Վաչագան Վանցյան
Վաչագան Վանցյան | |
---|---|
մայիսի 14, 1913 - օգոստոսի 1, 1944 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Զակ, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ukmergė District Municipality, Լիտվա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) |
Վաչագան Հունանի Վանցյան (մայիսի 14, 1913, Զակ, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1944, Ukmergė District Municipality, Լիտվա), Խորհրդային Միության հերոս (24.3.1945, հետմահու)[1], սերժանտ: Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաչագան Վանցյանը ծնվել է 1913 թվականի մայիսի 14-ին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Զակ գյուղում (այժմ՝ Ախալքալաքի շրջան, Ջավախք), գյուղացու ընտանիքում: 1928 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1937-1939 թվականներին աշխատել է Բաթումի արդյունաբերական ձեռնարկություններում, այնուհետև՝ կոլտնտեսությունում: Հայրենական մեծ պատերազմի սկզբում կամավոր զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ: Հայրենական մեծ պատերազմի մարտերում երեք անգամ վիրավորվել է, հայտնի է եղել որպես հմուտ և խիզախ գնդացրորդ: 1942 թվականի մայիսից մասնակցել է Ռժևսկ-Սիչևյան, 1943 թվականի ապրիլից՝ Բելոռուսական գործողությանը, ցուցաբերել խիզախություն և արիություն: Շումիլինո երկաթուղային կայարանի շրջանում Վանցյանը ոչնչացրել է հակառակորդի 3 գնդացրային կետ, ետ մղել 2 հակագրոհ: Աչքի է ընկել Նեմանի գետանցման ժամանակ, երբ ոչնչացրել է հակառակորդի 9 զինվոր: 1944 թվականի օգոստոսի 1-ին Վանցյանը գրավել է պլացդարմ և պահել այն մինչև հիմնական ուժերի ժամանումը՝ ետ մղելով հակառակորդի 5 գրոհ: Ծանր վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը, արյունաքամ լինելով` պահել է պլացդարմը: Մնալով մենակ՝ հավաքել է վերջին ուժերը և պայթեցրել հակառակորդի տանկը, իսկ ինքը զոհվել 1944 թվականի օգոստոսի 1-ին Վիտեբսկի շրջանի Շամիլինո երկաթուղային կայարանի մոտ: Թաղված է Շիլան գյուղում (Բիրտայի շրջան, Լիտվա)[2]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաչագան Վանցյանի բրոնզաձույլ կիսանդրին կանգնեցված է հայրենի Ձակ գյուղում և շրջկենտրոնի կենտրոնական այգում[2]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջինների թվում Նեմանի հաջող գետանցման, պլացդարմի պահման, արիության և հերոսության համար հաստոցային գնդացրի գնդացրային հաշվարկի (259-րդ Հրաձգային գունդ, 179-րդ Հրաձգային դիվիզիա, 43-րդ Բանակ, 1-ին Մերձբալթյան ռազմաճակատ) հրամանատար սերժանտ Վանցյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945 թվականի մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է կնոջը)[3]:
- Խորհրդային Միության հերոս (24.03.1945, հետմահու)[4]
- Լենինի շքանշան (24.03.1945, հետմահու)
- «Արիության համար» մեդալ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացած հայերի ցանկ
- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խորհրդային Միության հերոսների ցանկը Հայկական Սովետական Հանրագիտարանում, հ 13, էջ 665
- ↑ 2,0 2,1 Ջավախքի զավակները Հայրենական մեծ պատերազմի տարիներին
- ↑ «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 525:
- ↑ Операция "Багратион": освобождение Белоруссии (ռուսերեն)։ ОЛМА Медиа Групп։ 2004։ ISBN 9785224046034
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաչագան Վանցյան «Երկրի հերոսներ» կայքում
- Մայիսի 14 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1944 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Լիտվայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայ սերժանտներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Արիության մեդալակիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)