Բուկավու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բուկավու
ֆր.՝ Bukavu
ֆր.՝ Costermansville
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Հիմնադրված է1901 թ.
Մակերես60 կմ²
ԲԾՄ1498 մետր
Ժամային գոտիկենտրոնաաֆրիկյան ժամանակ
Պաշտոնական կայքmairiedebukavu.net
Բուկավու (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Բուկավու (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Բուկավու (ավելի շուտ՝ Քոստերմանվիլ, ֆր.՝ Costermansville, հոլ.՝ Costermansstad), նավահանգստային քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հարավային Կիվու նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 241 690 մարդ (2009): Եվս մոտ 250 հազար մարդ ապրում է արվարձաններում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում, Հարավային Կիվու նահանգում, Կիվու լճի հարավային ափին, Կանուզի Բիեգա ազգային պարկի մոտակայքում։ Հեռավորությունը մայրաքաղաքից 2280 կմ է։

Քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա (Ռուանդայի հետ սահմանին) տեղակայված է ՄԱԿ-ի խաղաղապահ բազան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկավուն հիմնադրվել է 1901 թվականին բելգիական գաղութային վարչության կողմից և մինչև 1966 թվականը կոչվել Քոստերմանվիլ։ Մինչև 1960 թվականը քաղաքը բելգիացիների սիրելի բնակավայրն էր, որոնց գրավում էր զով կլիման (Կիվու լիճը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա)։ Լճի ափին կառուցվել են բազմաթիվ վիլլաներ։

Բուկավուն եղել է Կիվու նահանգի կարևոր տրանսպորտային և վարչական կենտրոնը։ Սակայն, 1960-ական թվականներին Կոնգոյի ճգնաժամի ժամանակ քաղաքն սկսեց անկում ապրել։

Ռուանդայի ցեղասպանության և պատերազմի ժամանակ Ռուանդայի փախստականները մեծ խնդիր առաջացրեցին Աֆրիկական Մեծ լճերի շրջանում։ Բուկավուն դարձավ հութու ապստամբության կենտրոնը՝ Ռուանդայում տուտսի տիրապետության դեմ։ 1996 թվականի նոյեմբերին Ռուանդայի զորքերը հարձակվեցին Բուկավուի վրա՝ հրահրելով Կոնգոյի առաջին պատերազմը։ Բուկավուի մոտ բախումներ են տեղի ունեցել ապստամբների և Կոնգոյի կառավարության ուժերի միջև։

2004 թվականի զինված հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված հակամարտության սկիզբը կապված է ապստամբ գեներալ Լ․ Նկունդայի գործողությունների հետ, որն իրեն ենթարկվող շուրջ հազար զինվոր՝ Հյուսիսային Կիվու նահանգի ապստամբներին դուրս բերեց և 2004 թվականի հունիսի 2-ին գրավեց Հարավային Կիվու նահանգի գլխավոր կենտրոնը՝ Բուկավու քաղաքը։ Այս գործողությունը Նկունդան իրականացրել է մեկ այլ նախկին ապստամբ առաջնորդի՝ նույն ազգության ներկայացուցիչ բանյամուլենգեի (հանրապետությունում նրանց անվանում են Կոնգոյի տուտսի՝ Ռուանդայի տուտսիների հետ լեզվական կապի պատճառով) գնդապետ Ժ.Մութեբուսիի հետ, որը վերջերս հեռացվել էր երկրի 10-րդ ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնից։ Ապստամբների հրամանատարները պնդում էին, որ իրենց գործողությունները թելադրված են բացառապես բանյամուլենգե ցեղի՝ Կոնգոլի տուտսի անդամների պաշտպանության անհրաժեշտությամբ։

2004 թվականի հունիսի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտնել է իր նախագահի հայտարարությունը, որը վճռականորեն դատապարտում էր Բուկավուի զինված հակամարտությունը և պատերազմող կողմերին կոչ էր անում հետևել հաշտության մասին համաձայնագրին և անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները։

Բուն Կինշասայում ապստամբների կողմից Բուկավուի գրավման մասին լուրերն առաջ բերեցին խոշոր անկարգություններ և ցուցարարների կողմից ՄԱԿ-ի շենքի համալիրը գրավելու փորձեր։ Շտաբ-բնակարանի պահակախումբն ու Կոնգոյի ոստիկանությունը ստիպված են եղել արցունքաբեր գազ ու զենք կիրառել։ Արդյունքում մահացել է 12 մարդ։ Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել նաև Գոմա, Լուբումբաշի և Քիսի քաղաքներում։

Որոշ տվյալներով մոտ 10 հազար կին բռնաբարության է ենթարկվել, երբ գեներալ Լորան Նկունդան զինվորներին երեք օր ժամանակ է տվել քաղաքը թալանելու համար[1]։

2004 թվականի հունիսի 9-ին կառավարական զորքերը մտան Բուկավու քաղաք՝ չհանդիպելով ոչ մի դիմադրության։ Նախկին ապստամբների շարքերից դուրս եկած զինծառայողները նախօրեին լքել էին այդ քաղաքը։ Երկրի արևելքում (Կամանոլա քաղաքի շրջանում) մարտեր են բռնկվել կառավարության հավատարիմ զորքերի և ապստամբների միջև։ Առավել դաժան բախումներ են տեղի ունեցել Ռուանդայի հետ սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող քաղաքային կամրջի մոտ։ Այնտեղ կառավարական զորքերն արգելափակել են քաղաքից հյուսիս և հարավ տանող ճանապարհը։ Մարտական գործողությունների ընթացքում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ուղղաթիռները գնդակոծել են ապստամբների դիրքերը։

2004 թվականի հունիսի 25-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայացած բանակցություններում ԿԴՀ-ի նախագահներ Ժ․ Կաբիլան և Ռուանդա Կագամեն ցանկություն հայտնեցին թույլ չտալ նոր զինված հակամարտության առաջացում և հաստատեցին Պրետորիական խաղաղ համաձայնագրի կատարման համախոհությունը[2]։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկավուի Նոտր Դամ դե լա Պե Մայր Տաճար

Երկրի գլխավոր Նոտր Դամ դե լա Պեն կաթոլիկ տաճարը գտնվում է փոքր բարձրության վրա։ Բուկավուն հայտնի է որպես Կոնգոյի քրիստոնեության պատվար։ Քաղաքում է գտնվում արքեպիսկոպոսի նստավայրը և Կաթոլիկ համալսարանը։

Գաղութային ժամանակներից պահպանվել է երկհարկանի սպիտակ տունն իր պարտեզով, որն այժմ նահանգապետի նստավայրն է։ Քաղաքում գործում է Կենտրոնական Աֆրիկայի գիտական հետազոտությունների ինստիտուտը, Ռուզիզի ՀԷԿ-ը («Մուրուրու»)։

Ռուզիզի գետի (կապակցող թել է հանդիսանում Կիվու և Տանգանիկա լճերի միջև) վրայով անցնող «Չոպո» հետիոտնային հայտնի կամուրջը. 1990-ական թվականների կեսերին դրա վրայով անցան միլիոնավոր փախստականներ Ռուանդայից և հակառակ ուղղությամբ[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային արդյունաբերությունը պահպանվել է գաղութային ժամանակից և ներկայացվում է քիմիայով (դեղագործություն,ինսեկտիցիդներ), գարեջրագործությամբ և պոլիգրաֆիայով։ Ձեռնարկություններն իրականացնում են քինածառի կեղևի, պիրետրումի և սուրճի առաջնային վերամշակում։ Գործում է տեքստիլ արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն և նավանորոգում։

Կա դիլերային գրասենյակների ցանց, որոնք վաճառում են կասիտերիտի և կոլտանի հանքաքարը, որոնք արդյունահանվում են Սզիբիրի շրջանում Բուկավուի մոտ, որոնք օգտագործվում են բջջային հեռախոսների, DVD կրիչների և համակարգիչներ հայտնի ընկերությունների և ապրանքանիշերի արտադրության ժամանակ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 30 կմ հեռավորության վրա։

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասֆալտապատ ճանապարհը Բուկավան կապում է իրենից 20 կմ-ից քիչ հեռավորության վրա գտնվող Ուվիրա քաղաքի հետ։ Փոխադրումներն իրականացվում են երթուղային տաքսիների միջոցով (2,5 ժամ ճանապահի արժեքը մեկ անձի համար 6 դոլար է)։ Մայրուղու մի մասն անցնում է Ռուանդայի տարածքով։ Մինչև Ուվիրա կա նաև սայլուղի, որը Նգոմու քաղաքի միջոցով շրջանցում է Ռուանդան։ Առավոտյան ժամը 6-ին ուղևորվում է երթային ավտոբուսը։

Լաստանավային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմայի հետ բոլոր հաղորդակցություններն իրականացվում են Կիվու լճի ջրերով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը նույնանուն կաթոլիկ արքեպիսկոպոսարանի կենտրոնն է։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականի հուլիսի 31-ին Բուկավուում 55 տարեկան հասակում սպանվեց Պասկալ Կաբունգուլու Կիբեմբին (Pascal Kabungulu Kibembi)։ Պասկալը Մեծ լճերի շրջանում տարածաշրջանային իրավապաշտպան գլխամասային խմբի փոխնախագահն էր (Ligue des Droits de l’Homme dans la Région des Grands Lacs)։
  • 2006 թվականի օգոստոսի 4-ին Բուկավու քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել ռուսական արտադրության An-28 ինքնաթիռը, որը պատկանում էր Air Traset ավիաընկերությանը։ Վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Անձնակազմը բաղկացած էր Ուկրաինայի 2 քաղաքացիներից, իսկ հրամանատարը Ռուսաստանի քաղաքացի էր[4]։
  • 2007 թվականի հունիսի 13-ին Բուկավուում սպանվել է լրագրող և իրավապաշտպան Սերժ Մահեշը (Serge Maheshe)։ Նա աշխատել է որպես խմբագիր Բուկավուի «Օկապի» ռադիոկայանում, որը սուբսիդավորվում է ՄԱԿ-ի կողմից։

Քաղաքի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Букаву — столица изнасилований
  2. «Вооружённый конфликт в Букаву //«Зарубежное военное обозрение» № 7 / 2004 г.». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Букаву». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Разбившимся в Конго самолетом управлял украинский экипаж». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]