Արամայիս Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամայիս Պողոսյան
Ծնվել է1914
ԾննդավայրԲայանդուր, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 24, 1943(1943-09-24) կամ սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)
Մահվան վայրՕնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Խորհրդային Միության հերոս

Արամայիս Սարգսի Պողոսյան (1914, Բայանդուր, Հայաստան - սեպտեմբերի 24, 1943(1943-09-24) կամ սեպտեմբերի 29, 1943(1943-09-29), Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (1943, դեկտեմբերի 20, հետմահու), ավագ սերժանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել Բեսարաբիայի ազատագրմանը (1940Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է կամրջակառույց առանձին գումարտակի ջոկի հրամանատար, մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը և Խարկովի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Ուկրաինայի ՍՍՀ Դերնյովկա գյուղի մոտ մղված մարտում։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of the Soviet Union medal.png Արամայիս Պողոսյան «Երկրի հերոսներ» կայքում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 369 CC-BY-SA-icon-80x15.png