Հրանտ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Բաբայան
հունիսի 7, 1921(1921-06-07) - հունիսի 7, 1995(1995-06-07) (74 տարեկանում)
ԾննդավայրԱբովյանի շրջան
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումփոխգնդապետ
Հրամանատարն էրգումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, III աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Q4140089? և «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ

Հրանտ Գևորգի Բաբայան[1][2][3] (Բաբինյան[4][5], հունիսի 7, 1921(1921-06-07), Աբովյանի շրջան - հունիսի 7, 1995(1995-06-07), Երևան, Հայաստան), խորհրդահայ սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Բաբայանը ծնվել է 1921 թվականին ՀԽՍՀ Աբովյանի շրջանի Նոր Գյուղ գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ)՝ գյուղացու բազմազավակ ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1939 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Երևանի հատուկ կապի մարմիններում։ Նույն տարում Կարմիր բանակի շարքերում մեկնել է սովորելու Վիշնևոլոցկի ռազմական հետևակային ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտել է 1941 թվականին և ստացել լեյտենանտի կոչում:

1941 թվականի հունիսից գտնվել է Հայրենական մեծ պատերազմի մարտի դաշտում գործող բանակում, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։ Հրանտ Բաբայանը եղել է 1-ին բելառուսական ճակատի 33-րդ բանակի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային վաշտի գումարտակի հրամանատար։ Անցել է Կովկասից Գերմանիա ուղին՝ դիվիզիայի կազմում ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։

1945 թվականի ապրիլին մայոր Բաբայանը մասնակցել է գերմանական Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի գրոհին։ Նրա հմուտ ղեկավարության արդյունքում գումարտակը թշնամու ուժերը հետ է մղել քաղաքի հարավային դիրքերից։ Քաղաքի համար մղվող մարտում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը։ Ապրիլի 23-ին այլ ստորաբաժանումների հետ նրա գումարտակը առաջինների շարքում ներխուժել է քաղաք։

1946 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարների մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար մայոր Հրանտ Գևորգի Բաբայանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և № 8153 «Ոսկե աստղ» շքանշանների պարգևատրմամբ[2]։

Պատերազմից հետո Բաբայանը շարունակել է զինվորական ծառայությունը: 1947 թվականին փոխգնդապետի կոչումով զորացրվել է պահեստազոր։ Ապրել և աշխատել է Երևանում։ Մահացել է 1995 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]