածաշրջանի բնակչության մեծ մասը կազմում են բակոնգո ազգի ներկայացուցիչները, որոնք խոսում են Կոնգո (լեզու) լեզվով։
- Ներքին Կոնգո շրջանը կազմավորվել է 1960 թվականին ։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին Կոնգո տարածաշրջանը ԿԴՀ-ի մարզերից ամենաարևմտյանն է և միակն է, որ ելք ունի դեպի ծով։ Սեպտեմբերի 2-ից մասնակցի՛ր Մոլորակի շուրջը հետազոտական նախագծի երրորդ միամսյակին։ Կոնգոյի Հանրապետությունը հարավից սահմանակցում է ԿԴՀ-ի այս շրջանի հետ։ Ինչպես նաև այս շրջանը հարավից սահմանակցում է Անգոլայի, Հյուսիս արևմուտքում Կաբանդայի, իսկ հարավ արևմուտքում այս մարզը ելք ունի դեպի Ատլանտյան օվկիանոս։ Այս շրջանը ձգվում է արևելքից արևմուտք և բաժանվում է երկու մասի Կոնգո գետի միջոցով։
Վարչական Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շրջանի հայտնի քաղաքներն են ՝
- Մատադի
- Բոմա
- Մուանդա
- Նբանձա-Նուգունդու
- Կիտոնա
- Լուկուլա
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շրջանում ավելի զարգացած է գյուղատնտեսությունը։ Մարդիկ զբաղվում են ձկնորսությամբ և նավթի արդյունահանությամբ։
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Central Intelligence Agency (2016)։ «Democratic Republic of the Congo»։ The World Factbook։ Langley, Virginia: Central Intelligence Agency։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2020-ին։ Վերցված է 10 May 2016
|