Հրանտ Օհանյանց
Հրանտ Օհանյանց | |
---|---|
ապրիլի 16, 1918 - օգոստոսի 26, 1944 (26 տարեկան) | |
Ծննդավայր | Նալչիկ |
Մահվան վայր | Ռումինիա |
Գերեզման | Չեռնովցի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Կաբարդինո-Բալկարիայի պետական համալսարան |
Պարգևներ |
Հրանտ Առաքելի Օհանյանց (ապրիլի 16, 1918, Նալչիկ - օգոստոսի 26, 1944, Ռումինիա), հայ խորհրդային զինվորական, կապիտան, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945, մարտի 24, ետմահու)։
Ավարտել է Նալչիկի մանկավարժական ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետը (1940)։ Զորակոչվելով կարմիր բանակ՝ 1941 թվականին Անդրկովկասյան զինվորական օկրուգի 42-րդ հրաձգային դիվիզիայի գնդերից մեկի հատուկ դպրոցում անցել է դասընթացներ և նշանակվել հետախուզական դասակի հրամանատար, 1942 թվականին ավարտել Սարատովի հետևակային ուսումնարանը։ Որպես ավիացիայի էսկադրիլիայի կոմիսար՝ 1942 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի մայիսը մասնակցել է Հյուսիսային Կովկասի ազատագրմանը, սեպտեմբերին փոխադրվել է Ուկրաինայի 3-րդ ռազմաճակատ, նշանակվել տանկային վաշտի հրամանատար։ Զոհվել է հունգարա–ռումինական սահմանի մոտ՝ Ռոտունդա Աջյուդենի շրջանում Սերետը գետանցելու ժամանակ, որտեղ ցուցաբերած խիզախության և արիության համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի և «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 537)։ |