Ջահան Կարախանյան
Ջանգիր Կարախանյան | |
---|---|
![]() Ջահան Կարախանյանի կիսանդրին Կողբի իր անվան դպրոցի բակում։ | |
1918 - դեկտեմբերի 22, 1943 | |
Ծննդավայր | մայիսի 2, 1918 ![]() |
Մահվան վայր | դեկտեմբեր 22, 1943 Ղրիմ |
Գերեզման | Ղրիմ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | ![]() ![]() ![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարախանյան (այլ կիրառումներ)
Ջանգիր Սարգսի Կարախանյան, (1918, Նոյեմբերյանի շրջան - դեկտեմբերի 22, 1943, Ղրիմ), Խորհրդային Միության հերոս (Մայիսի 16, 1944 թվական), սակրային ջոկի հրամանատար, ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ալավերդու (այժմ՝ Թումանյան) շրջանի Շնող գյուղի միջնակարգ դպրոցը (1937 թվականին), 1938 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի, Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը և սպիտակ ֆինների դեմ պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, մասնակցել է Կովկասի համար մղվող մարտերին։ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել ետմահու՝ Նովոռոսիյսկից Վերխնի Բականսկ տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջն ականազերծելու և ԽՍՀՄ հարձակվող զորամասերի համար ուղի բացելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է դիվիզիայի հրամանատարության համար նոր դիտակետ կառուցելիս։
Վախճանի վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղված է Ղրիմի Բաքու գյուղի[1] եղբայրական գերեզմանոցում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանը կանգնեցված է հայրենի գյուղում՝ իր անունը կրող միջնակարգ դպրոցի բակում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.։ ISBN 99930-4-342-7
- Герои боев за Крым. Симферополь, 1972. стр 125—126
- Школа мужества. Ереван, 1971. 311—352
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Герои Советского Союза: Краткий биографический словарь. Т.1. М., 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 295)։ ![]() |