Աղվան Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվան Բաբայան
ապրիլի 10, 1919(1919-04-10)[1] կամ նոյեմբերի 5, 1919(1919-11-05)[2] - հունվարի 17, 1992(1992-01-17)[2] (72 տարեկան)
ԾննդավայրԹառաթումբ, Շարուր-Դարալագյազի գավառ[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումկրտսեր լեյտենանտ[2]
Մարտեր/
պատերազմներ
խորհրդա-գերմանական պատերազմ[1]
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1955)
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Աղվան Նահապետի Բաբայան (ապրիլի 10, 1919(1919-04-10)[1] կամ նոյեմբերի 5, 1919(1919-11-05)[2], Թառաթումբ, Շարուր-Դարալագյազի գավառ[1][2] - հունվարի 17, 1992(1992-01-17)[2], Երևան, Հայաստան[2] (այլ տվյալներով՝ 7 հունիսի, 1921[3] կամ 5 նոյեմբերի, 1919[4]), գ. Թառաթումբ (այժմ՝ ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջանում) - 17 հունվարի, 1992, Երևան), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), ավագ լեյտենանտ։

1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և աշխատանքի անցել շրջանի Խաչիկ գյուղի յոթնամյա դպրոցում։ 1940 թվականի հունվարին Բաբայանը անցնում է պարտադիր զինվորական ծառայության։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբին մասնակցել է Բելայա–Ցերկով ու Օստյոր քաղաքների (Ուկրաինա) պաշտպանությանը և գերվել վիրավոր վիճակում։ Երկու ամիս հետո 1942 թվականի դեկտեմբերին ընկերների հետ փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել կարմիր բանակի զորամասերին։ 1943–1944 թվականներին մասնակցել է Դոնբասի, Ղրիմի ազատագրմանը, 1945 թվականին՝ Քյոնիգսբերգի գրավմանը։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 185 CC BY-SA icon 80x15.png