Սուրեն Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Պետրոսյան
Ծնվել է1921
Մահացել է2000
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունճարտարապետ

Սուրեն Բոնդոյի Պետրոսյան (1921 - 2000), հայ ժայռագրագետ-ճարտարապետ, Հայաստանի ժայռապատկերների ուսումնասիրող, «Էություն» ոգեգաղափարական համակարգի համահիմնադիրներից մեկ[1]։ Եղել է «Հիդրոնախագիծ» համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի ճարտարապետը, Տաթևի և Շամբի հիդրոէլեկտրակայանների նախագծերի հեղինակն է[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականին։ Ավելի քան 20 տարի (1963-1985 թթ.) զբաղվել է ներկա Հայաստանի տարածքի ժայռապատկերների հայտնաբերմամբ ու դրանք թղթին հանձնելով։ Այս աշխատանքի արդյունքում նրա պահուստում կուտակվել են հազարավոր պատկերներ, որոնց մի փոքր մասն է ներկայացվել հանրությանը[4]։

Սուրեն Պետրոսյանը հղացել է քարարվեստի թանգարան՝ Քարադարան[5] հիմնելու գաղափարը[6]։ Սուրեն Պետրոսյանի ժայռապատկերների հավաքածուն պարունակում է ավելի քան 15 հազար արտանկար, որոնց մի մասը 1986 և 1992 թթ. ներկայացրել է ցուցահանդեսներով[6]։ Այդ ժայռապատկերների հենքով նա կազմել է աղյուսակներ, որոնցում համադրված են հայոց և հունական այբուբենների տառանշաններն ու դրանց ժայռափորագիր նմանակները։ Ըստ նրա, հնագույն այս այբուբենները ծագել են Հայկական լեռնաշխարհում և Էգեյան ծովի ափին՝ 5-7 հազար տարվա հնություն ունեցող գաղափարագրերի հիման վրա[6]։

Վախճանվել է 2000 թվականին։

Սուրեն Պետրոսյանի գործը 1987 թվականից շարունակեց աստղաֆիզիկոս, պատմաբան, պ.գ.թ. Կարեն Թոխաթյանը։ Նա 2000 թ. հիմնեց «АRАRА-Т»՝ «Ժայռապատկերների ուսումնասիրության հայկական ակադեմիա» ՀԿ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Պետրոսյան // «Հայկական ժայռապատկերներ» // Երևան, «Եգեա», 2005[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էություն» հասարակության կայքը
  2. «Սուրեն Պետրոսյանի քարե տիեզերքը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  3. Քարե տարեգրության հետքերը
  4. «Հայկական հնագույն հանրագիտարանի» վավերագրերը
  5. Գաղտնիքներ հազարամյակների խորքից(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 «Հեռավոր նախնիների հաղորդագրությունները». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  7. Petrosyan, Suren 1921-2000