Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ
Ցանկում ներկայացված են ծագումով հայ այն անձանց անունները, որոնց շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում 1941-1945 թվականների 1941-1945 թվականների Խորհրդա-գերմանական պատերազմի ժամանակ։ Ընդհանուր թվով այդ և դրան նախորդած Խորհրդա-ֆիննական պատերազմի, ինչպես նաև այլ ռազմական բախումների ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչմանն են արժանացել 104, այլ տվյալներով՝ 106 հայորդիներ[1][2]։
Ըստ որոշ տվյալների՝ 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի և դրան նախորդած 1939-1940 թթ. խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած հայերի թիվը 101-ն է, որոնցից 4-ը՝ խորհրդա-ֆիննական պատերազմում ստացածները, իսկ ընդհանրապես, Խորհրդային Միության հերոսի կոչում ստացել են 108 հայեր, որոնցից 3-ը՝ հետպատերազմյան խաղաղ շինարարության տարիներին կատարված սխրանքների համար[3]։
Խորհրդային Միության հերոս կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության հերոս կոչումը ԽՍՀՄ–ում գերազանցության բարձրագույն աստիճանն էր, կոչում, որ շնորհվում էր խորհրդային պետությանն ու հասարակությանը մատուցած անձնական կամ կոլեկտիվ այնպիսի ծառայությունների համար, որոնք կապված են հերոսական սխրանք կատարելու հետ։ Սահմանվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ) 1934 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1939 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով Խորհրդային Միության հերոսին հատկապես տարբերելու նպատակով սահմանվել է «Ոսկե աստղ» մեդալ։ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվում էր ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979) սահմանված կարգով։ Խորհրդային Միության հերոսին հանձնվում էր ՍՍՀՄ բարձրագույն պարգեը՝ Լենինի շքանշան, «Ոսկե աստղ» մեդալ և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության շնորհագիր։ Խորհրդային Միության հերոսը նոր հերոսական սխրանքի համար կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության շնորհագիր։ Լենինի շքանշանով և համապատասխանաբար «Ոսկե աստղ» երկրորդ մեդալով պարգևատրված Խորհրդային Միության հերոսի, ինչպես նաև սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացածի ծննդավայրում կամ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության որոշմամբ՝ այլ վայրում, կանգնեցվում էր նրա բրոնզե կիսանդրին։ Խորհրդային Միության հերոսի կոչմանը 1984 թվականի դրությամբ արժանացել էր 104 հայ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ, կործանիչ-օդաչու, Արցախի Շուշի քաղաքի ծնունդ Նելսոն Ստեփանյանը և 1941-1945 թթ. Խորհրդա-գերմանական պատերազմի ավարտական փուլում խորհրդային 10 ռազմաճակատներից մեկի հրամանատար, հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, Ուտիք նահանգի Չարդախլու գյուղի ծնունդ Հովհաննես Բաղրամյանը՝ երկու անգամ[4]։
Խորհրդային Միության հայազգի հերոսների թվաքանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանրապես Խորհրդային Միության հայ հերոսների քանակը 106 է։ Նրանցից 4-ը ստացել են խորհրդա-ֆիննական պատերազմում (1939 նոյեմբեր- 1940 մարտ)։ Խորհրդա-գերմանական 1941-1945 թթ. պատերազմում հերոսի կոչում ստացել է 101 հայ, իսկ բացի այս ևս 3 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման հետպատերազմյան խաղաղ տարիներին կատարած սխրանքների համար[3][5]։ Ի դեպ, Հայաստանը հերոսների թվով առաջատարն է՝ Վրաստանը տվել է 89 հերոս, իսկ Ադրբեջանն ընդամենը 43 հերոս[3]։ Ընդ որում, այդ 43 ադրբեջանցի համարվող հերոսներից շատերը քրդեր են, թալիշներ, թաթեր, ավարներ, լեզգիններ, լեռնային հրեաներ և Հարավային Կովկասի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ են, այլ ոչ թե կովկասյան թուրքեր (վերջիններս իրենք իրենց «ադրբեջանցիներ» են համարում, սեփականացնելով հարևան Իրանի Ատրպատական երկրամասի բնիկ իրանական ժողովրդի ինքնանվանումը)։
![]() | |
---|---|
![]() |
Армяне– герои Советского Союза |
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Список армян Героев на сайте «Герои Страны»
- Խորհրդային Միության հայ հերոսներ և Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետներ։ «Զինվոր» համակարգող խորհուրդ:[1]
- Армяне - Герои Советского Союза. Союз Армян России. Արխիվացված 2017-04-21 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները 1965 թ. Երևան։
- Կ.Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.): Երևան, 2002թ.:
- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005.
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 13 (հատոր-հավելված «Խորհրդային Հայաստան»), էջեր 665—666:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 547։
- Арутюнян К.А., Погосян Г.Р. «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне» М., 2010; Հարությունյան Կ.Ա., Պողոսյան Հ.Ր., «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեջ» (ռուսերեն) Մոսկվա, 2010։
- Вожакин М.Г., Русанов В.Ю. и др. «Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь» М., 2005; Վոժակին Մ.Գ., Ռուսանով Վ. Յու. և այլն։ «Հայրենական պատերազմ. Բանակի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» (ռուսերեն) Մոսկվա, 2005։
- Вожакин М.Г., Русанов В.Ю. и др. «Великая Отечественная. Комкоры. Военный биографический словарь» т. 1-2, М., 2006; Վոժակին Մ.Գ., Ռուսանով Վ. Յու., «Հայրենական պատերազմ. Կորպուսի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» հատոր 1–2 (ռուսերեն) Մոսկվա, 2006։
- Введенский Б.А. Цапаев Д.А и др. «Великая Отечественная. Комдивы. Военный биографический словарь» т 1-5, М., 2011-2014. Վվեդենսկի Բ.Ա., Ցապաև Դ.Ա և ուրիշներ, «Հայրենական պատերազմ. Դիվիզիայի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» հատոր 1–5 (ռուսերեն) Մոսկվա, 2011–2014։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր. 10, էջ 547։
- ↑ День Победы в Нагорном Карабахе
- ↑ 3,0 3,1 3,2 Տե՛ս Կ.Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.): Երևան, 2002թ.:
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 547
- ↑ Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне 1941-1945.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 256։
- ↑ «Ионосьян Владимир Абрамович (1905—1943)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Акоп Балабекович Манукян
- ↑ Герой Советского Союза Манукян Акоп Балабекович
- ↑ Оганесов Вазген Михайлович
- ↑ Герои Страны. Тамбиев Владимир Григорьевич
- ↑ «Армяне Краснодарского края — Герои Советского Союза». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Тащиев Сурен Амбарцумович