Այդին Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այդին Հարությունյան
հուլիսի 1, 1918(1918-07-01)[1][2] - նոյեմբերի 23, 1990(1990-11-23) (72 տարեկան)
ԾննդավայրԹորոսգյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ սերժանտ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Պրահայի ազատագրման համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Սովետական միլիցիայի 50-ամյակի» հոբելյանական մեդալ, Medal "For Impeccable Service", 1st class և «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ

Այդին Ղուկասի Հարությունյան (հուլիսի 1, 1918(1918-07-01)[1][2], Թորոսգյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - նոյեմբերի 23, 1990(1990-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ խորհրդային զինվորական, ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և սովորել Եյսկի զինվորական դպրոցում։ 1941-1945 թվականների 'Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկ-Վիտեբսկ ուղղությամբ պաշտպանական մարտերին, Մալայա Զեմլյայի դեսանտային գործողություններին և Սապուն Գորայի (Բալակլավայի մոտ) կռիվներին։ 1944 թվականի մայիսին Սևաստոպոլի ազատագրման մարտերում Գորնայա բարձունքի գրավման ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Այնուհետև 89-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Լեհաստանի վերագրավմանը, Օդերի անցմանը և Բեռլինի գրավման մարտերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և մի շարք այլ մեդալներով։

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել Ղուկասյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում որպես բաժնի վարիչ։ 1948 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին կից երկամյա կուսակցական դպրոցը, իսկ 1958 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կուսակցական, պետական տարբեր պաշտոններ է վարել մայրաքաղաքի մի շարք հիմնարկներում, իսկ 1969 թվականից աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմում՝ որպես բաժնի վարիչ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդին Հարությունյանը մահացել է 1991 թվականին Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոս (1945)
  • Լենինի շքանշան
  • «Ոսկե աստղ» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 316