Իվան Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Շահումյան
հոկտեմբերի 15, 1910(1910-10-15) կամ 1913 - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Իվան Կոստանդինի Շահումյան (ծնվել է 1913 թվականին, գյուղ Պառավաթումբ, այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում), Սովետական Միության հերոս (հոկտեմբերի 30 1943 թ.), փոխգնդապետ։

Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1941 թվական)։ 1941 թվականի սեպտեմբերից՝ Ելնյայի, ապա՝ Վոլոկոլամսկի համար մղված մարտերում Մոսկվայի աշխարհազորային դիվիզիայի շարքերում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Հերոսի կոչմանն արժանացել է 69-րդ հրաձգային դիվիզիայի 120-րդ գնդի կազմում, որպես քիմպաշտպանության ջոկի հրամանատար, 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Գոմելի մարզի Լոևի շրջանում Դնեպրը գետանցելու, աջ ափին ծխաքողարկում ստեղծելու և գնդի առաջխաղացումն ապահովելու համար։ Աչքի է ընկել նաև Ռումինիայի ազատագրման և ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մարտերում։ Պատերազմից հետո զորացրվել է, աշխատանքի անցել Մոսկվայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430 CC-BY-SA-icon-80x15.png