Աշոտ Ամատունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ամատունի | |
---|---|
![]() | |
դեկտեմբերի 23, 1923[1] - հոկտեմբերի 9, 2018 (94 տարեկան) | |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան վայր | Սիմֆերոպոլ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Զորատեսակ | տանկային զորքեր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ[2], կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, գնդապետ[1] և գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Ստալինգրադի ճակատամարտ[1] |
Կրթություն | Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա (1951) և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան |
Պարգևներ |
Աշոտ Հաբեթի Ամատունի (դեկտեմբերի 23, 1923[1], Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 9, 2018, Սիմֆերոպոլ), հայազգի գեներալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 23-ին ք. Գյումրի (Շիրակի մարզ, ՀՀ)։ Զորակոչվել է ԶՈւ 1941 թ. հունվարի 1-ին Լենինականի ՔԶԿ-ի կողմից։ ՀՄՊ-ին մասնակցել է 1941 թ. հուլիսի 16-ից։ Մարտնչել է Ուկրաինայում որպես գնդացրորդ։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թ. հունվարի 22-ին ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո տանկային դասակի (135-րդ Տանկային բրիգադ) հրամանատար Ամատունին 1944 թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը։ 1945 թ. հունվարի 14-22-ին 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ Տանկային բրիգադ) գվ. լեյտենանտ Ամատունին Սոխաչև քաղաքի շրջանում ոչնչացրել է 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 զինվոր և 150 քաղաքացի։ Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ամատունու դասակը գրոհով օդանավակայանում ոչնչացրել է 17 ինքնաթիռ անձնակազմով, իսկ ք. Ինովրացլավում գրավել է 3 էշելոն շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, իսկ օդանավակայանում՝ 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվոր։ Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ գվ. Տանկային բրիգադ) հրամանատար գվ. լեյտենանտ Աշոտ Ամատունուն ԽՍՀՄ ԳԽՆ 1945 թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 33040) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5829, ԽՄՀ գրքույկ № 6604, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7419, Շքանշանային գրքույկ № 575340): Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղվող մարտերում, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» շքանշանով։ 1951 թ. ավարտել է Ի. Ստալինի անվ. Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան։ 1952-1958 թթ. ծառայել է տանկային գնդի (ք. Տիրասպոլ, Մոլդովա), 1958-1963 թթ.՝ տանկային դիվիզիայի (ք. Բելցի, Մոլդովա) հրամանատար, 1963-1973 թթ.՝ կորպուսի (ք. Սիմֆերոպոլ, Ղրիմ) հրամանատարի տեղակալ, 1973-1984 թթ.՝ 7-րդ Բանակի (Երևան) հրամանատարի տեղակալ։ Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 0181, 8.02.65), գեներալ-մայոր (Որոշում ԽՍՀՄ ԳՆԽ, 7.05.80): 1981 թվականից եղել է ՀԽՍՀ Զինվորական կոմիսարի տեղակալ, 1984 թ. զորացրվել է պահեստ։ 1984-1995 թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն։ 1995-2004 թթ.՝ Պաշտպանության նախարարության զինվորական թանգարանի գիտական գծով փոխտնօրեն: Հետագայում տեղափոխվել է բնակության Սիմֆերոպոլ քաղաք։
2006-2010 թթ․ եղել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բարձրագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր[11]։
Կյանքի վերջին տարիներին էլ զբաղվել է հասարակական աշխատանքներով, աշխատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության վետերանների խորհրդում[12]:
Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին, զինվորական կարգով հուղարկավորվել է Սիմֆերապոլի Հայկական գերեզմանատանը, եղել է Ղրիմի Հանրապետության վերջին ԽՍՀՄ Ազգային հերոսը:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է՝
- 1945 թ.՝ Խորհրդային միության հերոս։
- 1980 թ.՝ բանակի գեներալ-մայոր։
- Գեներալ-լեյտենանտ։
- Կարմիր դրոշի (Հր. 2-րդ գվ. Տանկային բրիգադ, № 04, 3.02.45),
- Կարմիր աստղի (1. Հր. 135-րդ գվ. Տանկային բրիգադ, № 195, 23.03.44, № 575924; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3517866),
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653)
- «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653) շքանշաններով,
- «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.05.51) մեդալով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի մարտի 28-ին Սիմֆերապոլի քաղաքային խորհրդի որոշմամբ N 30 դպրոցը անվանակոչվել է Ամատունու անվամբ[13].
- 2020 թ․ հունիսի 24-ին նույն դպրոցի բակում տեղադրվել է նրա արձանը[14].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմ
- 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ
- 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ https://www.president.gov.ua/documents/4172008-7472
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=44781729&tab=navDetailDocument
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.podvignaroda.ru/?#id=46677987&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=20462838&tab=navDetailDocument
- ↑ http://www.podvignaroda.ru/?#id=1510477680&tab=navDetailManUbil
- ↑ https://zakon.rada.gov.ua/cgi-bin/laws/main.cgi?nreg=748/2005
- ↑ https://zakon.rada.gov.ua/laws/show/35/2013
- ↑ https://www.president.gov.ua/docs/822.pdf
- ↑ http://crimea.gov.ru/textdoc/ru/7/act/p402.pdf
- ↑ «Государственный Совет Республики Крым». Արխիվացված օրիգինալից 2017-03-19-ին. Վերցված է 2017-03-18-ին.
- ↑ «Крымский республиканский союз ветеранов». Արխիվացված օրիգինալից 2017-03-19-ին. Վերցված է 2017-03-18-ին.
- ↑ «Симферопольской школе № 30 присвоено имя Героя Советского Союза Ашота Апетовича Аматуни». Портал Правительства Республики Крым. 2019-03-28. Արխիվացված օրիգինալից 2019-10-24-ին. Վերցված է 2019-10-24-ին.
- ↑ «В Симферополе открыли памятник последнему герою Советского Союза, проживавшему в Крыму». ТАСС. 2020-06-24. Արխիվացված օրիգինալից 2020-06-25-ին. Վերցված է 2020-06-24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), Հայկական հանրագիտարանի խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի պաշտոնական կայք։ ԱՄԱՏՈՒՆԻ ԱՇՈՏ ՀԱԲԵԹԻ [1] Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
- «Հայ ազգ» հիմնադրամի հանրագիտարան։ Համացանցային հանրագիտարան։ Ամատունի Աշոտ Հաբեթի:[2] Արխիվացված 2019-10-27 Wayback Machine
- Герои страны կայքում
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 2018 մահեր
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Սիմֆերոպոլ քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-լեյտենանտներ
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ