Սուրեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Սարգսյան
Ծնվել է հոկտեմբերի 31, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:31|2|0}})
Ծննդավայր Հայաստան կամ Ոսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Մահացել է 2009
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Սուրեն Արտաշեսի Սարգսյան (1924 թվականին, գյուղ Ղզըլթամուր (այժմ՝ Ոսկեվազ, Արագածոտնի մարզ) - նոյեմբերի 14, 2009, Երևան), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945 թվական), գվարդիայի սերժանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմում մասնակցել է Օրյոլի մարզի, Բելառուսիայի, Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է կապավոր։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1944 թվականի հունիս) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականին զորացրվել է։ Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1951 թվական)։ Աշխատել է ինժեներ Ավտոպահեստամասերի գործարանում, 1963 թվականից` «Հայմետաղմատ» վարչության պետ:

Մահացել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին: Թաղված է հայրենի Ոսկեվազ գյուղում[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան, 1944
  • Կարմիր դրոշի շքանշան, 1945
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան, 1985
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, 1971
  • «Պատվո նշան» շքանշան, 1966,
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • Մեդալներ
    • «Խիզախության համար» մեդալ» (06.07.1944)
    • «Մարտական ծառայությունների» մեդալ, № 969288 (12.06.1944)
    • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ»
    • «Աշխատանքի վետերան»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1988. - Т. 2 /Любов - Ящук/. - 863 с.- 100 000 экз. - ISBN 5-203-00536-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hayastan Argishti։ «ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ»։ www.mayrhayastan.am։ Վերցված է 2018-02-05 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225 CC-BY-SA-icon-80x15.png