Անդրեյ Մելքոնյան
Անդրեյ Մելքոնյան | |
---|---|
ապրիլի 15, 1915 - դեկտեմբերի 5, 2003 (88 տարեկան) | |
Ծննդավայր | Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Գերեզման | Կրասնոդարի երկրամաս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան |
Պարգևներ |
Անդրեյ Խաչիկի Մելքոնյան (ապրիլի 15, 1915, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 2003, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ խորհրդային զինվորական, Խորհրդային Միության Հերոս (սեպտեմբերի 13, 1944 թվական), գվարդիայի ավագ։
1937 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1939-1940 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Լեհաստանի վրա լայնամասշտաբ հարձակմանը, խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ») գործողություններին։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատի գործողությունների («Հայրենական մեծ պատերազմ») ժամանակ ժամանակ, որպես սակրային ջոկի հրամանատար, 1942 թվականից մարտնչել է Կովկասի, Ստալինգրադի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար։ Հերոսի կոչման արժանացել է 1944 թվականի ապրիլին՝ Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի սեպտեմբեր 13-ի հրամանագրով (Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալ № 4632)[1]։ Այդ գործողության ընթացքում նավակով 144 անգամ գետի մի ափից մյուսն անցնելով՝ տեղափոխել է 1000-ից ավելի մարտիկների, 1500 արկղ զինամթերք, տարհանել 100-ից ավելի վիրավորների[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալ (№ 4632);
- Լենինի շքանշան (13.09.1944);
- Կարմիր աստղի շքանշան (1943);
- Փառքի շքանշան՝ II աստիճանի (1943);
- Փառքի շքանշան՝ III աստիճանի (1944);
- «Արիության համար» մեդալ (1943);
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ (1943).
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորհրդային Միության հերոս Անդրեյ Մելքոնյանի անունն է կրում Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Շահումյան գյուղի դպրոցը։
- Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկի ավանում, որտեղ պատերազմից հետո ապրել, արարել, վախճանվել ու թաղվել է Անդրեյ Մելքոնյանը, կանգնեցված է հերոսի կիսանդրին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Մելքոնյան «Երկրի հերոսներ» կայքում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 395)։ ![]() |
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 2003 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ռուսաստանում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Արիության մեդալակիրներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Փառքի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ